Հա

Օրակարգ

29/06/2016

Նոր բացայայտումներ ԵԽԽՎ-ում անգլիական պատւիրակութեան՝ ներառեալ տխրահռչակ Վոլտերի ճոխ ծախսերի մասին

Անգլիական «Daily Mail» պարբերականը նոր բացայայտումներ է արել Եւրոխորհրդի խորհրդարանական վեհաժողուում Անգլիայի պատւիրակութեան անդամների ճոխ կեանքի մասին:
Ինչպէս գրում է պարբերականի կայքը՝ քաղաքական գործիչները վայելում են առաջին կարգի ճանապարհորդութիւններ, վարորդով մեքենաներ եւ օրական գրպանում են հարկերից ազատւած հարիւրաւոր ֆունտ ստերլինգների հասնող յատկացումներ՝ Եւրոպական անհասկանալի կոնֆերանսների մասնակցելու համար:

Անգլիական «Daily Mail» պարբերականը նոր բացայայտումներ է արել Եւրոխորհրդի խորհրդարանական վեհաժողուում Անգլիայի պատւիրակութեան անդամների ճոխ կեանքի մասին:
Ինչպէս գրում է պարբերականի կայքը՝ քաղաքական գործիչները վայելում են առաջին կարգի ճանապարհորդութիւններ, վարորդով մեքենաներ եւ օրական գրպանում են հարկերից ազատւած հարիւրաւոր ֆունտ ստերլինգների հասնող յատկացումներ՝ Եւրոպական անհասկանալի կոնֆերանսների մասնակցելու համար:
ԵԽԽՎ-ում արդէն նախկին անգլիացի պատգամաւոր Ռոբերտ Վոլտերը կնոջ հետ միասին մէկ շաբաթեայ հանգիստ է վայելել թուրքական Բոդրումում գտնւող հանգստեան գօտում՝ նախորդ տարւայ յունիսին 2-օրեայ փաստահաւաք այցով մեկնելով Թուրքիա:
Ինչպէս գրում է կայքը, այդ ժամանակ Վոլտերն անգամ պատգամաւոր չի եղել, քանի որ համընդհանուր ընտրութիւններից 3 ամիս առաջ հրաժարւել էր Հիւսիսային Դորսեթի իր պատգամաւորական աթոռից:
Սակայն Վոլտերը պնդել է, որ ինքն է նախաձեռնել ուղեւորութիւնն իր սեփական նախաձեռնութեամբ՝ ուսումնասիրելու միգրացին ճգնաժամը, եւ չի պահանջել իր կնոջ ծախսերի փոխհատուցում:
Նշւում է, որ Վոլտերը մասնակցում էր ԵԽԽՎ-ի նիստերին նախորդ տարւայ սեպտեմբերի վերջին՝ պատգամաւորական մանդատից հրաժարւելուց 6 ամիս անց: Նրա ճանապարհածախսը, օրապահիկը Փարիզում անցկացւած մէկօրեայ համաժողովի համար կազմել է 1048 ֆունտ: Ստրասբուրգում պատւիրակութեան անդամները 4 օր տեւող նստաշրջանում 3000 ֆունտ ծախսում են աւտոմեքենաների վրայ:
Վոլտերը, ում հետ հաւանաբար եղել է նաեւ կինը, Ստամբուլում մասնակցել է ԵԽԽՎ-ի «Ad-hoc Bureau»-ի հանդիպմանը, որը անցկացւել է նախորդ տարւայ յունիսի 14-15-ին, սակայն Վոլտերը հարկատուների հաշւին մնացել է «Sheraton» 5 աստղանի հիւրանոցում մինչեւ յունիսի 17-ը:
Նշւում է նաեւ, որ ԵԽԽՎ-ի անդամ Լորդ Ջան Պրեսկոտը եւս Ստրասբուրգ մեկնելու համար ընտրում է առաջին կարգի ուղեւորութիւններ:
Աւելացնենք նաեւ, որ Ռոբերտ Վոլտերը, ում զեկոյցը Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ տապալւեց ԵԽԽՎ-ում, սերտ կապեր ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Վոլտերի կինը՝ Ֆերիդէ Ալպ-Վոլտերը, ազգութեամբ թուրք է եւ ադրբեջանական SOCAR նաւթային ընկերութեան հետ միասին ներդրումային ծրագրեր է իրականացնում:
Վոլտերի ջանքերի շնորհիւ նաեւ ԵԽԽՎ-ում տապալւեց Ադրբեջանում քաղբանտարկեալների վերաբերեալ զեկոյցը, որի համար, արդէն իսկ փաստացի տւեալներով, ԵԽԽՎ-ի մէկ այլ պատգամաւոր՝ իտալացի Լուկա Վոլոնտէն, Ադրբեջանի կառավարութիւնից 2 մլն. 390 հազար եւրօ կաշառք է ստացել: Իսկ թէ որքան կաշառք է ստացել Վոլտերը Ադրբեջանից, դեռեւս յստակ չէ, սակայն յստակ է, որ նրա «ներդրումն» ի նպաստ Ադրբեջանի աւելի մեծ է, քան Լուկա Վոլոնտէինը:

«panorama.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։