Հա

Օրակարգ

26/06/2016

ՀՀ նախագահի այցը թէ՛ արտաքին, թէ՛ ներքին մեսիջ էր

Սանկտ Պետերբուրգեան հանդիպումից վերադառնալով՝ Սերժ Սարգսեանը անմիջապէս մեկնել էր Արցախ՝ մէկ նկատառումով, որպէսզի ցոյց տայ, որ հայկական կողմը ոչինչ չունի զիջելու այս փուլում, եթէ պէտք է՝ պատերազմելու է:

Սանկտ Պետերբուրգեան հանդիպումից վերադառնալով՝ Սերժ Սարգսեանը անմիջապէս մեկնել էր Արցախ՝ մէկ նկատառումով, որպէսզի ցոյց տայ, որ հայկական կողմը ոչինչ չունի զիջելու այս փուլում, եթէ պէտք է՝ պատերազմելու է: «Ղարաբաղ նրա այցը թէ՛ արտաքին, թէ՛ ներքին մեսիջ էր, որ հողեր տալու մասին զրոյցներն անհիմն են, ընդորում՝ պէտք է հաշւի առնել, որ պատերազմն այս փուլում ձեռնտու չէ նաեւ Ռուսաստանին, որը նոյնպէս խաղում է ստատուս քւոյի վրայ: Սա միակ կէտն է, որտեղ համընկնում են հայկական եւ ռուսական շահերը: Միւս կողմից՝ ապրիլեան դէպքերից յետոյ Սերժ Սարգսեանը փորձում է անձամբ տեսնել, թէ ինչ է փոխւել մեզ մօտ՝ դիրքերում: Իսկ փոխւել է շատ բան. բոլոր դիրքերը, այսպէս ասած՝ «թարմացւել» են, բոլորն անխտիր ունեն գիշերային լուսաւորող սարքեր, ցանկացած շարժ, անօդաչու «պիլոտնիկ» անմիջապէս երեւում է, թաքստոցներ ենք փորել զինտեխնիկայի համար, առաջ բաց դաշտերում, արեւի տակ կանգնած էին, հիմա չես տեսնի դրանք: 20 տարում ինչ չի արւել, էս երկու ամսւայ ընթացքում արեցինք: Սա Սերժ Սարգսեանի թւով երրորդ այցն էր մեզ մօտ՝ ապրիլեան դէպքերից յետոյ: Էստեղի գլխաւոր հրամանատարութեան առջեւ խնդիրներ էին դրւել, շուտ-շուտ գալիս-հետեւում է դրանց կատարմանը»,- տեղեկացրեց ղարաբաղեան բարձրաստիճան աղբիւրը:

«hraparak.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։