Հա

Օրակարգ

05/06/2016

Կիրօ Մանոյեան.- «Եթէ Թուրքիան Գերմանիայի հետ յարաբերութիւնների մակարդակն իջեցնի, իրեն կը վնասի»

Յունիսի 2-ը իսկապէս շատ կարեւոր օր էր. լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը՝ նկատի ունենալով Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունումը:

Յունիսի 2-ը իսկապէս շատ կարեւոր օր էր. լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը՝ նկատի ունենալով Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունումը:
«Գերմանիայի նման ազդեցիկ եւրոպական պետութիւնն է այսպիսի որոշում կայացնում, թէեւ Գերմանիայի նախագահը դեռեւս անցեալ տարի էր խօսել այդ մասին ու ասել, որ եղածը Ցեղասպանութիւն է: Թուրքիան ամէն ճիգ ու ջանք գործի դրեց, որ նման որոշում չկայացւի, սակայն, Գերմանիայի խորհրդարանը համարեա միաձայն որոշեց որդեգրել այդ բանաձեւը»,- ասաց նա:
Մանոյեանի ասութեամբ՝ այդ բանաձեւում կան մի շարք կարեւոր շեշտադրումներ: «Խօսւում է Թուրքիայի այսօրւայ սերնդի պատասխանատւութեան մասին եւ ակնկալւում, որ այսօրւայ Թուրքիան էլ պատասխանատւութեան բաժին ունի: Անդրադարձ կայ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւններին, եւ Գերմանիան յանձն է առնում այդ ուղղութեամբ աշխատանք տանել եւ իր կառավարութեանը յանձնարարել է քայլեր ձեռնարկել»,- ասաց նա:
Նրա կարծիքով՝ Գերմանիան մի շարք այլ պետութիւնների կարեւոր բան է ցոյց տալիս: «Յիշենք, որ Անգլիան, ԱՄՆ-ը, Իսրայէլը նման որոշում չեն կայացրել»,- նշեց նա:
Մանոյեանի բնորոշմամբ՝ Թուրքիայի հակազդեցութիւնը խուճապահար կեցւածք ունեցողի հակազդեցութիւն է: «Դեսպանը յետ կանչւեց: Թուրքական մամուլը նոյնպէս խուճապի մէջ է, գերմաներէն վերնագրերով նիւթեր են հրապարակւում, թէ Հիտլերի թոռներն իրենց մեղադրում են Ցեղասպանութեան մէջ»,- յայտնեց նա եւ ընդգծեց՝ այս առիթով Եւրոյանձնաժողովը Հայաստանին ու Թուրքիային կոչ է արել, որ լրջօրէն հետամուտ լինել իրենց յարաբերութիւնների կարգաւորմանը:
Ըստ Մանոյեանի՝ սա աւելի շատ ուղղւած է Թուրքիային, սակայն այդ երկրի պահւածքն անփոփոխ է: «Թուրքիան կրկնում է, որ Հայաստանի հետ յարաբերութիւնները չեն կարգաւորւի, քանի դեռ Ղարաբաղի հարցը կայ: Թուրքիայի կողմից որեւէ դրական բան ակնկալել չի կարելի»,- ասաց նա:
Հարցին, թէ հնարաւո՞ր է Բունդեսթագի կողմից ընդունւած բանաձեւին յաջորդի ժխտումը քրէականացնող բանաձեւի ընդունում, Մանոյեանը պատասխանեց, որ Գերմանիայի կողմից նման նախաձեռնութիւն ակնկալելուց առաջ պէտք է սպասենք, թէ Ֆրանսիայում ինչ կը լինի: Ընդորում՝ յաւելեց, որ եթէ Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւը մնար Գերմանիայի կառավարութեան որոշմանը, այդպէս էլ կը մնար:
Անդրադառնալով Գերմանիա-Թուրքիա յարաբերութիւններին՝ Մանոյեանը նշեց. «Ինչպէս բոլոր նման բանաձեւերի դէպքում, Թուրքիան ինչ էլ անի, ինչքան էլ նեղանայ, այդ յարաբերութիւնները կը շարունակւեն այնպէս, ինչպէս կան: Եթէ Թուրքիան յարաբերութիւնների մակարդակն իջեցնի, կը նշանակի, որ իր շահերին է հարւածում»:

«yerkir.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։