Հա

Օրակարգ

15/06/2016 - 13:10

Պուտինի օգնական.- «Պուտինը յունիսի 20-ին Պետերբուրգում Ղարաբաղի հարցը կը քննարկի Սարգսեանի եւ Ալիեւի հետ»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը յունիսի 20-ին Պետերբուրգում առանձին հանդիպում կունենայ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի հետ, իսկ յետոյ տեղի կունենայ եռակողմ հանդիպում Ղարաբաղի հարցի շուրջ: Այս մասին, ինչպէս յայտնել է «RIA Novosti»-ն, յայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Իւրի Ուշակովը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը յունիսի 20-ին Պետերբուրգում առանձին հանդիպում կունենայ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսեանի եւ Իլհամ Ալիեւի հետ, իսկ յետոյ տեղի կունենայ եռակողմ հանդիպում Ղարաբաղի հարցի շուրջ: Այս մասին, ինչպէս յայտնել է «RIA Novosti»-ն, յայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Իւրի Ուշակովը:
«Յունիսի 20-ին Պետերբուրգում պլանաւորւում են Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների եռակողմ բանակցութիւններ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգաւորման վերաբերեալ: Ենթադրւում է, որ նախ՝ Պուտինն առանձին հանդիպումներ կունենայ Սարգսեանի եւ Ալիեւի հետ, ապա երեք նախագահները միասին կը բանակցեն»,- ասել է Ուշակովը:
«Բնականաբար, մեր կողմից ձեռնարկւելու է ակտիւ փորձ՝ օժանդակել կողմերին հակամարտութեան կարգաւորման հարցում: Մենք արդէն խաղացել ենք, կասէի անգամ, որ վճռորոշ դեր ենք ունեցել ռազմական գործողութիւնների դադարեցման հարցում, որոնք ընթանում էին»,- յաւելել է Ուշակովը:
«Ներկայում մենք պատրաստ ենք շարունակել մեր միջնորդական առաքելութիւնը, բնականաբար, լիարժէք կերպով համագործակցելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի միւս համանախագահների հետ եւ այն սկզբունքների հիման վրայ, որոնք շարադրւած են եղել ՌԴ-ի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահների 2009-2013 թթ. համատեղ յայտարարութիւններում: Մեր կողմը կանցկացնի ամենաշահագրգիռ եւ ակտիւ բանակցութիւնները»,- ասել է նա:
Ուշակովի ասութեամբ՝ Ռուսաստանը մտադիր է շարունակել իր միջնորդական առաքելութիւնը ՌԴ-ի, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի նախագահների համատեղ յայտարարութիւնների հունով, որտեղ ասւում է Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան ուժային լուծման անընդունելիութեան մասին, կոչ է պարունակւում՝ ուղղւած Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներին՝ վիճելի հարցերը լուծել ուժի չկիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի անընդունելիութեան, պետութիւնների տարածքային ամբողջականութեան եւ ազգերի ինքնորոշման սկզբունքների հիման վրայ:

«168.am»

Յարակից լուրեր

  • Բակօ Սահակեանը կարող է պատասխանել Ալիեւի զանգին. Տարասովի յօդւածը` «Ռեգնում»-ում
    Բակօ Սահակեանը կարող է պատասխանել Ալիեւի զանգին. Տարասովի յօդւածը` «Ռեգնում»-ում

    Քաղաքագէտ Ստանիսլաւ Տարասովը «Ռեգնում»-ում հրապարակւած յօդւածում անդրադարձել է  ԼՂ հակամարտութեան կարգաւորմանը, մասնաւորապէս` դրանում Արցախը ներգրաւելու հարցին:

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

  • Բաբայեան. «Ադրբեջանը թաքցնում է իր երկրում պահւող հայ գերիների մասին տեղեկութիւնները»
    Բաբայեան. «Ադրբեջանը թաքցնում է իր երկրում պահւող հայ գերիների մասին տեղեկութիւնները»

    Ադրբեջանի քաղաքացուն ազատ արձակելու Ստեփանակերտի քայլը, դժբախտաբար, չի ազդի Ադրբեջանում գերութեան մէջ գտնւող հայերին ազատ արձակելու վրայ։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։