Հա

Օրակարգ

13/06/2016 - 12:50

Արմէն Պետրոսեան.- «Հալէպի հայկական որոշ թաղամասերի ռմբակոծութիւններում առկայ է թուրքական ձեռագիրը»

«Սիրիայում հրադադարի ռեժիմը չի գործում հիմնականում Սիրիայի հիւսիսային շրջանում՝ յատկապէս Հալէպում, մասամբ՝ Լաթաքիայում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագէտ Արմէն Պետրոսեանը:
Ըստ նրա՝ այս ընթացքում Թուրքիայից ռազմական օգնութիւն է հասել «Ջաբաթ ալ Նուսրա», նաեւ սիրիական հակակառավարական որոշ խմբաւորումների:

«Սիրիայում հրադադարի ռեժիմը չի գործում հիմնականում Սիրիայի հիւսիսային շրջանում՝ յատկապէս Հալէպում, մասամբ՝ Լաթաքիայում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արաբագէտ Արմէն Պետրոսեանը:
Ըստ նրա՝ այս ընթացքում Թուրքիայից ռազմական օգնութիւն է հասել «Ջաբաթ ալ Նուսրա», նաեւ սիրիական հակակառավարական որոշ խմբաւորումների:
«Հէնց այս համատեքստում է, որ ակտիւացել են ռազմական գործողութիւնները Հալէպում: Յատկապէս վերջին 10-15 օրւայ ընթացքում ակտիւ ռազմական գործողութիւններ են ընթանում Հալէպի քրդաբնական շրջաններում, ռմբակոծւում է նաեւ հայկական որոշ թաղամասեր: Պարզ է, որ առկայ է թուրքական ձեռագիրը: Այս խմբաւորումները գործում են յստակ Թուրքիայի ուղղորդմամբ: Ինչո՞ւ պէտք է «Ջաբաթ ալ Նուսրա»-ն, որը համարւում է ԴԱԷՇ-ի մրցակիցը, յարձակւի քրդական կառոյցների դէմ, որոնք գործում են ԴԱԷՇ-ի դէմ, կամ ինչո՞ւ պէտք է նոյն կառոյցը ռազմական գործողութիւններ իրականացնի սիրիական բանակային ստորաբաժանումների դէմ, որոնք կռւում են ԴԱԷՇ-ի դէմ: Չէ որ սրանք ի վերջոյ ե՛ւ գաղափարական, ե՛ւ ռազմական տեսանկիւնից մրցակիցներ են: Ամբողջ խնդիրն այն է, որ այս ծայրայեղական խմբաւորումները ցանկանում են, որ ԴԱԷՇ-ը որոշակիօրէն պահպանի իր դիրքերը: Ամբողջ աշխարհի ուշադրութիւնն ուղղւած է ԴԱԷՇ-ի դէմ: Այս կառոյցները, օգտւելով ստեղծւած իրավիճակից, սեփական շահերն են հետապնդում»,- մանրամասնեց արաբագէտը:
Ըստ նրա՝ Սիրիայի հիւսիսում այսօր տեղի են ունենում լուրջ գործընթացներ եւ, թերեւս, այս համատեքստում է, որ օրերս Իրանում տեղի է ունեցել Իրանի, Սիրիայի, Ռուսաստանի պաշտպանութեան նախարարների հանդիպումը՝ նպատակ ունենալով քննարկել Հալէպի հետ կապւած հետագայ ծրագրերը:
«Ակնյայտ է, որ այս շրջանը կարեւոր է վարչակարգի, նրա դաշնակիցների համար, հիմնական զարգացումները կենտրոնանալու են հէնց այս տարածաշրջանում»,- ասաց Արմէն Պետրոսեանը:
Նա նաեւ նշեց, որ Ռուսաստանը եւ Իրանը կրկին ակտիւանալու են, ինչը հասկանում է նաեւ Թուրքիան: Այդ իսկ պատճառով, ըստ նրա՝ Թուրքիան ցանկանում է կարճ ժամանակում որոշ խնդիրներ լուծել՝ կապւած քրդական գործօնի, նաեւ հայ համայնքի դիրքերի թուլացման հետ:

«panorama.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։