Հա

Օրակարգ

15/03/2012

Նախիջեւանի հարցն Ադրբեջանին ստիպում է հաշւի նստել Իրանի հետ:
Այդ մասին նշւած է «Թեհրանն այսօր» (Թեհրանէ էմրուզ) օրաթերթում թողարկւած յօդւածում:
Յօդւածի հեղինակը, մատնանշելով իրանա-ադրբեջանական յարաբերութիւններում առկայ լարւածութիւնն ու վերլուծելով Ադրբեջանի պաշտպանութեան նախարարի օրերս Թեհրան կատարած այցի արդիւնքները, նշել է. «Ադրբեջանը յայտնւել է պարադոքսալ իրավիճակում՝ մի կողմից ԱՄՆ-ն ցանկանում է, որ Ադրբեջանը հակաիրանական դիրքորոշում ունենայ (դա նկատւում է Ադրբեջանի խորհրդարանական ուժերի եւ առանձին գործիչների մօտ), իսկ միւս կողմից՝ անվտանգութեան տեսանկիւնից այդ երկիրն Իրանի կարիքն ունի, քանի որ Նախիջեւանը ցամաքային սահմանով կապւած է ոչ թէ Ադրբեջանի, այլ՝ Իրանի հետ, ուստի՝ Ադրբեջանը ստիպւած է այդ շրջանի անվտանգութեան ապահովման համար թուլացնել լարւածութիւնը»:

altՅիշեցնենք, որ վերջերս Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգութեան եւ արտաքին քաղաքականութեան հարցերով յանձնաժողովի փոխնախագահ Հոսէյն Էբրահիմին, անդրադառնալով Իսրայէլի եւ Ադրբեջանի միջեւ վերջերս կնքւած ռազմական համագործակցութեան մասին պայմանագրին, նշել էր, որ Իրանը Նախիջեւանի նկատմամբ պէտք է վերանայի իր քաղաքականութիւնը:
Յաւելենք, որ իրանական «Ֆարս» լրատւական գործակալութիւնը, օրերս անդրադառնալով նախիջեւանեան թեմային, գրել էր, որ Ադրբեջանի իշխանութիւնների վարած հակաիրանական քաղաքականութիւնը գնալով աւելի է սաստկանում եւ աւելացրել. «20 տարի առաջ, երբ Լեռնային Ղարաբաղի շուրջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ծագած հակամարտութեան հետեւանքով՝ Ադրբեջանի կապն ընդհատւեց Նախիջեւանից, Իրանի տարածքով օրական հարիւրաւոր բեռնատարներ եւ հանրակառքեր են շարժւում դէպի Նախիջեւան, ինչի արդիւնքում էլ՝ այդ տարածքը զերծ է մնում աղէտից»:

 
Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։