Հա

Օրակարգ

26/06/2016 - 13:30

Ֆրանցիսկոս Պապ.- «Բարձունքների վրայ, խաչքարերը մեզ պատմում են անկրկնելի մի պատմութիւն՝ ամրակուռ հաւատով եւ սոսկալի տառապանքներով հիւսւած»

Երէկ՝ յունիսի 25-ին, Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիր այցից յետոյ, Հռոմի Պապ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսն Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի ուղեկցութեամբ մեկնեց Գիւմրի:
Գիւմրիի Սուրբ Վարդանանց հրապարակում, Ամենայն հայոց կաթողիկոսի աղօթակցութեամբ Սրբազան քահանայապետը մատուցեց սուրբ պատարագ լատինական ծէսով:

Հռոմի Պապի Հայաստանեան այցի երկրորդ օրը

«ԱԼԻՔ» - Երէկ՝ յունիսի 25-ին, Հայոց Ցեղասպանութեան յուշահամալիր այցից յետոյ, Հռոմի Պապ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոսն Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ի ուղեկցութեամբ մեկնեց Գիւմրի:
Գիւմրիի Սուրբ Վարդանանց հրապարակում, Ամենայն հայոց կաթողիկոսի աղօթակցութեամբ Սրբազան քահանայապետը մատուցեց սուրբ պատարագ լատինական ծէսով: Պատարագի ընթացքում, Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի խօսքից եւ Հռոմի Սրբազան քահանայապետ Նորին Սրբութիւն Ֆրանցիսկոս Պապի քարոզից յետոյ տարբեր լեզուներով կատարւեցին ընդհանրական աղօթքներ:
Սուրբ պատարագի ժամանակ Ֆրանցիսկոս Պապը մօտեցաւ հաւատացեալներին՝ բաշխելու հաղորդութիւն: Նրան միացան նաեւ միւս համապատարագիչները, քահանաները: Հաղորդութիւնից յետոյ Պապն աղօթեց եւ կոչ արեց աղօթել միասին:
Նշենք, որ հայ-կաթողիկէ աւելի քան երկդարեայ պատմութեան մէջ սա առաջին անգամն էր, որ Կաթոլիկ եկեղեցու առաջնորդը սուրբ պատարագ մատուցեց Հայաստանի կաթոլիկների հոգեւոր մայրաքաղաք համարւող Գիւմրիում:
Արարողութեան աւարտից յետոյ, Ֆրանցիսկոս Պապն ու Ամենայն հայոց կաթողիկոսը պապամոբիլով շրջեցին հրապարակում՝ օրհնութիւն բաշխելով հաւաքւած հազարաւոր հաւատացեալներին, որից յետոյ Սրբազան քահանայապետն Ամենայն հայոց կաթողիկոսի ուղեկցութեամբ այցելեց Անարատ Յղութեան Հայ քոյրերի միաբանութեան «Տիրամայր Հայաստանի» կուսաստան, Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդանիստ Եօթ Վէրք Սուրբ Աստւածածին եկեղեցի եւ Սրբոց Նահատակաց հայ կաթողիկէ Մայր Տաճար:

 

