Հա

Օրակարգ

19/06/2016

Դեսպան Արման Կիրակոսեանի յայտարարութիւնը՝ Հալէպի խաղաղ բնակչութեան դէմ ահաբեկչական յարձակումների վերաբերեալ

Յունիսի 16-ին ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդի 1105-րդ նիստի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելութեան ղեկավար, դեսպան Արման Կիրակոսեանը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ Սիրիայի Հալէպ քաղաքի խաղաղ բնակչութեան դէմ ահաբեկչական յարձակումների վերաբերեալ: Այս մասին յայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարութեան մամուլի ծառայութիւնից:

Յունիսի 16-ին ԵԱՀԿ-ի Մշտական խորհրդի 1105-րդ նիստի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելութեան ղեկավար, դեսպան Արման Կիրակոսեանը հանդէս է եկել յայտարարութեամբ՝ Սիրիայի Հալէպ քաղաքի խաղաղ բնակչութեան դէմ ահաբեկչական յարձակումների վերաբերեալ: Այս մասին յայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարութեան մամուլի ծառայութիւնից:
Նա մտահոգութիւն է յայտնել «Ջեբհաթ ալ Նուսրա» ահաբեկչական խմբաւորման կողմից Հալէպի նկատմամբ վերջին յարձակումների կապակցութեամբ, ինչը յանգեցրել է բազմաթիւ զոհերի քաղաքացիական բնակչութեան շրջանում:
Հայկական կողմը խստիւ դատապարտել է Հալէպի քրիստոնէաբնակ թաղամասերի կանխամտածւած ու հետեւողական հրթիռակոծումը, որի հետեւանքով միայն հայաբնակ թաղամասերում զոհւել եւ վիրաւորւել են տասնեակ խաղաղ բնակիչներ եւ լուրջ վնաս է հասցւել Սուրբ Երրորդութեան Զւարթնոց հայկական կաթոլիկ եկեղեցուն, հայկական ծերանոցին եւ պատմամշակութային ու գիտա-կրթական նշանակութեան այլ շէնքերի:
ՀՀ դեսպանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանի առաքելութիւնը հետեւողականօրէն բարձրաձայնել է Սիրիայում եւ Իրաքում գործող օտարերկրեայ ահաբեկիչ գրոհայինների, մասնաւորապէս, ԴԱԷՇ-ի, «Ջեբհաթ ալ Նուսրա»-ի, ինչպէս նաեւ «Ալ Ղայիդա»-ի հետ առնչութիւն ունեցող ահաբեկչական այլ խմբաւորումների խնդիրը: Ընդգծւել է, որ էթնիկ ու կրօնական փոքրամասնութիւնները, այդ թւում՝ հայկական համայնքը, հանդիսանում են այդ խմբաւորումների առաջնային թիրախը:
Դեսպան Կիրակոսեանը նշել է, որ վերոյիշեալ ահաբեկչական կազմաւորումների գործողութիւնները լուրջ սպառնալիք են ներկայացնում ԵԱՀԿ-ի տարածաշրջանի անվտանգութեան համար: Բռնի ծայրայեղականութիւնը, արմատականացումն ու ահաբեկչութիւնը թիրախ են դարձնում էթնիկ ու կրօնական փոքրամասնութիւններին, սպառնում նրանց գոյութեանը Մերձաւոր Արեւելքում ու առաւել սրում ԵԱՀԿ-ի տարածքում առկայ միգրացիոն ճգնաժամը: Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածներն են ձեւաւորել Հալէպի հայկական համայնքը, եւ 101 տարի անց այդ համայնքը պայքարում է իր գոյութեան համար ահաբեկչական խմբաւորումներին ցուցաբերւող անդրսահմանային աջակցութեան պայմաններում:
ՀՀ դեսպանը յղում է կատարել ԵԱՀԿ-ի Բազէլի ու Բելգրադի նախարարական հռչակագրերին եւ ՄԱԿ-ի Անվտանգութեան խորհրդի թիւ 2170, 2178, 2199 եւ 2249 բանաձեւերին՝ կոչ անելով բոլոր մասնակից պետութիւններին առանց որեւէ նախապայմանների իրականացնել վերոյիշեալ փաստաթղթերով ստանձնած պարտաւորութիւնները ահաբեկչութեան դէմ պայքարում:
Արման Կիրակոսեանը, մասնաւորապէս, կոչ է արել Թուրքիային կանխել ահաբեկչական խմբերի կողմից քաղաքացիական բնակչութեան, այդ թւում՝ Սիրիայում կրօնական եւ էթնիկ փոքրամասնութիւնների նկատմամբ անդրսահմանային յարձակումներ իրականացնելու նպատակով իր տարածքի օգտագործումը:

«panorama.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։