Հա

Օրակարգ

07/06/2016

Պոլսահայ պատգամաւոր Սելինա Դողան.- «Թուրքիայի խորհրդարանի գործն այլ երկրների խորհրդարաններն են անում»

Քանի որ Թուրքիայի խորհրդարանն իր ձեռքը չի վերցնում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը լուծելու խնդիրը, դա անում են այլ երկրների խորհրդարանները. խօսելով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու մասին՝ «tert.am»-ի հետ բացառիկ զրոյցում ասաց Թուրքիայի խորհրդարանի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան ստամբուլահայ կին պատգամաւոր Սելինա Դողանը:

Քանի որ Թուրքիայի խորհրդարանն իր ձեռքը չի վերցնում Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը լուծելու խնդիրը, դա անում են այլ երկրների խորհրդարանները. խօսելով Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչելու մասին՝ «tert.am»-ի հետ բացառիկ զրոյցում ասաց Թուրքիայի խորհրդարանի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցութեան ստամբուլահայ կին պատգամաւոր Սելինա Դողանը:
Նա նշեց, որ Թուրքիայի խորհրդարանում բացակայում է խօսքի ազատութիւնն ու բազմակարծութիւնը. ընդդիմադիր կուսակցութիւնները դժւարանում են բարձրաձայնել իրենց մտահոգող խնդիրները:
«Աշխարհի բոլոր խորհրդարանները չունեն Ցեղասպանութեան ճանաչման խնդիր, եւ քանի որ նման խնդիր ունեցող Թուրքիան չի ցանկանում լուծել իր խնդիրը, այլ խորհրդարաններ են անում դա»,- ասաց նա: Մատնանշում է՝ Թուրքիայի քաղաքականութեան ժխտողականութեան օրինակները, երբ յետ է կանչւում երկրի դեսպանը, քննադատւում է միջազգային հանրութիւնը:
Սելինա Դողանը նաեւ նշեց. «Թուրքիան քննադատում է միջազգային հանրութեանը, բայց մենք պէտք է հարցնենք, թէ ինչ են նրանք անում»:
«Թուրքիայում տիրում են պոպուլիստական տրամադրութիւնները այս եւ ոչ միայն այս հարցերի վերաբերեալ: Երկրի կառավարութիւնը միշտ հանդէս է գալիս իր ազգայնական ելոյթներով»,- ասաց նա՝ կարեւորելով հէնց Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը. «Բունդեսթագի կողմից ընդունած տեքստը Թուրքիայի ժողովրդին ստիպեց նայել յետ՝ իրենց պատմութեանը, Թուրքիայի մասնակցութեանը յանցագործութեանը, որին Գերմանիան էլ դաշնակից է եղել»:
Ես հաւատում եմ, որ սա մարտահրաւէր էր Թուրքիայի կառավարութեան համար՝ այս խնդիրը լուծելու խաղաղ եւ օգտաբեր ճանապարհով:
Սելինա Դողանը դիտել է տալիս, որ Թուրքիան այս ընթացքում արդէն Եւրոմիութիւն մտնելու ոչ մի տեսլական չունի. «Գիտենք, որ բանավէճ կայ Եւրոմիութիւն մտնելու պայմանների շուրջ Եւրոպայի եւ Թուրքիայի միջեւ. այստեղ հակասութիւններ կան յատկապէս ահաբեկչութեան մասին համաշխարհային սահմանման շուրջ»,- ասաց պոլսահայ պատգամաւորը՝ դիտել տալով, որ Թուրքիայի ղեկավարութիւնն առանձնապէս հակւած էլ չէ ընդունելու Եւրոմիութեան արժէքները՝ խօսքի ազատութիւնը, բազմակարծութիւնը, ազատութիւնը եւ այլն: «Հասկանալի է, որ նրա նախընտրութիւնը Եւրոմիութիւնը չէ»,- նշեց նա՝ յիշեցնելով Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչութեան ղեկավարի խօսքը, թէ Եւրոմիութիւնը Թուրքիայի համար միակ ընտրութիւնը չէ: Այս համատեքստում պոլսահայ պատգամաւորը դիտել տւեց, որ Գերմանիան էլ առանձնապէս հակւած չէ Թուրքիային Եւրոմիութեան կազմում տեսնելու:
Ըստ Սելինա Դողանի՝ Բունդեսթագի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումն աւելի շարունակական կը դարձնի հայերի եւ մնացած էթնիկ խմբերի նկատմամբ ատելութեան տարածումը Թուրքիայի ղեկավարութեան կողմից, քանի որ այստեղ «ատելութեան խօսքի» դէմ կիրառւող պատժամիջոցներ չկան. Թուրքիայում ազգային խտրականութեան խնդիր կայ: Ստամբուլահայ պատգամաւորը ցաւեց, որ խորհրդարանում նման խնդիրներով միայն զբաղւում են ընդդիմադիր «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցութեան պատգամաւորները, մնացածները՝ ոչինչ չեն ցանկանում խորհրդարանում անել:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։