Էկումենիկ արարողութիւն եւ խաղաղութեան աղօթք՝ Երեւանում

Գիւմրի այցից յետոյ, յունիսի 25-ի երեկոյեան, Երեւանի Հանրապետութեան հրապարակում տեղի ունեցաւ Էկումենիկ արարողութիւն եւ խաղաղութեան աղօթք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եւ Հռոմի Սրբազան քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիսապետութեամբ:
Էկումենիկ արարողութեանը ներկայ էին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանը եւ առաջին տիկին Ռիտա Սարգսեանը, ՀՀ Ազգային ժողովի պատգամաւորներ, ՀՀ կառավարութեան անդամներ, Երեւանում աշխատող դիւանագիտական կորպուսի ներկայացուցիչներ:
Արարողութեանը մասնակցեցին Երեւանից եւ Հայաստանի տարբեր մարզերից հազարաւոր մարդիկ, նաեւ Հայ Եկեղեցու աշխարհասփիւռ թեմերից եւ այլ երկրներից ժամանած ուխտաւորներ:
«Յուզմունքով ենք անդրադառնում, որ այս հրապարակում մեզ աղօթակից են նաեւ պատերազմից, ահաբեկչութիւններից, բռնութիւններից տուժածներ, փախստականներ՝ Ադրբեջանից, Սիրիայից, Իրաքից:
Մէկ դար առաջ այս նոյն ճանապարհն էր անցնում մեր ժողովուրդը՝ յայտնւելով ծանրագոյն իրավիճակի առաջ, երբ Ցեղասպանութեան հետեւանքով կորցրել էր Հայրենիքի մեծ մասը: Ունենալով 1.5 միլիոն անմեղ նահատակներ՝ պայքարում էր իր գոյութեան իրաւունքի համար:
Այսօր էլ մեր ժողովուրդն ապրում է չյայտարարւած պատերազմի դժւարին պայմաններում՝ թանկ գնով պաշտպանելով խաղաղութիւնը մեր երկրի սահմաններում»,- իր խօսքում ասաց Ամենայն հայոց կաթողիկոսը:
«Շատ էի փափագում այցելել այս սիրելի երկիրը, Ձեր աշխարհը, որ առաջինն ընդունեց քրիստոնէական հաւատ: Ինձ համար առանձնաշնորհութիւն է գտնւել այս բարձունքների վրայ, որտեղ Արարատ լեռան հայեացքի ներքոյ նոյնիսկ լռութիւնը մեզ խօսուն է թւում, խաչքարերը մեզ պատմում են անկրկնելի մի պատմութիւն՝ ամրակուռ հաւատով եւ սոսկալի տառապանքներով հիւսւած»,- խաղաղութեան միասնական աղօթքն այսպէս սկսեց Հռոմի Պապը:
«Գալիս եմ Հռոմից ուխտաւոր՝ Ձեզ հետ հանդիպելու, եւ սրտի խորքից բխող իմ զգացումն արտայայտելու: Այն Ձեր եղբօր սէրն է, եղբայրական գրկախառնումն է ամբողջ Կաթողիկէ եկեղեցու, որ Ձեզ սիրում է եւ Ձեր կողքին է»,- ասաց Սրբազան քահանայապետը:
Աղօթքից յետոյ իրենց ուղերձները յղեցին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն եւ Հռոմի Պապը:
Խաղաղութեան միասնական աղօթքից յետոյ երկու հովւապետերին մօտեցան Մերձաւոր Արեւելքից ժամանած ընտանիքների մանուկներ, ովքեր Ամենայն հայոց կաթողիկոսին եւ Հռոմի Սրբազան քահանայապետին մատուցեցին օրհնութեան համար իրենց երկրներից բերւած հողով եւ ջրով լցւած սափոր: Հողը եւ ջուրն օրհնելուց յետոյ այն լցւեց բեմահարթակի վրայ դրւած Նոյեան տապանի մանրակերտի մէջ:
Տասներկու երեխաները կրում էին հայկական պատմական նահանգների աւանդական զգեստները: Նրանցից շատերը Հայոց Ցեղասպանութիւնը վերապրածների ժառանգներ էին, որոնք ապաստանեցին Մերձաւոր Արեւելքի տարբեր երկրներում: Այս երեխաները ժամանել էին Սիրիայի տարբեր շրջաններից՝ Լիբանանից, Իրաքից, Արաբական Միացեալ Էմիրութիւններից, Իսրայէլից, Յորդանանից, Եգիպտոսից, Քուվէյթից, Իրանից եւ Թուրքիայից:
Երեխաների խմբի վերջին զոյգը Հայաստանից էր: Նրանք խորհրդանշում էին հայ ժողովրդի վերածնունդն իր պատմական հայրենիքի այս հատւածում: Շարքի առջեւից քայլում էր հոգեւորական, ձեռքին՝ խաղողի վազ՝ կաւէ ամանի մէջ: Նա մօտեցաւ Նոյեան տապանի մանրակերտին, կոտրեց կաւէ ամանը եւ խաղողի վազը տնկեց Նոյեան տապանի մանրակերտի մէջ: Այսպիսով, կոտրւեց քարացած բնութիւնը եւ, կարծես, տնկւեց առաջին ծառը՝ որթատունկը: Այն խորհրդանշում էր փրկութեան եւ վերածննդի ուղին անցած Նոյ Նահապետին, ով Բիբլիական Արարատից իջնելով՝ տնկեց որթատունկը: Այնուհետեւ երեխաները մէկ առ մէկ մօտեցան եւ իրենց ձեռքում պահած սափորի միջի հողը լցրեցին Տապանի մանրակերտի մէջ:
Արարողութեան աւարտին Հռոմի Սրբազան քահանայապետը մօտեցաւ հրապարակում գտնւող հաշմանդամութեան սայլակով տեղաշարժւող մարդկանց, համբուրեց, օրհնութիւն բաշխեց նրանց:
Նշենք, որ արարողութեանը նախորդեց եւ յաջորդեց համերգ՝ Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նւագախմբի (գեղարւեստական ղեկավար եւ գլխաւոր դիրիժոր՝ Էդւարդ Թոփչեան) կատարմամբ:
Նաեւ առաջինը հնչեց Գարրի Քեսայեանի «Աւէ, Մարիա» ստեղծագործութիւնը՝ գրւած սոպրանոյի եւ նւագախմբի համար: Հեղինակն այս գործն ամբողջականացրել եւ նւիրել էր Սրբազան քահանայապետ Նորին Սրբութիւն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցին: Այն կատարեց գերմանաբնակ հայազգի սոպրանօ Հրաչուհի Բազենցը: Նա բազմաթիւ հեղինակաւոր մրցոյթների դափնեկիր է:
Իսկ Նոյեան տապանի մանրակերտի հեղինակն էր ամերիկահայ յայտնի դիզայներ Մայքըլ Արամը Նիւ Եօրքից: Այս մանրակերտը Հայաստանը նւիրաբերել է Հռոմի Սրբազան քահանայապետին, եւ այն Երեւանից տեղափոխւելու է Վատիկան:

