Հա

Օրակարգ

12/03/2012 - 03:30

Բրիտանական հեղինակաւոր «The Guardian» պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում մայիսին կայանալիք «Եւրոտեսիլ» երգի մրցոյթից առաջ երկրում տեղի ունեցող մարդու իրաւունքների խախտումներին եւ մրցոյթը միջազգային մակարդակով բոյկոտելու կոչերին:
Ըստ պարբերականի՝ ադրբեջանցի ակտիւիստներն ահազանգում են երկրում մարդու իրաւունքների ոտնահարումների մասին. նրանք բողոքում են նախագահ Իլհամ Ալիեւի բռնապետական քաղաքականութեան դէմ:

Խադիջա Իսմայիլը, ով համարւում է երկրում գործող սակաւաթիւ հետաքննիչ լրագրողներից մէկը եւ ուսումնասիրութիւններ է կատարում նաւթային կասկածելի գործարքների վերաբերեալ, նախագահ Իլհամ Ալիեւի կողմից անւանւել է «երկրի թշնամի»:
Իսկ բոլորովին վերջերս լրագրողուհին սպառնալից բովանդակութեամբ նամակ է ստացել: «Նամակում մի շարք լուսանկարներից զատ՝ մի երկտող կար, որտեղ գրւած էր՝ եթէ ես չդադարեցնեմ գործունէութիւնս, ապա շատ կը փոշմանեմ»,- ասել է Խադիջան:
«The Guardian»-ը նշել է, որ խիստ բացասական յարաբերութիւնների պատճառով՝ Հայաստանն արդէն հրաժարւել է մասնակցել այդ մրցոյթին: Բոյկոտի կոչեր են հնչել նաեւ Հոլանդիայից, Ֆրանսիայից եւ Իռլանդիայից:
«Խորհրդարանում չկայ ընդդիմութիւն, մարդիկ վախենում են: Ասել է բլոգեր Էմին Միլին, ում 2009 թւականին ծեծել էին եւ երկու տարով ազատազրկել»:
Մէկ այլ ցուցարար՝ երաժիշտ Ազեր Մամեդովի խօսքով՝ Ադրբեջանը վախի եւ ատելութեան հասարակութիւն է: «Անշուշտ, Ադրբեջանը բաւական լաւ կանցկացնի «Եւրոտեսիլ»-ը, կը ցուցադրի իր շքեղ կողմերը՝ թաքցնելով հասարակութեան չքաւորութիւնը»,- յաւելել է Ազերը:

«Tert.am»

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։