Հա

Օրակարգ

22/06/2016

ՀՅԴ-ի մտահոգութիւնը

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը երէկ՝ յունիսի 21-ին, անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդիւնքում հրապարակւած համատեղ յայտարարութեանը, ասաց, որ այն մի քանի բանի մասին է խօսում, որոնց իրագործումը ժամանակի ընթացքում հնարաւոր կը լինի տեսնել:

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը երէկ՝ յունիսի 21-ին, անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդիւնքում հրապարակւած համատեղ յայտարարութեանը, ասաց, որ այն մի քանի բանի մասին է խօսում, որոնց իրագործումը ժամանակի ընթացքում հնարաւոր կը լինի տեսնել:
Մանոյեանի բնորոշմամբ՝ հանդիպման ընթացքում խօսւել է գրեթէ ամէն ինչի մասին՝ վերահսկման մեխանիզմների հաստատման, ԵԱՀԿ-ի դիտորդների թւի աւելացման, եւ ընդհանուր տպաւորութիւնը դրական է, սակայն նա ընդգծեց, որ որոշակի մտահոգութիւններ ունի: «Մեր մտահոգութիւնն այն է, որ երբ արդէն լուրջ բանակցութիւնները սկսւեն հարցի կարգաւորման շուրջ, հայկական կողմի վրայ, Լեռնային Ղարաբաղի վրայ ճնշումները կը մեծանան, որովհետեւ պարզ է, որ համանախագահները պէտք է ցանկանան բաւարարող բան տալ Ադրբեջանին, եւ դա կարող է լինել այն, որ, առանց բոլոր սկզբունքների շուրջ վերջնական համաձայնութեան, արդէն սկսեն մշակել համապարփակ համաձայնագիրը, ինչը կարող է այլ հետեւանքներ ունենալ»,- ասաց Կիրօ Մանոյեանը:
Ըստ նրա՝ առանց հիմնական սկզբունքների շուրջ համաձայնագրի մշակման, կարող է գալ մի պահ, երբ համանախագահներն ասեն՝ եթէ այսքանին համաձայնել էք, եկէք կիրառենք: «Այսինքն՝ փաթեթային լուծումը կարող է փոխւել եւ դառնալ ոչ թէ փաթեթային, այլ հանգրւանային լուծում, ինչը մեր շահերից չի բխում: Այսինքն՝ եթէ արդէն սկսեն համապարփակ կարգաւորման գործընթաց՝ առանց հիմնական սկզբունքների շուրջ համաձայնութիւնների, ապա կարող է գալ մի պահ, որ համանախագահ պետութիւնները կողմերին կասեն՝ եթէ այսքանի շուրջ համաձայնել էք, եկէք այսքանն էլ սկսենք իրագործել: Մադրիդեան սկզբունքներ կոչւածը, որն ասում են՝ հակամարտութեան փաթեթային լուծում է, կարող է յանկարծ վերածւել հանգրւանային լուծման, ինչը մեր շահերից չի բխում: Մադրիդեան սկզբունքներին ՀՅԴ-ն մշտապէս դէմ է եղել, սակայն, Հայաստանի իշխանութիւնների կողմից դա, որպէս հիմք, ընդունւել է, եւ հիմա մեր մտահոգութիւնն այն է, որ այդ փաթեթային լուծում կոչւածը չխեղաթիւրւի եւ դառնայ հանգրւանային լուծում»,- մանրամասնեց Մանոյեանը:
Նրա կարծիքով՝ հայկական կողմից է կախւած՝ արդիւնք կը տա՞յ այդ ճնշումը, թէ՞ ոչ:
Հարցին, թէ Ադրբեջանի նկատմամբ ճնշումների հաւանականութիւն տեսնո՞ւմ է, այդ թւում՝ հետաքննական սարքերի տեղադրման, մեխանիզմների վերաբերեալ, Կիրօ Մանոյեանը պատասխանեց՝ այն, որ արբեջանական կողմը դրական է արտայայտւում դրան, չի բացառւում, որ նման լուծումների համաձայնի Ադրբեջանը: «Բայց դա Ադրբեջանի վրայ ճնշումի հետեւանք է, այնպէս չէ, որ իր պարզ ցանկութեամբ է Ադրբեջանը համաձայնւում»,- ասաց նա եւ ընդգծեց, որ, փաստօրէն, միջազգային հանրութիւնը ճնշում է բանեցնում Ադրբեջանի վրայ, որ համաձայնութիւն լինի վստահութեան մթնոլորտին ուղղւած մեխանիզմների հարցում: «Հիմա աւելի շատ է ճնշումը Ադրբեջանի վրայ, իսկ վերջում արդէն՝ մեզ վրայ»,- ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամը:

«yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։