Հա

Օրակարգ

08/03/2012 - 03:30

Կանանց միջազգային օրը, որն ի սկզբանէ կրում էր Աշխատաւոր կանանց միջազգային օր անւանումը, նշւում է իւրաքանչիւր տարւայ մարտի 8-ին: Այն վերաբերում է կանանց նկատմամբ տածած յարգանքին՝ երախտագիտութեանը եւ սիրոյն, ինչպէս նաեւ կանանց տնտեսական, հասարակական եւ քաղաքական ձեռքբերումներին:

1857 թւականի Մարտի 8-ին Նիւ Եօրքի տեքստիլային գործարանի բանւորուհիները երթ կազմակերպեցին քաղաքի փողոցներով՝ բողոքելով ցածր աշխատավարձի ու աշխատանքային ոչ-բարենպաստ պայմանների դէմ: 1910 թւականին Կոպենհագէնում տեղի ունեցաւ Կանանց միջազգային համաժողովը, որի ժամանակ յեղափոխական Կլարա Ցետկինը առաջարկեց նշել մարտի 8-ը որպէս Կանանց աշխատաւոր դասակարգի օր:
Կանանց իրաւունքների համար պայքարի օրը Եւրոպայում առաջին անգամ նշւել է 1911 թ. մարտի 19-ին: Ապա երեք տարի անց որոշում է կայացւել այն նշել մարտի 8-ին: Մարտի 8-ը օրինական կարգավիճակ ձեռք բերեց, երբ ընկերվար-ժողովրդավարականները կառավարութիւն ձեւաւորելու հնարաւորութիւն ստացան:
1977 թ. Միացեալ ազգերի կազմակերպութիւնը Մարտի 8-ը յայտարարեց Կանանց միջազգային օր՝ հանելով «պայքար» եւ «իրաւունք» բառերը տօնակատարութեան բովանդակութեան սկզբնական ձեւակերպումից:
Հայաստանի անկախութեան հռչակումից յետոյ՝ 1996 թւականին մարտի 8-ը հանւել էր պետական տօնացոյցից, փոխարէնը՝ ապրիլի 7-ը հռչակւել էր Մայրութեան եւ գեղեցկութեան օր: 2001 թւականին, սակայն, ընդունւեց տօների եւ յիշատակի օրերի մասին նոր օրէնք, որով Մարտի 8-ը վերականգնւեց պետական տօնացոյցում: Այսպիսով՝ Մարտի 8-ը դարձաւ Կանանց եւ գեղեցկութեան եւ Ապրիլի 7-ը՝ Մայրութեան օր։ Այդ պատճառով էլ՝ մարտի 8-ից մինչեւ ապրիլի 7-ը Հայաստանում ոչ-պաշտօնապէս համարւում է կանանց միամսեակ:
Շնորհաւոր Մարտի 8։

 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։