Հա

Օրակարգ

23/06/2016 - 13:00

Խաղաղութեան աղաւնու թեւածման բացառիկ հնարաւորութիւն

Վաղը կը մեկնարկի Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցը:
Սրբազան քահանայապետի այցը բարոյական ահռելի մեծ նշանակութիւն ունի քրիստոնէութիւնն առաջինը որպէս պետական կրօն ընդունած Հայաստանի համար: Այն մէկ անգամ եւս հաւաստանշում է Հայոց Հայրենիքի բացառիկ դիրքը, հոգեւոր առումով անցեալի վաղեմութեան կարեւորութիւնը՝ Քրիստոնեայ աշխարհում:

Հռոմի Պապի հայաստանեան այցի առիթով

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ


Վաղը կը մեկնարկի Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցը:
Սրբազան քահանայապետի այցը բարոյական ահռելի մեծ նշանակութիւն ունի քրիստոնէութիւնն առաջինը որպէս պետական կրօն ընդունած Հայաստանի համար: Այն մէկ անգամ եւս հաւաստանշում է Հայոց Հայրենիքի բացառիկ դիրքը, հոգեւոր առումով անցեալի վաղեմութեան կարեւորութիւնը՝ Քրիստոնեայ աշխարհում:
Այս առումով, կարծում ենք, թէ բաւական է նշենք, որ այցի նախօրէին Ֆրանցիսկոս Պապը յատուկ ընդգծել է, որ Հայսատան որպէս սրբավայր է գալիս: Այս կերպ նա շեշտաւորել է Հայաստանի դիրքն ու նշանակութիւնը քրիստոնէական քարտէզում:
Կաթոլիկ եկեղեցու հովւապետի հայաստանեան այցն ունի նաեւ քաղաքական մեծ նշանակութիւն, որը տարածւում է ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ Հարաւային Կովկասի եւ Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանների վրայ:
Թերեւս, հէնց դա է պատճառը, որ այն յատուկ ընդգծւածութեամբ, յայտնւել է միջազգային ԶԼՄ-ների ուշադրութեան կենտրոնում:
Եթէ նկատի առնենք վերջին շրջանում լրահոսի գլխագրերը, որոնք յաճախ կազմում են այս երկու անկայուն տարածաշրջաններում բռնութեան, անհաշտութեան եւ անհանդուրժողականութեան մասին լուրերը, ապա պարզ է դառնում, թէ Ֆրանցիսկոս Պապի Հայաստան այցն ինչպիսի քաղաքական նշանակութիւն եւ ենթատեքստ է կարող ունենալ:
Փորձագէտներն արդէն շտապել են առանձնացնելու Սուրբ Պետրոսի գահի ժառանգի Հայաստանեան այցի քաղաքական երեք կարեւոր ուղերձները.
Առաջին. Քրիստոնեաների միասնականութիւն.
Երկրորդ. Մերձաւոր Արեւելքում քրիստոնէութիւնը պաշտպանելու կարեւորութիւն.
Երրորդ. Պատմական վէրքերը բուժելու ճիշտ մեթոդ:
Ֆրանցիսկոս Պապի այցը յատուկ ընդգծելու է Քրիստոնեայ աշխարհի միասնութիւնն ու ընդհանուր արմատներն, ի հեճուկս այն մարտահրաւէրների, որոնց այսօր դիմակայում են Մերձաւոր Արեւելքի քրիստոնեաները: Այն, մասնաւորապէս, աջակցութեան յստակ պատգամ, իւրայատուկ բարոյական խթան է հանդիսանալու պատերազմների եռացող կաթսայ համարւող Իրաքի եւ Սիրիայի քրիստոնեայ համայնքների համար, որոնք տեւական ժամանակ է, ինչ յայտնւել են աննկարագրելի տառապանքների եւ զրկանքների յորձանուտում՝ յայտնւելով վերացման վտանգի առջեւ:
Այս համատեքստում, ապրիլեան չորսօրեայ պատերազմի ֆոնին, Սրբազան քահանայապետը աշխարհի հնագոյն եկեղեցիներից մէկի բնօրրանից փորձելու է Փրկչի խաղաղութեան պատգամը տարածել ողջ Կովկասում:
Իսկ ամենակարեւորը՝ կիրակի օրը Պապը մօտենալու է հայ-թուրքական սահմանին, եւ Խոր Վիրապից խաղաղութեան աղաւնիներ է բաց թողնելու դէպի Թուրքիա:
Սրբազան Հօր խորհրդանշական այս քայլն անկասկած Անկարայի համար ունի պարզ ու յստակ պատգամ. առերեսւել սեփական պատմութեան ամենամութ ու ամօթալի էջի հետ, բաց աչքերով նայել իրականութեանը, անցնել ապաշխարանքի եւ մաքրման ծանր շրջանն ու վերակառուցել սեփական բարոյական նկարագիրը, որպէսզի նախկինի վէրքերն այլեւս չստւերեն ապագան:
Անշուշտ, Ֆրանցիսկոս Պապն, ինչպէս ինքն է ասել հայ ժողովրդին ուղղւած իր պատգամում, կը փորձի «Որպէս Աւետարանի ծառայ եւ խաղաղութեան սուրհանդակ» կատարել իր առաքելութիւնը՝ «Նեցուկ կանգնելու խաղաղութեան ճանապարհին գործադրած իւրաքանչիւր ջանքին», որպէսզի մեզ՝ բոլորիս յաջողւի «Քայլել հաշտութեան արահետով, որը յոյս է ծնում»: Իսկ մնացածն արդէն մեր պարտականութիւնն է…

Յարակից լուրեր

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

  • «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը
    «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը

    Հեղինակաւոր «Ալ Ջազիրա» լրատւամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալէպից Երեւան տեղափոխւած 31-ամեայ ոսկերիչ Վահէ Յովհաննիսեանի կեանքի պատմութեանը:

  • Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ
    Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ

    Իսրայէլի պաշտպանութեան նախարարութիւնը թոյլ է տւել «Aeronautics Defense Systems Ltd» ընկերութեանը վերսկսել Ադրբեջանին «Orbiter 1K» մարտական անօդաչու-կամիկաձեներ առաքելը։ Պաշտօնատար անձինք շարունակում են մնալ պատժամիջոցների տակ, բայց ընկերութիւնն այսուհետ ազատ է իր գործողութիւններում։ Տարօրինակ ոչ մի բան չկայ, որ նման որոշում ընդունւել է հէնց այս ժամանակահատւածում։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։