Հա

Օրակարգ

17/07/2016

Հասարակութիւնը կը պառակտւի, իսկ Թուրքիան կը դառնայ ոստիկանական երկիր

Թուրքիայում ռազմական յեղաշրջման փորձը տապալւեց, որովհետեւ բանակը միասնական չէր: Այս մասին «yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը: Նրա ասութեամբ՝ այդ ամէնը եղաւ, որովհետեւ յեղաշրջման փորձ անողները դա պատճառաբանում էին իրենց մտահոգութեամբ՝ երկրի իսլամացման, աւտորիտար ռեժիմի ձեւաւորման ուղղութեամբ:

Թուրքիայում ռազմական յեղաշրջման փորձը տապալւեց, որովհետեւ բանակը միասնական չէր: Այս մասին «yerkir.am»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ, Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը: Նրա ասութեամբ՝ այդ ամէնը եղաւ, որովհետեւ յեղաշրջման փորձ անողները դա պատճառաբանում էին իրենց մտահոգութեամբ՝ երկրի իսլամացման, աւտորիտար ռեժիմի ձեւաւորման ուղղութեամբ:
«Չնայած այս ռազմական յեղաշրջման փորձի պատճառով Էրդողանի աւտորիտար ռեժիմի գործելաոճը է՛լ աւելի կը խորանայ, բայց, նաեւ, կը խորանայ հասարակութեան պառակտումն ու բեւեռացումը, ինչը Թուրքիայի համար լաւ բան չի խոստանում, հետագայում քաղաքացիական պատերազմի հնարաւորութիւնը չի բացառւում»,- ասաց Կիրօ Մանոյեանը:
Նրա ասութեամբ՝ կարելի է արձանագրել, որ Թուրքիայում կառավարման ճգնաժամ է սկսւել, որն է՛լ աւելի է խորանալու, որովհետեւ Էրդողանի վարած քաղաքականութեան արդիւնքում հասարակութեան պառակտումը չի դադարելու:
Թուրքագէտ Յակոբ Չաքրեանն էլ «yerkir.am»-ի հետ զրոյցում կարծիք յայտնեց, որ Թուրքիայում տեղի ունեցած զինւած յեղաշրջման փորձը որեւէ էական ազդեցութիւն չի կարող ունենալ Հայաստանի վրայ: Չաքրեանի ասութեամբ՝ այնտեղ տեղի ունեցող դէպքերը ղեկավարւում են ինչ-որ ուժերի կողմից:
Խօսելով այն մասին, որ զինւած յեղաշրջման փորձը կարող էր վերաճել քաղաքացիական պատերազմի՝ թուրքագէտն ընդգծեց, որ քաղաքացիներն ինքնակամ չեն դուրս գալիս փողոց, քաղաքացիներին ոտքի են հանում մութ ուժեր:
«Բանակը դժգոհ է, բոլորին թոշակի են ուղարկել, բանտարկել են, մարդկանց զրկել են կոչումներից, պաշտօններից եւ ընդհանուր դժգոհութիւն կայ: Էրդողանն էլ անընդհատ նսեմացնում է բանակին, որ յանկարծ չվերականգնւի նախկին ուժը, թուրքական բանակը Թուրքիայի քաղաքական կեանքին միջամտել է: Խորհրդարանի, կառավարութեան եւ դատական իշխանութիւնների վրայ էլ է ազդեցութիւն տեղի ունեցել, Էրդողանն էլ աշխատում է բանակին հեռու պահել եւ միայն ոստիկանական ուժերին է հզօրացնում»,- ասաց Չաքրեանը՝ յաւելելով, որ Թուրքիան շուտով կը դառնայ ոստիկանական պետութիւն:
«Այսինքն՝ Էրդողանը նրանց վրայ պէտք է յենւի, հետեւաբար ոստիկանութիւնը աւելի է հզօրանում»,- ասաց նա: Անդրադառնալով Էրդողանի՝ Ֆաթօլլահ Գիւլէնին ուղղւած մեղադրանքներին, Չաքրեանը նշեց, որ որեւէ բան յստակ ասել չի կարելի, բայց Գիւլէնին Թուրքիայում մեղադրում են ԱՄՆ-ի կենտրոնական հետախուզական վարչութեան գործակալ լինելու մէջ: «Գիւլէնն աջակցութիւն ինչ-որ տեղից ստանում է եւ միայնակ չի կարող ինչ-որ գործունէութիւն ծաւալել: Էրդողանի իշխանութիւնները պահանջում են ԱՄՆ-ից՝ յետ ուղղակի Թուրքիա Գիւլէնին, բայց նրանք հրաժարւում են: Սա արդէն ինչ-որ բանի մասին է խօսում»,- ասաց նա:
Իսկ ՀՀ ԱԺ «Ժառանգութիւն» խմբակցութեան պատգամաւոր Թեւան Պօղոսեանի կարծիքով՝ Թուրքիայում յեղաշրջման փորձ է տեղի ունեցել, եւ Էրդողանը ստիպւած էր օգտագործել ճգնաժամերի կառավարմանն ուղղւած մի քայլ՝ կոչով դիմելով ժողովրդին, որ հանրութիւնը պատրաստ լինի:
Էրդողանի կոչով ժողովուրդը դուրս եկաւ փողոց, իսկ զինւորականները, որոնք հրաման էին կատարում, չկարողացան կրակել իրենց ժողովրդի վրայ: Թեւան Պօղոսեանի ասութեամբ՝ դեռ էլի կը լսենք Թուրքիայում ձերբակալութիւնների մասին, որովհետեւ սկսւած գործընթացը դեռ կը շարունակւի:
Հարցին, թէ արդեօք Թուրքիայում կառավարական ճգնաժամը կը վերաճի՞ քաղաքացիական պատերազմի, Թեւան Պօղոսեանը կարծիք յայտնեց, որ այս պահին Էրդողանը յաղթանակած վիճակում է, աւելին՝ այս վիճակից Էրդողանը դիւիդենտներ կը քաղի, աշխարհին ներկայացնելու, որ ինքը հզօր դէմք է, եւ իր հետ պէտք է հաշւի նստել:
«Իսկ ով է ասել, որ ապրիլեան պատերազմը պայմանաւորւած չէր Թուրքիայի օգնութեամբ: Պէտք է զգօն լինենք, որովհետեւ Թուրքիայում սկած ճգնաժամը իր հետեւանքները կունենայ, իսկ մենք պէտք է ուշադիր լինենք սահմանային խնդիրների ուղղութեամբ: Իհարկէ հաճելի է, երբ քո հարեւանը, որի հետ ունես դիւանագիտական լաւ յարաբերութիւններ, բաց սահման, աչքի է ընկնում կայունութեամբ, ինչեւէ, ռազմական յեղաշրջման փորձը չի յաջողւել»,- ասաց Թեւան Պօղոսեանը:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։