Հա

Օրակարգ

24/05/2016 - 13:00

Սէյրան Օհանեան.- «Կորցրած տարածքներն ամրագրւած են ԼՂՀ-ի տարածքներում, կարծում եմ՝ բանակցութիւնների ժամանակ դրանց ընթացք կը տրւի»

Հարցին, թէ նախարարն ինչպէս կը մեկնաբանի ՀՀԿ-ի խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանի՝ «Կորցրած 800 հեկտարը ամայի տարածք է եւ պէտք է մոռանալ այդ մասին» յայտարարութիւնը, նախարարը պատասխանեց, որ մարտական գործողութիւնների ժամանակ՝ լինի պաշտպանողական, թէ յարձակւողական, լինում է զօրքերի տեղաշարժ:

ԼՂՀ-ի սահմաններում կրակոցների թիւը շատ քիչ է. մայիսի 23-ին լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը: «Մենք մշտական կապի մէջ ենք ԼՂՀ-ի Պաշտպանութեան Բանակի հրամանատարութեան հետ, ԼՂՀ-ի սահմաններում կրակոցների թիւն այսօր շատ քիչ է, փորձում են պահպանել հրադադարի ռեժիմը: ԼՂՀ-ի ՊԲ-ի ստորաբաժանումները լիարժէք վերահսկում են իրավիճակը: Շաբաթ օրը Պաշտպանութեան Բանակի առաջին գծում էի, ասեմ, որ տրամադրութիւնները շատ բարձր էր, ստորաբաժանումները պատրաստ են իրենց մարտական խնդիրները կատարել»,- ասաց նա:
Հարցին, թէ նախարարն ինչպէս կը մեկնաբանի ՀՀԿ-ի խմբակցութեան ղեկավար Վահրամ Բաղդասարեանի՝ «Կորցրած 800 հեկտարը ամայի տարածք է եւ պէտք է մոռանալ այդ մասին» յայտարարութիւնը, նախարարը պատասխանեց, որ մարտական գործողութիւնների ժամանակ՝ լինի պաշտպանողական, թէ յարձակւողական, լինում է զօրքերի տեղաշարժ:
«Թաքցնելու բան չկայ, եղել է զօրքերի որոշակի տեղաշարժ, որն այսօր գտնւում է ՊԲ-ի ստորաբաժանումների վերահսկողութեան ներքոյ: Այս տարածքները ամրագրւած են Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան տարածքներում, եւ կարծում եմ, բանակցային գործընթացում դրանց համապատասխան ընթացք կը տրւի»,- ասաց նա:
Դիտարկմանը, թէ այդուհանդերձ պէտք է արդեօք մոռանալ այդ տարածքների մասին, նախարարը պատասխանեց. «Ինչպէս մենք չենք մոռանում մեր բոլոր պատմական տարածքները, այդպէս էլ այդ տարածքները չենք կարող մոռանալ եւ դրա համար էլ ստեղծում ենք այնպիսի դիրքային պաշտպանութիւն, որի վերահսկողութիւնը՝ ազդեցութեան առումով, նախաձեռնութեան առումով, կրակային խոցման առումով, Պաշտպանութեան Բանակի անձնակազմի ներքոյ լինի»:
Նախարարը նաեւ անդրադարձաւ կամաւորների վերադառնալու տեղեկութեանը: Ըստ նրա՝ կամաւորական ստորաբաժանումները, որոնք ձեւաւորւում են գոյութիւն ունեցող հասարակական կամ տարբեր ընկերական կազմակերպութիւնների հէնքի վրայ, մեծ աջակցութիւն են ցուցաբերել Պաշտպանութեան Բանակին եւ նրանց ծառայութիւնը իրականացւել է տարբեր հերթափոխների միջոցով, որն այսօր շարունակւում է: «Նրանց անհրաժեշտութիւնն այլեւս չկայ: Տարբեր ստորաբաժանումներ լիարժէք իրականացնում են իրենց խնդիրը, նրանք հերթափոխւել են եւ նորից վերադարձել են»:
Սէյրան Օհանեանը օգտւելով առիթից՝ շնորհակալութիւն յայտնեց ողջ ժողովրդին, կամաւորներին ու պատերազմի բոլոր մասնակիցներին՝ իրենց փորձի փոխանակման ու փորձի համադրման համար: «Շնորհակալ եմ նրանց մեր այսօրւայ առաջին գծում գտնւող բանիմաց, խելացի, գրագէտ հրամանատարների, զինւորների հետ միասին մեր երկրի պաշտպանութեան, Արցախի պաշտպանութեան խնդիրն իրականացնելու համար»,- ասաց նա:
Անդրադառնալով հակառակորդի կրակակէտի տակ գտնւող Թալիշ գիւղին, որտեղի բնակչութիւնը անվտանգութեան նկատառումներով թողել է գիւղն ու հեռացել՝ նախարարը նշեց, թէ այս պահին այնտեղ անվտանգ է: «Այսօր այնտեղ ՊԲ-ի ստորաբաժանումները ծառայութիւն են իրականացնում, հրադադարի ռեժիմը յարաբերական առումով պահպանւում է: Կարծում եմ՝ այս ամէնը ԼՂՀ-ի ղեկավարութեան համար հնարաւորութիւն է ստեղծում, որպէսզի իրենք աշխատեն, պայմաններ ստեղծւի, որպէսզի ժողովուրդը յետ վերադառնայ»,- ասաց նախարարը՝ յաւելելով, որ ԼՂՀ-ի ղեկավարութիւնը բոլորից լաւ է այս ամենի մասին հոգում եւ քայլեր ձեռնարկում:

