Հա

Օրակարգ

02/06/2016 - 13:00

Իրանական կայքը բացայայտել է Ադրբեջանի նորանշանակ դեսպանի հակաիրանական գործունէութիւնը

«Իրանում Ադրբեջանի նորանշանակ դեսպանը համակարգել է Ադրբեջանի ազգային անվտանգութեան նախկին նախարարի հակաիրանական գործունէութիւնը»,- այդ մասին նշւած է իրանական «azariha.org» կայքում թողարկւած յօդւածում:
Յօդւածի հեղինակը, անդրադառնալով օրերս Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին իր հաւատարմագրերը յանձնած Իրանում Ադրբեջանի դեսպանի նշանակմանը, գրում է.

«Իրանում Ադրբեջանի նորանշանակ դեսպանը համակարգել է Ադրբեջանի ազգային անվտանգութեան նախկին նախարարի հակաիրանական գործունէութիւնը»,- այդ մասին նշւած է իրանական «azariha.org» կայքում թողարկւած յօդւածում:
Յօդւածի հեղինակը, անդրադառնալով օրերս Իրանի Իսլամական Հանրապետութեան նախագահ դոկտ. Հասան Ռոհանիին իր հաւատարմագրերը յանձնած Իրանում Ադրբեջանի դեսպանի նշանակմանը, գրում է. «Ինչո՞վ է զբաղւել Իրանում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Բոնիադ Հուսէյնովը, ի՞նչ անցեալ է նա ունեցել Ադրբեջանի ազգային անվտանգութեան նախարարութիւնում: Ի՞նչ նպատակով է նա դեսպան նշանակւել Իրանում, արդեօք Հուսէյնովին դեսպան նշանակելով՝ պաշտօնական Բաքուն ցանկանո՞ւմ է բարելաւել Թեհրանի հետ յարաբերութիւնները, թէ՞ ոչ»:
Իրանական աղբիւրի փոխանցմամբ՝ օրերս Թեհրանում Ադրբեջանի դեսպանութեան կողմից անկախութեան տօնի առթիւ կազմակերպւած ընդունելութեան ժամանակ Իրանի ԱԳ-ի նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրը յաջողութիւն էր մաղթել Ադրբեջանի նորանշանակ դեսպանին՝ գոհունակութիւն յայտնելով, որ Իրան է գործուղւել երկրին քաջածանօթ դիւանագէտ:
Յօդւածի հեղինակը, անդրադառնալով Իրանի փոխարտգործնախարարի վերոնշեալ խօսքին, նշում է. «Պարոն Ռահիմփուրն ամենեւին էլ տեղեակ չէ, որ Իրանին շատ լաւ ծանօթ, պարսկերէնին տիրապետող Ադրբեջանի նորանշանակ դեսպանն իր գիտելիքները ներդրել է Իրան-Ադրբեջան յարաբերութիւններում լարւածութիւն առաջացնելու գործում»:
Շարունակելով խօսքը՝ յօդւածի հեղինակը յաւելում է. «Բոնիադ Հուսէյնովն իրականում 2009-2015 թթ. համակարգել է Ադրբեջանի ազգային անվտանգութեան նախկին նախարար Էլդար Մահմուդովի՝ Իրան-Ադրբեջան յարաբերութիւններում լարւածութիւն առաջացնելու գործունէութիւնը, մասնաւորապէս՝ ճնշումներ է գործադրել Բաքւում գործունէութիւն ծաւալող իրանցի գործարարների եւ ուսանողների նկատմամբ, խոչընդոտներ է ստեղծել իրանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների եւ մշակութային գործիչների համար, հող է նախապատրաստել էմամ Խոմէյնիի անւան բարեգործական կոմիտէի գործունէութեան կասեցման համար եւ այլն»:
«Եթէ Բաքուն իրօք ցանկանում է, որպէսզի Իրան-Ադրբեջան յարաբերութիւնները բարելաւեն, ապա պէտք է Բոնիադ Հուսէյնովի փոխարէն Իրան գործուղի արեւելագիտութեան, իրանագիտութեան ու իսլամագիտութեան ոլորտում յայտնի, Իրանի նկատմամբ դրական վերաբերմունք ունեցող մտաւորականի»,- եզրափակում է իրանական աղբիւրը:

«panorama.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։