Հա

Օրակարգ

17/03/2012

«Միացած՝ վասն ցեղասպանութեանց կասեցման» շարժման, Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի, Միջազգային ներման եւ մարդկային իրաւանց պաշտպան մի շարք այլ կազմակերպութիւնների համատեղ ջանքերով, ուրբաթ, մարտի 16-ին, ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում Սուդանի դեսպանատան առջեւ տեղի ունեցած ցոյցի ընթացքում ձերբակալւել է յայտնի դերասան Ջորջ Քլունին եւ նրա հայրը, ինչպէս նաեւ կոնգրեսականներ՝ Ջիմ Մաք Գաւըրնը, Էլ Ջէյմզ Մորանը, «Միացած՝ վասն ցեղասպանութեանց կասեցման» շարժման նախագահ Թամ Անդրուզը եւ ուրիշներ: Ցոյցին մասնակցել են նաեւ Մարտին Լուտեր Քինգ Գ-ն եւ կոնգրեսականներ՝ Ջան Օլւըրն ու Էլ Գրինը:

alt«Ուրախ ենք, որ Քլունիի մասնակցութեան շնորհիւ՝ հնարաւոր է եղել լրատւամիջոցների լուսարձակի տակ դնել այս կարեւոր հարցը»,- ասաց Ամերիկայի Հայ Դատի յանձնախմբի կառավարական հարցերի վարիչ Քէյթ Նահապետեանը, որը մի խումբ ամերիկահայերի հետ իր մասնակցութիւնն էր բերել սոյն ցոյցին, որի անմիջական նպատակն էր զսպել Սուդանի եւ նորանկախ Հարաւային Սուդանի միջեւ գտնւող Նուբա լեռնային շրջաններում Սուդանի իշխանութեանց կողմից շարունակւող սպանդը:
Յայտնենք, որ Քլունին վերջերս Հարաւային Սուդան եւ Նուբա շրջաններն էր այցելել եւ այդ այցելութեան մասին, այս շաբաթւայ ընթացքում, վկայութիւն էր տւել սենատի Արտաքին յարաբերութեանց յանձնախմբին:

«Ասպարէզ»

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։