Յարակից լուրեր

  • «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»
    «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»

    «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանութիւններին հեշտ ժամանակներ չեն սպասւում. բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրեակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկւելու-որոշւելու է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը։

  • Խաղաղութեան գինը
    Խաղաղութեան գինը

    Խաղաղասիրութիւնը քաղաքակրթութեան նւաճումներից է: Հայ ժողովուրդը, անմասն չլինելով քաղաքակրթական նւաճումներից, մեծագոյն հաւատ եւ փափագ ունի խաղաղութեան հաստատման ու պահպանման հարցում: Մենք խաղաղասէր ժողովուրդ ենք, հազարամեակներ շարունակ մասնակցելով պատերազմների շատ քիչ են դէպքերը, երբ մենք ենք այն սկսել: Ընդ որում՝ խաղաղասէր ենք եղել ոչ միայն թոյլ եղած ժամանակ, այլեւ՝ ուժեղ պետականութեան հանգրւաններում:

  • ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»
    ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»

    Մենք յստակ որոշել ենք մեր դիրքորոշումը, այսինքն` սա մեզ համար չափազանց զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է, որի հետ մենք ունենք լաւ կարգաւորւած երկկողմ օրակարգ, եւ այն չափազանց կարեւոր է տարածաշրջանի ներկայիս իրողութիւնների համատեքստում:

  • Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան
    Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան

    ԱՄՆ պետքարտուղարութեան եւ գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երեւանում էր՝ հայաստանեան կառավարութեան ու բիզնեսի գործընկերների հետ քննութեան առնելու Իրանի դէմ ուղղւած պատժամիջոցների քաղաքականութիւնը:

  • «Կոմերսանտ». «Մինսկը եւ Երեւանը իրենց վէճը հրապարակային են դարձրել»
    «Կոմերսանտ». «Մինսկը եւ Երեւանը իրենց վէճը հրապարակային են դարձրել»

    Ռուսական «Կոմերսանտ»-ն անդրադարձել է ՀԱՊԿ-ի շուրջ վերջին զարգացումներին: 

    Թերթը գրում է, որ Բելառուսիայի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկօն օրերս Բելառուսիայում Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։