Հա

Օրակարգ

11/07/2016 - 12:40

Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը դիմակայում են ԱՄՆ-ի ծաւալապաշտական նկրտումներին

Ռուսաստանի «Գէոպոլետիկական հետազօտութիւնների կենտրոն»-ի տնօրէնի կարծիքով՝ անվտանգութեան հաստատման պատրւակով, օգտագործելով ՆԱՏՕ-ի լծակը, ԱՄՆ-ն փորձում է միջազգային յարաբերութիւնների ասպարէզում տիրական դարձնել Արեւմուտքի հեգեմոնիան: Ըստ նրա՝ ծաւալապաշտական այս նկրտումներին, սակայն, դիմակայում են Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը:

«ԱԼԻՔ» - Ռուսաստանի «Գէոպոլետիկական հետազօտութիւնների կենտրոն»-ի տնօրէնի կարծիքով՝ անվտանգութեան հաստատման պատրւակով, օգտագործելով ՆԱՏՕ-ի լծակը, ԱՄՆ-ն փորձում է միջազգային յարաբերութիւնների ասպարէզում տիրական դարձնել Արեւմուտքի հեգեմոնիան: Ըստ նրա՝ ծաւալապաշտական այս նկրտումներին, սակայն, դիմակայում են Իրանը, Ռուսաստանն ու Չինաստանը:
Այս մասին Լէոնիդ Իւաշովը խօսել է Մոսկւայում, ԻՌՆԱ-ի հետ զրոյցի ժամանակ:
«ՆԱՏՕ-ն, իրականում, մի լծակ է, որն օգտագործւում է ԱՄՆ-ի միջոցով՝ սեփական աշխարհաքաղաքական հեգեմոնիան հաստատելու նպատակով: ՆԱՏՕ-ի գործունէութեան օրակարգը մանրամասնօրէն ձեւաւորւում է Սպիտակ տան միջոցով»,- նշել է Իւաշովը՝ յաւելելով, որ Հիւսիս-ատլանտեան դաշինքի անդամ միւս երկրները Միացեալ Նահանգների ցանկութիւնների կամակատարներն են: «ԱՄՆ-ի նախագահի կամքը կատարւում է առանց այլ եւ այլի»,- ասել է ռուս պաշտօնաթող գեներալը:
Ըստ նրա՝ Վաշինգտոնն ակնյայտօրէն ցանկանում է Մոսկւայի հետ գնալ քաղաքական ու ռազմական առճակատման, եւ ՆԱՏՕ-ն, որպէս ԱՄՆ-ի լծակ, եւս շարժւում է այդ ուղղութեամբ:
«Կասկածից վեր է, որ Միացեալ Նահանգների որեւէ ցանկութիւն իրագործւելու է Դաշինքի անդամ միւս երկրների միջոցով»,- ասել է Իւաշովը՝ վստահեցնելով, որ Վարշաւայում կայացած ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովի օրակարգը եւս ձեւաւորւել է Վաշինգտոնի միջոցով ու պարտադրւել է Դաշինքի անդամ միւս երկրներին, որոնք էլ գործադրել են այն՝ ամբողջութեամբ:
Ռուսաստանի «Գէոպոլետիկական հետազօտութիւնների կենտրոն»-ի տնօրէնը նշել է, թէ նման գործելաոճը ֆորպոստային է, ինչը բացարձակապէս անընդունելի է Ռուսաստանի եւ Իրանի պէս երկրների համար:
«ԱՄՆ-ն, որը չի ցանկանում հաւասար հիմունքներով համագործակցել որեւէ երկրի հետ, փորձում է հզօրացնելով ՆԱՏՕ-ն ստանձնել միջազգային ժանդարմի դերը: Սակայն, աւարտւել է այդ երկրի մենատիրութեան եւ ծաւալապաշտութեան դարաշրջանը: Միջազգային յարաբերութիւններում ուժի նոր կենտրոնների՝ Մոսկւայի եւ Պեկինի ի յայտ գալով սահմանափակւել է Վաշինգտոնի մանեւրի հնարաւորութիւնը, եւ դա լաւ հասկանում են նաեւ ԱՄՆ-ի իշխանաւորները»,- եզրափակել է ռուս փորձագէտը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։