Հա

Օրակարգ

30/06/2016 - 13:20

Է. Նալբանդեան.- «Արցախի ինքնավարութեան հարցը երբեւէ չենք քննարկել եւ չենք էլ քննարկի»

Բանակցութիւնների ժամանակ մենք երբեւէ չենք քննարկել եւ չենք էլ քննարկի Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարութեան հարցը: Երեւանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսում յայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը:

Բանակցութիւնների ժամանակ մենք երբեւէ չենք քննարկել եւ չենք էլ քննարկի Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինքնավարութեան հարցը: Երեւանում Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ համատեղ ասուլիսում յայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդւարդ Նալբանդեանը:
Լրագրողը յիշեցրեց Սանկտ Պետերբուրգի հանդիպումից յետոյ Ադրբեջանի նախագահի յայտարարութիւնը, ըստ որի՝ Ադրբեջանը պատրաստ է քննարկել Արցախի ինքնավարութեան հարցը՝ օրինակ բերելով Նախիջեւանը: Ալիեւը յայտարարել էր, որ եռակողմ հանդիպման ժամանակ Արցախի ինքնավարութեան հարցն էլ է քննարկւել:
«Մինսկի խմբի եռանախագահող երկրների նախագահները բազմիցս նշել են, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պէտք է որոշի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ ազատ կամարտայայտութեան միջոցով, որը պէտք է ունենայ միջազգային իրաւական ուժ: Սա է ասում Հայաստանը, սա են ասում եռանախագահող երկրներն ամենաբարձր մակարդակով: Հիմա ո՞ւմ հաւատանք, Ադրբեջանի՞ն, թէ միջազգային հանրութեանը»,- ասաց Նալբանդեանը՝ այդ վարկածները որակելով շինծու:
Արտաքին քաղաքականութեան հարցերով գերատեսչութեան ղեկավարն ընդգծեց, որ ժամանակին հայաշատ Նախիջեւանն այսօր ամբողջութեամբ հայաթափւած է, դարերի պատմութիւն ունեցող մշակութային ժառանգութիւնը ոչնչացւած է:
«Այսօր Նախիջեւանն օրինակ է բերւում Ադրբեջանի ղեկավարի կողմից որպէս հեռնակար Լեռնային Ղարաբաղի համար: Եւ սա այն վառ ապացոյցներից է, թէ ինչու սա չէր կարող քննարկւել բանակցութիւնների ժամանակ»,- նշեց նա:
Նալբանդեանն ասաց, որ ամէն հանդիպումից յետոյ եռանախագահները հարց են տալիս, արդեօք հնարաւո՞ր կը լինի յարգել այն պայմանաւորւածութիւնները, որոնք ձեռք են բերւել հանդիպման ընթացքում:
«Ես միշտ իրենց պատասխանում եմ՝ սպասէք, ադրբեջանական պատւիրակութիւնը կը վերադառնայ Բաքու եւ կը տեսնենք, թէ ինչ շինծու վարկածներ կը ներկայացնի, դրանից յետոյ եզրակացութիւններ կանենք, թէ ինչքանով է հնարաւոր հանդիպման ընթացքում ձեռք բերւած պայմանաւորւածութիւններն ու համաձայնութիւնները կեանքի կոչել»,- ասաց ՀՀ ԱԳ նախարարը:
Նրա գնահատմամաբ՝ Ադրբեջանը, ցաւօք, փորձում է ձգել պարանը, ինչպէս այդ մասին արտայայտւել էր ՌԴ-ի ԱԳՆ պաշտօնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ադրբեջանը փորձում է հասարակական կարծիք ստեղծել, թէ բանակցութիւններն ի նպաստ իրենց են: Չեմ կարծում, որ նման մօտեցումը կարող է օգտակար լինել բանակցային գործընթացի համար»,- եզրափակեց նախարարը:
«Երկու ամիս է անցել ռազմական բախումներից, որի հետեւանքով երկու կողմերն էլ ունեցան զոհեր: Եւ կողմերի, եւ ԵԱՀԿ-ի համար պարզ դարձաւ, որ ստատուս քւօն հնարաւոր չէ երկար պահպանել, որքան ձգւում է այս վիճակը, այնքան մեծանում է ռազմական գործողութիւնների նոր էսկալացիայի վտանգը»,- համատեղ մամլոյ ասուլիսի ժամանակ յայտարարեց Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ-ի գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Նրա ասութեամբ՝ ԵԱՀԿ-ն աջակցում է, որպէսզի խնդրի համար գտնւի տեւական լուծում: Հակամարտող երկրների նախագահների հանդիպումները յանգեցրել են այն բանին, որ առաջնագծում իրավիճակը հանդարտւել է:
«Կարծում եմ, մենք ճիշտ ճանապարհին ենք, մեր խնդիրն է պահպանել այս իրավիճակն ու առաջ շարժւել: Դրա համար անհրաժեշտ են համանախագահների ջանքերը, հակամարտութեան կողմերի՝ փոխզիջումների գնալու պատրաստակամութիւնը»,- ասաց նա:

