Հա

Օրակարգ

10/03/2012

ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթոնը գրաւոր պատասխանել է ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի բողոք-նամակին՝ ուղղւած իր կողմից Հայոց Ցեղասպանութիւնը «պատմական վէճ» անւանւելուն:

Նման յայտարարութեամբ Հիլարի Քլինթոնը հանդէս էր եկել Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանութեան հերքումը քրէականացնող օրինագծի ընդունումից յետոյ: ԱՄՆ-ի արտգործնախարարն այս անգամ նոյն որակումը չի տւել Ցեղասպանութեանը, սակայն կրկին շրջանցել է իր եւ ԱՄՆ-ի նախագահ Օբամայի այս առնչութեամբ կատարած խոստումները: Նա իր պատասխան նամակում նշել է, որ Բարաք Օբաման 2011 թւականին իր ուղերձով յարգել է 1.5 միլիոն հայերի յիշատակը, ովքեր բնաջնջւել կամ մահւան երթի են հանւել Օսմանեան կայսրութեան վերջին օրերում, ինչի հետեւանքը դարձել է 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգութիւններից մէկը:
Քլինթոնը նաեւ յիշատակել է Ծիծեռնակաբերդ կատարած իր այցը՝ այն որակելով որպէս յարգանքի նշան՝ ուղղւած բոլոր նրանց յիշատակին, ովքեր կորցրել են իրենց կեանքը՝ այս շրջանում:
Նա այնուհետեւ կրկին ընդգծել է, որ հարցը պէտք է լուծւի միայն Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ՝ շրջանցելով իր, ինչպէս նաեւ Բարաք Օբամայի եւ փոխնախագահ Բայդընի պնդումները՝ Ցեղասպանութեան ճանաչման կարեւորութեան մասին:

«Yerkirmedia.am»

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։