Հա

Օրակարգ

11/06/2016 - 13:30

Աղւան Վարդանեան.- «Դաշնակցութեան վարկանիշի համար մի՛ անհանգստացէք»

Յունիսի 10-ին, խորհրդարանական ճեպազրոյցներում ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանը, պատասխանելով հարցին՝ արդեօք Դաշնակցութիւնը հարւածի տակ չդրե՞ց իր հեղինակութիւնը՝ գնալով ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցութեան, ասաց.

Յունիսի 10-ին, խորհրդարանական ճեպազրոյցներում ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան քարտուղար Աղւան Վարդանեանը, պատասխանելով հարցին՝ արդեօք Դաշնակցութիւնը հարւածի տակ չդրե՞ց իր հեղինակութիւնը՝ գնալով ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցութեան, ասաց. «Դաշնակցութիւնը շարունակում է իր աշխատանքն այնպէս, ինչպէս արել է ընդդիմութիւն եղած ժամանակ: Մեզ համար այս կարգավիճակը նոր չէ. մենք եղել ենք արմատական ընդդիմութիւն, եղել ենք իշխանութեան մաս, նորից ենք եղել ընդդիմութիւն, բայց երբեք չենք խուսափել հարցերին հաւասարակշռւած արդիւնք ակնկալող աշխատանքից: Երբեք պոպուլիստ չենք եղել, չենք հաւատացել մէկ օրում հարցերը լուծելուն: Մենք փորձել ենք, խնդիրները փաստարկելով, հիմնաւորելով, դրանք հայեցակարգի վերածել ու աշխատել: Դաշնակցութեան վարկանիշի համար խնդրում եմ մի’ անհանգստացէք: Այսօր քաղաքական ուժերը բոլորն ունեն խնդիր, որովհետեւ քաղաքական համակարգը ինքնին վստահութիւն չի վայելում լայն հասարակութեան շրջանում, բայց լայն հասարակութեանն էլ համեմատութեան մէջ պէտք է նայել»:
Պատգամաւորի ասութեամբ՝ հէնց սկզբից է ասւել, որ, ՀՀԿ-ի հետ քաղաքական համագործակցութեան գնալով, Դաշնակցութիւնը մեծ պատասխանատւութիւն է իր վրայ վերցնում, շատ հարւածներ է վերցնելու, շատ է թիրախաւորւելու:
«Ասել եմ նաեւ, որ ուրախ կը լինեմ, որ մեր նախարարների գործունէութիւնը լինի մանրադիտակի տակ, որովհետեւ մենք պատասխանատւութիւնից երբեք չենք խուսափել: Մենք համարում ենք, որ քաղաքական ուժը կարող է ե’ւ ընդդիմութիւն լինել, ե’ւ իշխանութեան մաս կազմել: Այսօրւայ պառլամենտում կամ պառլամենտից դուրս քաղաքական ուժեր կան, նրանց վարքն էլ գիտէք, գործունէութիւնն էլ գիտէք, նրանց երբեմն ուղղւած սլաքներն էլ տեսնում էք անզէն աչքով: Ի՞նչ է, նրանց հանդէպ վստահութիւնն աւելի մե՞ծ է, աւելի մե՞ծ հեղինակութիւն ունեն, աշխատելու աւելի մե՞ծ կարողութիւն ունեն»,- ասաց նա:
Հարցին, թէ ընդդիմութիւն եղած ժամանա՞կ էին աւելի լաւը, թէ՞ հիմա, Աղւան Վարդանեանը պատասխանեց. «Մենք միշտ լաւն ենք»:
Ինչ վերաբերում է առաջիկայ տեղային ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրութիւններին ՀՅԴ-ի մասնակցութեանը, նա նշեց, որ սեպտեմբեր-հոկտեմբերին ՏԻՄ ընտրութիւններին մասնակցելու համար ՀՅԴ-ն կազմակերպական մեծ աշխատանքներ է տանում մարզային կառոյցների հետ, փորձ է արւում ուսումնասիրել, թէ որ տարածքներում կան ռէալ թեկնածուներ՝ ոչ միայն ՀՅԴ-ից:
«Ինձ համար կարեւոր է, որ, օրինակ, համայնքապետը լինի սրտցաւ, իրազեկ, իր գործառոյթներն իրականացնող, համայնքի մասին մտածող մարդ, քան թէ անպայման կուսակցական»,- ասաց Աղւան Վարդանեանը՝ յաւելելով որ երկու խոշոր համայնքներում՝ Վանաձորում ու Գիւմրիում, ՀՅԴ-ն կը մասնակցի համամասնական ընտրութիւններին, եւ հսկայական աշխատանքներ պէտք է իրականացւեն:
Ըստ նրա՝ արտահերթ նստաշրջանը կաւարտւի, ու ամառը կօգտագործւի հէնց տեղական ինքնակառավարման մարմինների ընտրութիւններին մասնակցելու նպատակով:

