Հա

Օրակարգ

09/06/2016

Չեխիայի նախագահ.- «Մարդիկ, ովքեր ժխտում են ցեղասպանութիւնը, պարզապէս վախկոտներ են»

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի անունից ի պատիւ պետական այցով Հայաստանի Հանրապետութիւնում գտնւող Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի, յունիսի 8-ին նախագահի նստավայրում տրւել է պետական ընդունելութիւն::
Իր ելոյթում, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը նշել է, թէ կը ցանկանար մտորել այն հարցի շուրջ, որը միաւորում է Հայաստանը եւ Չեխիան:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի անունից ի պատիւ պետական այցով Հայաստանի Հանրապետութիւնում գտնւող Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի, յունիսի 8-ին նախագահի նստավայրում տրւել է պետական ընդունելութիւն:
Արարողակարգի համաձայն, պետական ընթրիքի ժամանակ երկու երկրների նախագահները հանդէս են եկել փոխադարձ ելոյթներով, որտեղ անդրադարձել են Չեխիայի նախագահի Հայաստան կատարած պետական այցի արդիւնքներին, միջպետական յարաբերութիւնների զարգացման հեռանկարին, ամենատարբեր ոլորտներ ընդգրկող հայ-չեխական երկկողմ օրակարգի հարցերին, երկու ժողովուրդների պատմական առնչութիւններին, ինչպէս նաեւ Չեխիայի հայ համայնքի կարեւոր դերակատարութեանը երկու երկրների եւ ժողովուրդների բարեկամութեան ամրապնդման գործում:
Իր ելոյթում, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը նշել է, թէ կը ցանկանար մտորել այն հարցի շուրջ, որը միաւորում է Հայաստանը եւ Չեխիան: «Այսօր ճաշից յետոյ մի չեխ երիտասարդ լրագրող, ով ոչ բաւականաչափ կեանքի փորձ ունի, ինձ հարցրեց, թէ որտե՞ղ է աւարտւում ցեղասպանութեան սահմանը: Ես նրան պատասխանեցի՝ իմ երիտասարդ ընկեր, ես մէկ օրինակ եմ բերում՝ Եւրոպայում Համաշխարհային պատերազմի ժամանակ համակենտրոնացման ճամբարներում, գազային խցերում եւ այլն սպանւել է 6 մլն. հրեայ, բայց մի քանի հազար, հնարաւոր է մի քանի տասնեակ հազար մնացել են: Եւ դուք ուզում էք ասել, որ դա ցեղասպանութիւն չէ՞, քանի որ մի քանի հազար մարդ մնացե՞լ է: Նոյն բանը վերաբերում է հայ ժողովրդի ցեղասպանութեանը: Որոշ մարդիկ ասում են՝ որոշները մնացել են, դա ցեղասպանութիւն չէ: Իսկական անհեթեթութիւն: Ես ուզում եմ ասել, որ մեզ միաւորում է ճակատագիրը, քանի որ իմ ժողովուրդը դատապարտւած կը լինէր ցեղասպանութեան՝ նացիստական Գերմանիայի կողմից Համաշխարհային պատերազմում յաղթանակի դէպքում»,- ասել է Չեխիայի նախագահը, շեշտելով, որ մարդիկ, ովքեր ժխտում են ցեղասպանութիւնը, պարզապէս վախկոտներ են: «Ես երբեք, պարո՛ն նախագահ, սիրալիր քաղաքական գործիչ չեմ եղել: Նրանք պարզապէս վախկոտներ են:
Խօսում են մարդու իրաւունքների մասին. որոշ մարդկանց համար մարդու ամենագլխաւոր իրաւունքը ցոյց անելն է կառավարութեան դէմ: Իմ դէմ էլ են ցոյց արել, այլ գործիչների դէմ էլ, դա նորմալ է: Բայց դա մարդու ամենագլխաւոր իրաւունքը չէ: Մարդու ամենագլխաւոր իրաւունքը՝ կեանքի իրաւունքն է: Եւ բոլոր նրանք, ովքեր ժխտում են այդ իրաւունքը, ոչ մի իրաւունք չունեն խօսել մարդու այլ իրաւունքների մասին»,- ՀՀ նախագահի նստավայրում պետական ընդունելութեան ժամանակ ասել է Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը:

«tert.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։