Հա

Օրակարգ

16/06/2016 - 13:00

Հայաստանի կրթութեան եւ գիտութեան նախարար.- «Ազգային մեծ երազի ճանապարհին դուք ունէք կարեւոր անելիք»

ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնում երէկ նախարար Լեւոն Մկրտչեանն առարկայական Օլիմպիադաների հանրապետական փուլի 2015-16 ուսումնական տարւայ յաղթողներին յանձնել է ԿԳՆ-ի առաջին կարգի դիպլոմներ:
Շնորհաւորելով Օլիմպիադայի յաղթողներին՝ ԿԳ նախարարն ընդգծել է Օլիմպիական շարժման կարեւորութիւնը եւ նշել.

ՀՀ Կրթութեան եւ գիտութեան նախարարութիւնում երէկ նախարար Լեւոն Մկրտչեանն առարկայական Օլիմպիադաների հանրապետական փուլի 2015-16 ուսումնական տարւայ յաղթողներին յանձնել է ԿԳՆ-ի առաջին կարգի դիպլոմներ:
Շնորհաւորելով Օլիմպիադայի յաղթողներին՝ ԿԳ նախարարն ընդգծել է Օլիմպիական շարժման կարեւորութիւնը եւ նշել. «Ընդհանրապէս երկու բան կեանքում չափազանց անհրաժեշտ է. առաջին՝ դուք պէտք է ունենաք ձեր անձնական ազատութիւնը եւ ընդհանուր զարգացածութեան նշաձողը եւ երկրորդը՝ 21-րդ դարում առաւել կարեւոր է՝ մասնագիտական նախընտրութիւնների ձեւաւորումը, որը հնարաւորութիւն կը տայ ձեր աշխարհընկալումն ուղղորդել ճիշտ ճանապարհով:
Սեփական աշխարհընկալումն ունենալու համար ձեզանից իւրաքանչիւրը նախ պէտք է հասկանայ, թէ որտեղից է գալիս եւ ուր է գնում: Օլիմպիական ճանապարհի այս փուլում դուք դարձել էք յաղթող եւ արձանագրել լուրջ յաջողութիւն, հետեւաբար ձեզանից իւրաքանչիւրը, դառնալով յաղթող, ունի պատասխանատւութիւն ոչ միայն անձնական, այլեւ ընդհանրական ճանապարհի համար, որով անցնելու է ձեր սերունդը: Որպէս Օլիմպիական շարժման ջահակիրներ՝ դուք ձեր յաղթանակների լոյսը պէտք է փորձէք տարածել ձեր շուրջը:
Դուք մեր հանրապետութեան ապագան էք, եւ ես վստահ եմ, որ այն խնդիրները, որոնք այսօր լուծւած չեն, լուծւելու են ձեր կողմից: Մեր ազգային մեծ երազի ճանապարհին դուք ունէք կարեւոր անելիք, որովհետեւ դուք արդէն յաղթող էք եւ պարտաւորութիւն ունէք գնալ յաղթանակի ճանապարհով՝ ձեզ հետ միասին տանելով ձեր կողքին գտնւող ընկճւած ու յուսահատւած ընկերոջը: Եթէ մէկ անգամ յաղթում ես, պէտք է անընդհատ յաղթես՝ սա իմ գլխաւոր մաղթանքն է ձեզ»,- իր խօսքում նշել է Լեւոն Մկրտչեանը:
Նախարարը նաեւ յոյս է յայտնել, որ հանրապետական Օլիմպիադայի յաղթողներից ձեւաւորւած միջազգային առարկայական Օլիմպիադաների ազգային հաւաքականները, որոնք կը մասնակցեն յուլիսի 8-ից մեկնարկող միջազգային առարկայական Օլիմպիադաներին, շարունակելով արդէն ձեւաւորւած աւանդոյթը, այս տարի եւս կունենան լուրջ յաջողութիւններ:

«168.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։