Հա

Օրակարգ

14/06/2016 - 12:40

Ազդարարւեց 2016 թ. «Արի տուն» ծրագրի մեկնարկը

Ծրագրի շրջանակում 2016 թ.-ին նախատեսւած է 1100 սփիւռքահայ երիտասարդի այց Հայրենիք: Ինչպէս նախորդ տարիներին, ծրագիրը դարձեալ կընթանայ 8 փուլով՝ յունիսի 13-ից օգոստոսի 27-ը: Այս տարի եւս «Արի տուն»-ը կունենայ քառօրեայ ճամբարային ծրագիր, որը կը կազմակերպւի Ծաղկաձորում:

Յունիսի 13-ին տեղի ունեցաւ «Արի տուն» ծրագրի 2016 թ. առաջին փուլի բացման հանդիսաւոր արարողութիւնը, որին մասնակցեցին ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը, նախարարութեան աշխատակիցներ, հիւրեր:
Ծրագրի շրջանակում 2016 թ.-ին նախատեսւած է 1100 սփիւռքահայ երիտասարդի այց Հայրենիք: Ինչպէս նախորդ տարիներին, ծրագիրը դարձեալ կընթանայ 8 փուլով՝ յունիսի 13-ից օգոստոսի 27-ը: Այս տարի եւս «Արի տուն»-ը կունենայ քառօրեայ ճամբարային ծրագիր, որը կը կազմակերպւի Ծաղկաձորում:
Բացման խօսքով հանդէս եկաւ ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Ողջունելով արիտունցիներին՝ նախարարը նշեց. «Սիրելի՛ երիտասարդներ, ուրախ եմ այսօր ձեզ ողջունել 2016 թ.-ի «Արի տուն» ծրագրի առաջին փուլին մասնակցելու համար: Կատարւել է ձեր բոլորի երազանքը, այսօր դուք մասնակցում էք մի ծրագրի, որը արդէն 7 տարւայ պատմութիւն ունի: Ծրագիրը իր բնոյթով, կազմակերպչական ողջ ծաւալով, գրաւում, հիացնում է մեր երիտասարդներին եւ օգնում, որ նրանք աւելի լաւ ճանաչեն Հայաստանը, սիրեն Հայրենիքը՝ նորից վերադառնալու պայմանով: Ես կարծում եմ, որ դուք այս 14 օրերի ընթացքում ունենալու էք շատ մեծ եւ հետաքրքիր բացայայտումներ, ձեռք էք բերելու ամենակարեւորը՝ ընկերներ եւ բարեկամներ: Յատուկ շնորհակալութիւն եմ ուզում յայտնել բոլոր հիւրընկալ ընտանիքներին, ովքեր իրենց դռները բացել եւ սիրով հիւրընկալել են մեր պատանիներին ու աղջիկներին: Սիրելի՛ երեխաներ հաւատացած եմ, որ այս 14 օրերը ձեզ համար յիշարժան են դառնալու: Բարո՛վ էք եկել Հայրենիք»:
Նախարար Հրանուշ Յակոբեանը կարեւորեց ՀՀ տարբեր գերատեսչութիւնների, մարզային ու համայնքային կառոյցների աջակցութիւնը «Արի տուն» ծրագրին: Ազդարարելով «Արի տուն» ծրագրի մեկնարկը՝ ՀՀ Սփիւռքի նախարարը, աւանդոյթի համաձայն, ամենակրտսեր մասնակցին՝ 14-ամեայ Գէորգ Բաղդասարեանին (Սիրիա) հագցրեց «Արի տուն» ծրագրի տարբերանշանով շապիկն ու գլխարկը եւ յանձնեց պայուսակը:
Ծրագրի առաջին փուլին կը մասնակցեն 42 պատանիներ ու աղջիկներ, որոնցից 20-ը՝ Հայաստան տեղափոխւած սիրիահայեր են, 22 մասնակիցները՝ ՌԴ-ից, Բելոռուսիայից, Թուրքմենստանից եւ ԱՄՆ-ից:
Հայաստանի Հանրապետութեան Սփիւռքի նախարարութիւն

Յարակից լուրեր

  • Սփիւռքը եւ Հայրենիքը
    Սփիւռքը եւ Հայրենիքը

    Սփիւռքը, իր ներկայացուցած (ազգին երկու երրորդը, կամ աւելի հաւանական՝ երեք չորրորդը) համրանքով, իր ունեցած բարձրորակ կրթութեամբ եւ այլազան հմտութիւններով օժտուած մարդուժով, իր տնտեսական ներուժով, ազգային արժէքներու նկատմամբ իր անզիջող հաւատարմութեամբ, բայց մանաւանդ Հայրենիքին, Ազգին ու Հայ Դատին նկատմամբ իր անսակարկ յանձնառութեամբ, պէ՛տք է կարենայ իր կարիքներով զբաղող, իր խնդիրներուն լուծումներ առաջարկող, բայց նաեւ հայրենիքի մէջ իր նիւթական թէ բարոյական ներդրումները յանձանձող եւ մանաւանդ հայ ժողովուրդի կառավարման մէջ իր արժանի տեղը ապահովող նախարարութիւն մը ունենալ։

  • Սփիւռքահայ երիտասարդների «Startup» ծրագիր
    Սփիւռքահայ երիտասարդների «Startup» ծրագիր

    Ի՞նչ է «ՆերՈւժ»-ը

    «ՆերՈւժ» ծրագիրը նախատեսւած է Սփիւռքում բնակւող հայազգի այն երիտասարդ ձեռներէցների համար, որոնք ցանկութիւն ունեն իրենց սթարթափ գաղափարներն ու ծրագրերն իրականացնել Հայաստանում:

  • Սպասենք՝ յոյսով…
    Սպասենք՝ յոյսով…

    ՀՀ վարչապետի կողմից առաջադրւած ու նորանշանակ նախարարների գործունէութիւնից (օրինաչափօրէն՝ առաջին 100-օրեակում) է կախւած լինելու նման առաջադրումների տրամաբանութիւնը: Մինչ այդ, սակայն, ողջունելին դա նախարարական կազմում երիտասարդ ուժերի ներգրաւման վարչապետ Փաշինեանի համարձակութիւնն է, որն ինքնըստինքեան ապագայի հաշւին յոյսի նշոյլներ է արթնացնում:

  • Հրանուշ Յակոբեանն ընդունեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդին
    Հրանուշ Յակոբեանն ընդունեց Թեհրանի հայոց թեմի առաջնորդին

    Ապրիլի 11-ին ՀՀ սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանն ընդունեց Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Թեհրանի հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տ. Սեպուհ արք. Սարգիսեանին:

  • Ցեղասպանութեան թեմայով գիտաժողով Սփիւռքի նախարարութիւնում
    Ցեղասպանութեան թեմայով գիտաժողով Սփիւռքի նախարարութիւնում

    Մարտի 16-ին ՀՀ Սփիւռքի նախարարութիւնում տեղի ունեցաւ «Հայոց Ցեղասպանութեան պատճառով հայութեան կրած նիւթական վնասները. «լքեալ գոյք եւ հայրենազրկում» թեմայով գիտաժողովը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։