«yerkir.am»

Յարակից լուրեր

  • «Ապառաժ»-ի խմբագրական. Դաշնակցութեան ներկայութիւնը՝ աներկբայ ու անփոխարինելի
    «Ապառաժ»-ի խմբագրական. Դաշնակցութեան ներկայութիւնը՝ աներկբայ ու անփոխարինելի

    Հայ իրականութեան մէջ վերջին 30 տարիներին ձեւաւորւած քաղաքական դաշտում ժամանակ առ ժամանակ ականատեսը եղանք քաղաքական ուժերի, որոնք անամպ երկնքում անհետացող ասուպների նման մի պահ երեւացին ու անհետացան: Քաղաքականութեան մէջ լինելն ինքնին պատասխանատւութիւն է, պատասխանատւութիւն, որը պէտք է կարողանալ կրել յարատեւօրէն, իսկ այդ պատասխանատւութեան զգացումը արտացոլւում է այն ժամանակ, երբ քաղաքականութիւն ես մտնում գաղափարական հենքով:

  • Կեցցէ՛ Դաշնակցութիւնը
    Կեցցէ՛ Դաշնակցութիւնը

    Վահրամ Աթանեստանի արձագանգը գուցէ թողնէի անպատասխան, եթէ այն վտանգաւոր ուղերձներ չպարունակէր, եւ եթէ այդպէս մտածողները հրապարակում շատ չլինէին։ 

  • Ապատեղեկատւութիւնը կաթիլ-կաթիլ ազդում է մարդկանց վրայ
    Ապատեղեկատւութիւնը կաթիլ-կաթիլ ազդում է մարդկանց վրայ

    Սովորաբար չեմ զայրանում, բայց երբեմն աւելի զայրացկոտ բնոյթով եմ հանդէս գալիս, երբ դիպչում են ազգային արժէքներին, Դաշնակցութեանը դիպչելը նոյնպէս այդ կոնտեքստում եմ տեսնում. երէկ «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ Արթուր Եղիազարեանը:

  • ՀՅԴ ԳՄ անդամ. «Մենք համակարգի կայացման կողմնակից ենք»
    ՀՅԴ ԳՄ անդամ. «Մենք համակարգի կայացման կողմնակից ենք»

    ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի անդամ, տնտեսագէտ Արմէն Գրիգորեանը, որն Արարատի մարզում վարկանիշային կարգով առաջադրւել է պատգամաւորութեան թեկնածու, «Իրատես»-ի հետ զրոյցում հաւաստիացրեց՝ դաշնակցականներն առաջիկայ խորհրդարանական ընտրութիւններին մասնակցում են իշխանութիւն ունենալու համար։ Ըստ նրա՝ նախընտրական շրջանը հեշտ չէ, քանի որ մասնակցում է 11 ուժ, բայց ընտրապայքարին պէտք է դուրս գալ առաջինը լինելու ձգտումով: 

  • ՀՅԴ-ն, անկախ ընտրութեան արդիւնքներից, չի դադարելու հայ ժողովրդի կուսակցութիւնը լինելուց
    ՀՅԴ-ն, անկախ ընտրութեան արդիւնքներից, չի դադարելու հայ ժողովրդի կուսակցութիւնը լինելուց

    Մենք, առնւազն իմ գնահատմամբ, յաւակնում ենք բաւական լաւ ձայների, քանի որ խորհրդարանը առանց «Դաշնակցութեան» պատկերացնելը, կարծում եմ, որ անհնար է: Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ-ական Արծւիկ Մինասեանը` անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրութիւններին ՀՅԴ-ի շանսերին:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։