«tert.am»

Յարակից լուրեր

  • «Հրապարակ». «ՀՀԿ-ում չեն բացառում, որ Սերժ Սարգսեանը կանցնի «թոշակի»
    «Հրապարակ». «ՀՀԿ-ում չեն բացառում, որ Սերժ Սարգսեանը կանցնի «թոշակի»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ում որոշել են առժամանակ յետ քաշւել, դեբատների, քննարկումների չմասնակցել, խօսել խիստ անհրաժեշտութեան դէպքում, որ նորերը, որ գրեթէ քաղաքականութեան այբուբենին ծանօոթ չեն, երեւան «ողջ հասակով մէկ:

  • «Հրապարակ». «Սերժ Սարգսեանը պէտք է ժամանակաւոր «գնար», բայց նա հիմա միակն է. առաջարկներ կան դրսերից»
    «Հրապարակ». «Սերժ Սարգսեանը պէտք է ժամանակաւոր «գնար», բայց նա հիմա միակն է. առաջարկներ կան դրսերից»

    «Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՀՀԿ-ն այս օրերին գտնւում է վերաժեւորման փուլում։ «Ի՞նչ կարիք կայ թաքցնելու՝ փորձում ենք հոգեբանօրէն յաղթահարել ստեղծւած վիճակը, պայքարը չի դադարեցւելու, սակայն մէկ-երկու ամիս պէտք է՝ հասկանալու համար, թէ ինչ է կատարւում, ինչ է լինելու։

  • «Փաստ». «Սերժ Սարգսեանին փոխարինելու հարց կը դրւի՞. ՀՀԿ-ում խուլ դժգոհութիւն կայ նրա նկատմամբ»
    «Փաստ». «Սերժ Սարգսեանին փոխարինելու հարց կը դրւի՞. ՀՀԿ-ում խուլ դժգոհութիւն կայ նրա նկատմամբ»

    «Փաստ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. «Արտահերթ խորհրդարանական ընտրութիւններից յետոյ, ինչպէս ասում են, արշալոյսներն այնքան էլ խաղաղ չեն յատկապէս Հանրապետական կուսակցութեան ներսում: Խնդիրը միայն դառը հիասթափութիւնը չէ, որ այս ուժը խորհրդարան չի անցել:

  • ՀՀ ԶՈՒ «SU-25»-ը վթարւել է Մարալիկի լեռներում. օդաչուները զոհւել են
    ՀՀ ԶՈՒ «SU-25»-ը վթարւել է Մարալիկի լեռներում. օդաչուները զոհւել են

    Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ՀՀ ՊՆ տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից տեղեկացրել էին, որ Երեւանի ժամանակով՝ ժամը 10:20 սահմաններում, կորել է կապը ամենօրեայ մարտական պատրաստութեան պլանով ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինւած ուժերի «SU-25» մարտական ինքնաթիռի հետ:

  • «Ժամանակ». «ՀՀԿ-ն քաշում է բոլորին»
    «Ժամանակ». «ՀՀԿ-ն քաշում է բոլորին»

    «Ժամանակ» օրաթերթն իր այսօրւայ համարում գրում է. «Հայաստանի խորհրդարանի արտահերթ ընտրութեան գործընթացն անցնում է ընդդիմութեան անբնական փնտրտուքի ներքոյ: Բանն այն է, որ քաղաքական պայքարը ինքնին իշխանութեան փնտրտուք ենթադրող գործընթաց է, այսինքն ընտրութիւնը իշխանութիւն ձեւաւորելու հանրային միջոցառում է: Սակայն ներկայումս ստեղծւած է մթնոլորտ, որտեղ կայ տպաւորութիւն, թէ ձեւաւորւում է նաեւ ընդդիմութիւն: Աւելին, կայ համոզում՝ եւ իրաւացիօրէն, որ իշխանութիւնն արդէն ձեւաւորւած է եւ ընտրական գործընթացում դա ֆորմալութիւն է, եւ բուն խնդիրը ընդդիմութեան ձեւաւորումն է:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։