Հա

Օրակարգ

05/07/2016 - 12:20

ՀԱՊԿ ԱԳ նախարարներն ընդունել են ԼՂ-ի հակամարտութեան վերաբերեալ յայտարարութիւն

Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան արտաքին գործերի նախարարները երէկ՝ յուլիսի 4-ին Երեւանում ընդունել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ յայտարարութիւն:

Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակերպութեան արտաքին գործերի նախարարները երէկ՝ յուլիսի 4-ին Երեւանում ընդունել են Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան վերաբերեալ յայտարարութիւն:
«Աջակցութիւն ենք յայտնում մայիսի 16-ին Վիեննայում եւ յունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերեալ տեղի ունեցած գագաթաժողովներին ձեռք բերւած պայմանաւորւածութիւններին՝ ուղղւած հակամարտութեան գօտում իրավիճակի սրման կանխարգելմանը, իրադրութեան կայունացմանը եւ խաղաղ բանակցային գործընթացի առաջ մղման համար պայմանների ստեղծմանը:
Հաստատելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապէս խաղաղ կարգաւորման անհրաժեշտութիւնը՝ աջակցութիւն ենք յայտնում ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ ուղղւած հակամարտութեան կարգաւորմանը՝ միջազգային իրաւունքի նորմերի, ՄԱԿ-ի կանոնադրութեան, Հելսինկեան եզրափակիչ ակտի դրոյթների, մասնաւորապէս՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, պետութիւնների տարածքային ամբողջականութեան, իրաւահաւասարութեան եւ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի հիման վրայ»:
Յայտարարութեան ներքոյ ստորագրել են՝
Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարը
Բելոռուսիայի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարը
Ղազախստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարը
Կիրգիզստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարը
Ռուսաստանի Դաշնութեան արտաքին գործերի նախարարը
Տաջիկստանի Հանրապետութեան արտաքին գործերի նախարարը:

«panorama.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։