Հա

Օրակարգ

Չորեքշաբթի, 13 Յուլիսի 2016 12:50

Ստրասբուրգում ՀՅԴ-ն կարեւոր յուշագիր է ստորագրել

2016 թւականի յուլիսի 6-ին Ստրասբուրգում ստորագրւել է համագործակցութեան յուշագիր Եւրոխորհրդարանի «Սոցիալ-դեմոկրատների առաջադիմական ալեանս» խմբակցութեան եւ ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան միջեւ: Համագործակցութեան համաձայնագիրը ստորագրւել է մինչեւ 2019 թւականը:

2016 թւականի յուլիսի 6-ին Ստրասբուրգում ստորագրւել է համագործակցութեան յուշագիր Եւրոխորհրդարանի «Սոցիալ-դեմոկրատների առաջադիմական ալեանս» խմբակցութեան եւ ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան միջեւ: Համագործակցութեան համաձայնագիրը ստորագրւել է մինչեւ 2019 թւականը:
Եւրախորհրդարանի «Սոցիալ-դեմոկրատների առաջադիմական ալեանս» խմբակցութիւնը մեծութեամբ երկրորդ խմբակցութիւնն է, ակտիւ գործունէութեամբ է աչքի ընկնում եւ մեծ ազդեցութիւն ունի Եւրոխորհրդարանում: «yerkir. am»-ի հետ զրոյցում ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը խօսելով այդ համագործակցութեան մասին նշեց, որ մինչ յուշագրի ստորագրումը նախապատրաստական աշխատանքներ են տարւել, եւ ԵԽ-ի «Սոցիալ-դեմոկրատների առաջադիմական ալեանս» խմբակցութեան կողմից այդ աշխատանքները իրականացրել է խմբակցութեան արտաքին յարաբերութիւնների պատասխանատու եւ խմբակցութեան նախագահի տեղակալ Քլուդ Ֆլենկենշտայնը:
Համաձայնագիրը ՀՅԴ-ի կողմից ստորագրել է ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը, իսկ Եւրոխորհրդարանի «Սոցիալ-դեմոկրատների առաջադիմական ալեանս» խմբակցութեան կողմից՝ խմբակցութեան ղեկավար Ջիանի Պիտելլան:
«Մենք շատ կարեւորում ենք այս համագործակցութիւնը, որովհետեւ նախ ԱՊՀ-ի տարածքում բացի մեզանից, միայն Մոլդովայի «Սոցիալիստական» կուսակցութեան հետ են նրանք համագործակցութեան յուշագիր ստորագրել: Մինչեւ հիմա մենք Եւրոխորհրդարանի «Սոցիալ-դեմոկրատների առաջադիմական ալեանս» խմբակցութեան հետ ունեցել ենք համապատասխան գործունէութեան ու համագործակցութեան փորձ յայտնի բանաձեւերի ընդունման փաստով, երբ ընդունւեց Եւրոխորհրդարանի յայտնի բանաձեւը Հայոց Ցեղասպանութեան 100-րդ տարելիցի կապակցութեամբ, ինչպէս նաեւ ստեղծւեց Հայաստանի բարեկամներ խումբը, որի մի զգալի մասը հէնց այս խմբակցութեան անդամներ են»,- ասաց Արմէն Ռուստամեանը:


«ԱԼԻՔ» - Ստորագրւած յուշագրի հետ կապւած մանրամասնութիւններին կարող էք ծանօթանալ մեր վաղւայ համարում:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