Հա

Օրակարգ

Չորեքշաբթի, 08 Յունիսի 2016 12:40

Անիմաստ տուրք՝ անջատողական ֆաշիզմին

Իրանական ֆուտբոլում հասունացել է նոր սկանդալ, որն այս անգամ, դժբախտաբար, չունի ֆուտբոլային երանգաւորում:
Բարձրագոյն լիգայում, Թաւրիզը ներկայացնող «Տրակտորսազի» ակումբը հրաժարւել է Հայաստանի ազգային հաւաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Յարոյեանի հետ գործարքից՝ նրա ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹԵԱՆ հետ կապւած վերապահումներից ելնելով:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ


Իրանական ֆուտբոլում հասունացել է նոր սկանդալ, որն այս անգամ, դժբախտաբար, չունի ֆուտբոլային երանգաւորում:
Բարձրագոյն լիգայում, Թաւրիզը ներկայացնող «Տրակտորսազի» ակումբը հրաժարւել է Հայաստանի ազգային հաւաքականի ֆուտբոլիստ Վարազդատ Յարոյեանի հետ գործարքից՝ նրա ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏԿԱՆԵԼՈՒԹԵԱՆ հետ կապւած վերապահումներից ելնելով: Աւելի յստակ՝ ակումբի ղեկավարութիւնը, մասնաւորաբար ակումբի տնօրէն գեներալ Մուստաֆա Աջորլուն ընկրկել են «Տրակտորսազի»-ի ֆանատների շարքերում տաքուկ տեղաւորւած մի խումբ պանթուրքիստների սպառնալիքների դէմ:
Այս կապակցութեամբ պրն. Աջորլուն հանդէս է եկել յատուկ յայտարարութեամբ, որում մասնաւորապէս նշւած է. «Ես եկայ Թաւրիզ, որպէսզի միաւորեմ սիրելի ազերիներին, իմ նպատակը երկրպագուներին «Տրակտոր»-ի շուրջը համախմբելն ու թիմը չեմպիոն դարձնելն է: Հայաստանի ազգային հաւաքականի ֆուտբոլիստի հետ գործարքը կարող է սպառնալ այդ միասնութեանը, հետեւաբար, որպէսզի այն չվտանգւի, հրաժարւում ենք Վարազդատի հետ գործարք կնքելուց»:
«SAY NO TO RASICM». Սա ՖԻՖԱ-ի գլխաւոր կարգախօսերից մէկն է, որն ընտրւած է աշխարհի թիւ 1 մարզաձեւում ֆաշիզմի եւ այլատեացութեան ցանկացած դրսեւորումը բացառելու նպատակով: Կարգախօսը, խօսքից գործի վերածելը դարձել է միջազգային ֆուտբոլի գլխաւոր գերատեսչութեան, դրա ենթակայ կառոյցների, եւ դրա հովանու ներքոյ անցկացւող մրցաշարերի գլխաւոր նպատակներից մէկը: Եւ իզուր չէ, որ յաճախ ականատեսն ենք լինում, թէ ինչպիսի պատժամիջոցներ են կիրառւում ազգային այն հաւաքականների կամ ակումբների նկատմամբ, որոնց ստադիոնների տրիբունաներում նկատւում է ֆաշիզմի կամ այլատեացութեան ցանկացած դրսեւորում:
160608a03aՄիայն ազգային պատկանելութեան պատճառով, Վարազդատ Յարոյեանի հետ գործարքից հրաժարւելու մասին՝ «Տրակտորսազի» ակումբի ղեկավարութեան որոշումն ամբողջովին հակասում է ֆուտբոլի ոգուն ու ՖԻՖԱ-ի որդեգրած հակառասիստական քաղաքականութեանը, ինչն անխօս պատժելի արարք է, որը պէտք է արժանանայ համաչափ ու համապատասխան վերաբերմունքի, մանաւանդ, եթէ նկատի առնենք այն հանգամանքը, որ միջադէպը յստակօրէն վեր է սովորական, ֆուտբոլին շարքայի սկանդալ լինելու մակարդակից, եւ իր մէջ պարունակում է Իրանի ազգային անվտանգութիւնը, ժողովրդի միասնականութիւնը, իրանական քաղաքակրթական արժեհամակարգի հիմնարար սկզբունքներից՝ հանդուրժողականութիւնը թիրախաւորած վտանգ:
Չգիտենք, ինչ նկատի ունի սիրելի գեներալը, երբ խօսում է ազերիների միաւորելու մասին: Հարց է, պրն. Աջորլուն ում հետ է ցանկանում միաւորել «Տրակտոր»-ի իրական ֆանատներին (որոնք, ի դէպ, հեռու են նման քաղաքական խաղերից): Միթէ՞ խօսքը մի խումբ լիւմպեն պանթուրքիստների մասին է…
Լաւ կը լինէր, եթէ, գեներալը նման յայտարարութիւն անելուց առաջ հաշւի առնէր իր հանգամանքը, մինչ այս զբաղեցրած պաշտօնները, եւ ուսադիրների պարտաւորեցնող ծանուրութիւնը: Լաւ կը լինէր նաեւ, եթէ նա բարեհաճէր ուսումնասիրել, իրանահայերի դերակատարութիւնը՝ Թաւրիզի ֆուտբոլի բարգաւաճման գործում՝ սկսած լեգենդար մարզիչ Գառնիկ Մեհրաբեանից, մինչ ֆուտբոլի Իրանի ազգային հաւաքականի գործող աւագ Անդրանիկ Թէյմուրեանը: Պրն. Աջորլուին յիշեցնենք, որ իրենց իրանական պատկանելութեամբ հպարտացող իրանահայերը ունեն ազգային նոյն այն արմատները՝ ինչ Վարազդատ Յարոյեանը:
Սկանդալային այս աժիոտաժը, այնուամենայնիւ երկու՝ մէկը դրական, իսկ միւսը բացասական կարեւոր եզրայանգման առիթ տւեց:
Սկսենք դրականից. Իրանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտօնի յաւակնորդներից մէկը նոյն այս գեներալ Աջորլուն էր, ով պարտւեց ֆեդերացիայի նորընտիր նախագահին՝ պրն. Թաջին, եւ ընտրութիւնների աւարտից յետոյ յայտարարեց, թէ ամէն ինչ արւել է, որպէսզի ինքը չնտրւի ֆեդերացիայի նախագահի պաշտօնում:
Հիմա, արդէն, պարզ է, թէ ինչքան խելամիտ են վարւել նրանք, ովքեր ընտրութեան պահին, նախապատւութիւնը տւել են պրն. Թաջին: Իր այս արարքով, պրն. Աջորլուն ապացուցեց, թէ հեռու է վարչարարական անհրաժեշտ նւազագոյն այն որակաւորումից, որը հարկաւոր է նման զգայուն պաշտօններ զբաղեցնելու համար:
Իսկ հիմա երկրորդը՝ բացասականը. Նրա չմտածւած, չհաշւարկւած, յստակ պոպուլիստական նպատակներ հետապնդող, «գլուխգործոց» այս որոշումը թէկուզ ժամանակաւոր, այնուամենայնիւ դիրքային յաղթանակ պարգեւեց պորտալարով Բաքւի հետ կապւած պանթուրքիստներին, որոնք, անշուշտ, փորձելու են դրա ընծայած դիւիդենտները շահագործել հնարաւորինս երկար՝ Թաւրիզի քաղաքա-հասարակական միջավայրն ախտահարելով անջատողական, ռասիստական եւ այլատեացութեան վիրուսով, որի չէզոքացման համար անկասկած կը պահանջւի կրկնակի ջանք ու ներդրում:

Related items

  • Իրանի՝ կովկասեան դիւանագիտութիւն. հաւասարակշռութեան վերականգնման հրամայականը

    Փորձագիտական շրջանակները գրեթէ համակարծիք են, որ տարածաշրջանում Իրանի շուրջ ծաւալւող ռազմաքաղաքական իրադարձութիւնները ցանկացած պահի կարող են հատել առճակատման բարձր մակարդակը:

  • Նւիրւէք, տղաներ, անվերապահօրէն նւիրւէք…

    Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի մարզաշապիկը կրելը պէտք է պատիւ լինի, իսկ հայ ժողովրդի համար խաղալը` երազանքի պէս մի բան: Մենք սիրում ենք Հայաստանը ներկայացնող իւրաքանչիւր մարզիկի, ինչպէս մեր ընտանիքի անդամի, մենք յարգում ենք ձեր թափած քրտինքը եւ ձեր կատարած աշխատանքը: Սակայն, Լիխտենշտէյնի եւ Մակեդոնիայի դէմ խաղերում Հայաստանի ֆուտբոլի ընտրանին, մեղմ ասած, չարեց այն, ինչ կարող էր: Չնւիրւեց այնքան, որքան պէտք էր:

  • Թեհրանի գագաթաժողովին ընդառաջ. հեռանկարները չափազանց մշուշոտ են

    Վաղը՝ սեպտեմբերի 7-ին Թեհրանը սիրիական ճգնաժամի հարցով Աստանայի գործընթացի երեք երաշխաւոր երկրների՝ Իրանի, Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների գագաթաժողովի հիւրընկալն է լինելու:

  • Մենք մերկ ենք

    Մտերիմ ընկերներիցս մէկն իր առօրեան սկսում է մարմնամարզութեամբ: Առաւօտեան վարժանքները նա պարտադիր կատարում է «Արարատ» մարզաւանում:

    Եւ ահա մի քանի օր առաջ, նա ինձ փոխանցեց մարզաւանի հանդերձարանների մեղմ ասաց տխուր վիճակի մասին այս լուսանկարները:

  • Մեսսի. «Այսօր ֆուտբոլիստներին կառավարում է փողը, այլ ոչ ակումբի պատւի համար խաղալու ցանկութիւնը»

    «Բարսելոնա»-ի արգենտինացի յարձակւող Լիոնէլ Մեսսին կարծիք է յայտնել, որ ժամանակակից ֆուտբոլում խաղացողներին կառավարում է փողը, այլ ոչ ակումբի համար խաղալու ցանկութիւնը: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