Հա

Օրակարգ

Երկուշաբթի, 06 Յունիսի 2016 12:40

Թեհրանի Հայ Դատի յանձնախմբի յայտարարութիւնը՝ Բունդեսթագի պատմական որոշման կապակցութեամբ

Գերմանիայի Բունդեսթագի կողմից, Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման կապակցութեամբ, Թեհրանի Հայ Դատի յանձնախումբը հանդէս է եկել յատուկ յայտարարութեամբ, որում մասնաւորապէս նշւած է.

Գերմանիայի Բունդեսթագի կողմից, Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող եւ դատապարտող բանաձեւի ընդունման կապակցութեամբ, Թեհրանի Հայ Դատի յանձնախումբը հանդէս է եկել յատուկ յայտարարութեամբ, որում մասնաւորապէս նշւած է.
«Եւրոմիութեան առաջատար պետութեան, Մեծ եօթնեակի անդամ, մեր օրերի աշխարհաքաղաքական խոշորագոյն դերակատարներից մէկի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետութեան խորհրդարանի՝ Բունդեսթագի կողմից «1915-1916 թթ.-ին հայերի եւ այլ քրիստոնեայ փոքրամասնութիւնների դէմ իրագործւած ցեղասպանութեան ոգեկոչումն ու յիշատակը» վերնագրով բանաձեւի ընդունումը նոր էջ բացեց մարդկութեան նկատմամբ իրագործւող յանցագործութիւնների դէմ պայքարի գործընթացում:
Այս քայլն ունի հսկայական պատմական ու բարոյական նշանակութիւն, քանզի Առաջին Աշխարհամարտի ժամանակ, Օսմանեան կայսրութիւնում կատարւած ոճրագործութիւնը որպէս Ցեղասպանութիւն է ճանաչում մի երկիր, որն այդ ժամանակահատւածում եղել է նրա դաշնակիցը:
Գերմանիան, այս քայլով, յաջողութեամբ փորձեց վերացնել այն անջրպետը, որը գոյութիւն ունի հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ: Անջրպետ, որը շարունակւում է Թուրքիայի պետութեան Հայոց Ցեղասպանութիւնը ժխտող քաղաքականութեան արդիւնքում եւ խոչընդոտում է երկու ժողովուրդների միջեւ իրական խաղաղութեան եւ համակեցութեան հաստատմանը:
Իհարկէ, Բունդեսթագի կողմից, պատմութեան հետ առերեսման նման խիզախ դրսեւորումը բնաւ էլ զարմանալի չէր, եթէ հաշւի առնենք այն հանգամանքը, որ Գերմանիայի ժամանակի կանցլեր Վիլի Բրանդը ինչպէս ծնկի եկաւ եւ խոնարհւեց Վարշաւայի զոհերի յիշատակի յուշարձանի առջեւ: Սա իրաւմամբ մեծ ժողովրդի, մեծ երկրի ղեկավարի բարոյական բացառիկ քայլ էր, որով Գերմանիան ապացուցեց, որ չի խուսափում պատմութեան դաժան էջերի հետ առերեսւելուց:
«Չկայ մի ժողովուրդ, որը կարող է փախուստ տալ իր պատմութիւնից»: Սա պատմական այդ իրադարձութեան մասին Բրանդի խօսքն, որը, յուսով ենք ուղեցոյց կը դառնայ Թուրքիայի իշխանութիւնների համար՝ սեփական պատմութեան հետ առերեսւելու, եւ պատմական դաժան իրականութիւնն ընդունելու համար:
Սա մեր շնորհակալութեան եւ երախտիքի խօսքերն ուղղւած՝ Գերմանիայի ժողովրդին, նախագահ Եօախիմ Գաուկին, ով դեռեւս 2015 թւականին՝ Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցին, 1915 թւականին իրագործւած հայերի զանգւածային կոտորածը անւանել էր ցեղասպանութիւն, օրէնսդիր մարմնին ու կառավարութեանը: Վստահ եղէք, որ երախտապարտ հայ ժողովուրդը երբեք չի մոռանայ պատմական արդարութիւնը վերականգնելու այս խիզախ նախաձեռնութիւնը:
Յուսով ենք, որ համատեղ ջանքերով, կողք-կողքի մեզ կը յաջողւի կառուցել այնպիսի մի աշխարհ, որտեղ այլեւս ականատեսը չենք լինի մարդկութեան դէմ այնպիսի յանցագործութիւնների՝ ինչպիսին էր Հայոց Ցեղասպանութիւնը:

Թեհրանի Հայ Դատի յանձնախումբ
03.05.2016 թ.»

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