Հա

Օրակարգ

11/03/2012

Եթէ Հայաստանի կանայք 24 ժամ գործադուլ յայտարարեն, ամբողջ Հայաստանը կը դադարի աշխատել՝ հացի փուռից սկսած, վերջացրած՝ դպրոցներ, հիւանդանոցներ, բանկեր: Կանանց ձեռքում մեծ ուժ կայ, որը չի օգտագործւում: ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միութեան կազմակերպած «Կնոջ դերը՝ քաղաքականութեան մէջ» խորհրդաժողովի ժամանակ լրագրողներին ասաց Սոցիալիստական ինտերնացիոնալի (սոցինտերն) փոխնախագահ Մարիա Թիթիզեանը:

Ըստ նրա՝ կնոջ դերը քաղաքական կեանքում շատ կարեւոր է, կինը մեծ ներդրում կարող է ունենալ: «Հաւատում եմ, որ քաղաքական մշակոյթը շատ աւելի կը բարելաււի, եթէ կանայք մասնակից լինեն»,- ասաց նա ու բերեց մի քանի օրինակներ՝ սկանդինաւեան, արեւմտեան Եւրոպայի երկրներից, որտեղ քաղաքականութեամբ զբաղւող կանայք բաւականին շատ են, որի հետեւանքով՝ այդ երկրներում սոցիալական բարեփոխումները շատ արագ են կատարւել ու շատ արմատաւորւած են: Նրա ասութեամբ՝ միջազգային ցուցանիշերով քաղաքականութեան մէջ կանանց ներգրաււածութիւնը կազմում է 20-22 տոկոս, իսկ Հայաստանում այն ընդամէնը 9 տոկոս է:
Մ. Թիթիզեանն ասաց, որ բազմաթիւ պատճառներ կան, որ կանայք ներգրաււած չեն քաղաքական դաշտում: «Խաղի կանոնները տղամարդիկ են հիմնել: Բացի այդ՝ այսօր քաղաքականութիւնը Հայաստանում մի քիչ կոշտ ու կոպիտ է, կինն ընդհանրապէս չի ուզում առնչւել այդ միջավայրի հետ, այսինքն՝ տղամարդիկ դուրս են մղում կանանց այդ գործընթացներից»,- ասաց Սոցինտերնի փոխնախագահը:
Նա նաեւ նշեց, որ Հայաստանում բնակչութեան 51 տոկոսը իգական սեռի ներկայացուցիչներ են ու մեծ հնարաւորութիւն ունեն իրենց ձեռքը վերցնել շատ ոլորտներ, բայց այդ ուժը երբեւէ չեն օգտագործում: Նրա կարծիքով՝ այդ ուժը հնարաւոր կը լինի օգտագործել միայն այն դէպքում, երբ կանայք համախմբւեն, լինեն միասնական, սատարեն իրար, հպարտանան մէկը միւսի յաջողութեամբ: «Բացի համախմբաւածութիւնից՝ հարկաւոր է նաեւ կամք, հաւատ»,- ասաց Մ. Թիթիզեանը:

«Panorama.am»

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։