Հա

Օրակարգ

14/07/2016

Արմէն Ռուստամեան.- «Լաւատեսութիւնը վերանում է, երբ Ալիեւը վերադառնում է Բաքու»

Ղարաբաղեան հիմնահարցի շուրջ քաղաքական ակտիւութիւնն ու հանդիպումներն էին «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան «Երկրի հարցը» հաղորդման հերթական թողարկման թեման, որին հիւրընկալւել էր ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:

Ղարաբաղեան հիմնահարցի շուրջ քաղաքական ակտիւութիւնն ու հանդիպումներն էին «Երկիր մեդիա» հեռուստաընկերութեան «Երկրի հարցը» հաղորդման հերթական թողարկման թեման, որին հիւրընկալւել էր ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ-ի ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեանը:
Հարցին ի պատասխան, թէ արդեօք ներկայ ակտիւութիւնն ու համանախագհների յայտարարութիւնը լաւատեսութիւն է առաջացնում, Արմէն Ռուստամեանը պատասխանեց. «Միջնորդների եւ այլ պաշտօնական յայտարարութիւնները, երբ լսում ենք, լցւում ենք լաւատեսութեամբ, սակայն այդ լաւատեսութիւնը վերանում է, երբ Ալիեւը վերադառնում է Բաքու: Տարբեր առիթներով ասել եմ՝ երկու Ալիեւի հետ գործ ունենք, մի Ալիեւ, ով չի կարողանում յոխորտալ համանախագահների մօտ, քանի որ իրավիճակը վերահսկւում է, եւ մէկ այլ Ալիեւ, ով սուլթանական աթոռին նստած յոխորտում է»:
ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցչի կարծիքով՝ մի բան յստակ է, որ ապրիլեան պատերազմից յետոյ բոլորին պարզ դարձաւ, որ հիմնախնդիրը ռազմական լուծում չունի, հակառակն այն բանի, ինչ տարիներ շարունակ փորձում էր ապացուցել Ադրբեջանն իր ռազմատենչ յայտարարութիւններով:
«Միակ երկիրը, որն ակնյայտ պաշտպանում էր Ադրբեջանի ագրեսիան, Թուրքիան է: Հիմա մենք մի պրոցեսում ենք՝ Ալիեւին վերադարձնում ենք բանակցային սեղանի շուրջ»,- նշեց Ռուստամեանը:
Խօսելով ներկայում շատ քննարկւող փուլային կամ փաթեթային տարբերակների մասին, ՀՅԴ ներկայացուցիչն ասաց. «Ես փուլայինին դէմ չեմ, եթէ ԼՂՀ-ի անկախութիւնը ճանաչւում է, յետոյ փուլային մնացած հարցերը լուծւում են… Բանակցութիւններ անում ենք ինչի համար. սկսում է հարցը՝ ինչ կարգավիճակ պիտի ունենայ տարածքների խնդիրը, փախստականների հարցը, այսինքն ամբողջ փաթեթը, որը հակամարտութեան բովանդակութիւնն է, պէտք է քննարկւի խաղաղ բանակցութիւնների արդիւնքում»:
Ըստ Ռուստամեանի՝ հիմա խնդիրն Ալիեւին բանակցութիւնների յետ վերադարձնելն է:
«Մենք ցանկանում ենք լուծել կարգավիճակի հարցը, Ադրբեջանն ասում է տւէք իմ հողերը»,- յաւելեց Արմէն Ռուստամեանը:
Հաղորդման ընթացքում անդրադարձ է եղել նաեւ իշխանութեան հետ Դաշնակցութեան կազմած կոալիցիային եւ համատեղ աշխատանքի ծրագրին:
«Ընդհանուր համագործակցութեան ուղղութիւնները ճշտւած են եւ մենք այդ ուղղութեամբ աշխատում ենք: Մենք հիմա փորձում ենք ժամանակացոյց մշակել մեր արւելիք աշխատանքների, ինչը մի փոքր հիմա դժւար է, քանի որ կան հարցեր, որոնք պէտք է քննարկւեն»,- ներկայացրել է Ռուստամեանը:

«yerkir.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։