«panorama.am»

Յարակից լուրեր

  • «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»
    «Հրապարակ». «ՀԱՊԿ-ում ձախողումները փորձում են բարդել Շաւարշ Քոչարեանի վրայ»

    «Հրապարակ»-ը գրում է. «Իշխանութիւններին հեշտ ժամանակներ չեն սպասւում. բացի նախընտրական թոհուբուհից, դեկտեմբերի 9-ի նախօրեակին՝ դեկտեմբերի 6-ին, ԵԱՏՄ երկրների ղեկավարների համաժողովն է, որտեղ քննարկւելու-որոշւելու է ՀԱՊԿ գլխաւոր քարտուղարի հարցը։

  • ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա. Գերմանական ֆուտբոլի քաոսային տարին ամբողջացաւ
    ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգա. Գերմանական ֆուտբոլի քաոսային տարին ամբողջացաւ

    ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի առաջին սենսացիան կայացած կարելի է համարել: Յաջորդ մրցշրջանում Գերմանիայի ազգային հաւաքականը ստիպւած է լինելու հանդէս գալ B լիգայում:

  • Խաղաղութեան գինը
    Խաղաղութեան գինը

    Խաղաղասիրութիւնը քաղաքակրթութեան նւաճումներից է: Հայ ժողովուրդը, անմասն չլինելով քաղաքակրթական նւաճումներից, մեծագոյն հաւատ եւ փափագ ունի խաղաղութեան հաստատման ու պահպանման հարցում: Մենք խաղաղասէր ժողովուրդ ենք, հազարամեակներ շարունակ մասնակցելով պատերազմների շատ քիչ են դէպքերը, երբ մենք ենք այն սկսել: Ընդ որում՝ խաղաղասէր ենք եղել ոչ միայն թոյլ եղած ժամանակ, այլեւ՝ ուժեղ պետականութեան հանգրւաններում:

  • ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»
    ՀՀ ԱԳՆ. «Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է»

    Մենք յստակ որոշել ենք մեր դիրքորոշումը, այսինքն` սա մեզ համար չափազանց զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի կարեւոր գործընկերն է, որի հետ մենք ունենք լաւ կարգաւորւած երկկողմ օրակարգ, եւ այն չափազանց կարեւոր է տարածաշրջանի ներկայիս իրողութիւնների համատեքստում:

  • Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան
    Իրանեան պատժամիջոցների քաղաքականութեան հարցերով ամերիկեան փորձագէտներն այցելել են Հայաստան

    ԱՄՆ պետքարտուղարութեան եւ գանձապետարանի միջգերատեսչական փորձագիտական խումբը նոյեմբերի 15-16-ին Երեւանում էր՝ հայաստանեան կառավարութեան ու բիզնեսի գործընկերների հետ քննութեան առնելու Իրանի դէմ ուղղւած պատժամիջոցների քաղաքականութիւնը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։