Հա

Օրակարգ

18/07/2016 - 13:00

Կարօ Փայլանը՝ Թուրքիայում տեղի ունեցած յեղաշրջման փորձի մասին.- «Էրդողանը չլսեց մեզ, եւ արդիւնքը տեսանք արդէն»

Այս յեղաշրջում անցկացնողները պրոֆեսիոնալ չէին, նրանք շատ սխալներ արեցին. «tert.am»-ի հետ զրոյցում խօսելով Թուրքիայում տեղի ունեցած ռազմական յեղաշրջման փորձի մասին՝ ասաց Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը:

Այս յեղաշրջում անցկացնողները պրոֆեսիոնալ չէին, նրանք շատ սխալներ արեցին. «tert.am»-ի հետ զրոյցում խօսելով Թուրքիայում տեղի ունեցած ռազմական յեղաշրջման փորձի մասին՝ ասաց Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցութեան հայազգի պատգամաւոր Կարօ Փայլանը:
«Ես, իհարկէ, դրա հետ կապւած մտահոգութիւններ ունեմ»,- ասաց նա՝ պատասխանելով դիտարկմանը, թէ տարբեր վարկածներ կան տեղի ունեցածի վերաբերեալ, խօսւում է նաեւ այն մասին, որ գուցէ երկրի ղեկավարութեան ձեռքի գործն է՝ ռազմական համակարգը մաքրելու նպատակով:
«Թուրքիան ունի լուրջ հետախուզութեան համակարգ. դա նրանց համար նոր բան չէր, հնարաւոր է, որ նրանք հասկացել էին, որ որոշակի գործողութիւնների են պատրաստւում»,- ասաց Կարօ Փայլանը՝ նշելով, որ նորից դրսեւորւեցին Թուրքիայի իշխանութիւնների բռնատիրական հակումները:
«Մենք երբեք դեմոկրատական համակարգում չենք ապրել: Էրդողանը միշտ փորձում էր վերահսկել ամբողջ երկիրը: Մենք նրան ասում էինք, որ եթէ մենք դեմոկրատ չլինենք, դա կարող է դէմ լինել ամբողջ դեմոկրատական, խորհրդարանական համակարգին: Էրդողանը միշտ դէմ է եղել ժողովրդավարութեանը, իսկ մենք իսկական ժողովրդավարութեան կարիք ունենք: Նա չլսեց մեզ, եւ արդիւնքը տեսանք արդէն»,- ասաց նա:
Հայազգի պատգամաւորը մատնանշեց, որ բողոքողները մարդիկ էին, որոնք փորձում էին ժողովրդավարութիւն հաստատել երկրում, դէմ էին Էրդողանին: «Բայց նրանց փորձը ձախողւեց, երկրի ղեկավարութիւնն ամէն ինչ իր վերահսկողութեան տակ առաւ»,- ասաց նա՝ նշելով, որ հիմա իշխանութիւնների կողմից վերահսկւում եւ բռնութեան զոհ են դառնում բոլորը:
Ըստ Կարօ Փայլանի՝ այն, թէ ինչ արեցին իշխանութիւնները յեղաշրջման փորձը կանխելու ժամանակ, սպասելի էր. «Սպանեցին շատ զինւորականների, կտրեցին նրանց գլուխները, վերցրեցին ամէն ինչ վերահսկողութեան տակ»:
Հարցին, թէ ինչ զարգացումների է նա սպասում յեղաշրջման փորձը տապալւելուց յետոյ, ինչ կը լինի Թուրքիայի դեմոկրատական թեւին յարող ընդդիմադիր խորհրդարանականների հետ, պատասխանեց. «Մենք անցած տարւանից չունենք խորհրդարան, որովհետեւ Էրդողանն իր վերահսկողութեան տակն է վերցրել խորհրդարանը եւ ղեկավարում է այն: Նա ցանկանում է ղեկավարել ամէն ինչ: Դեմոկրատական երկրներում կայ ուժերի տարանջատում, Թուրքիայում նման բան չկայ: Իհարկէ, դա շատ վտանգաւոր է, մենք միշտ դրան դէմ ենք եղել: Էրդողանը միշտ դէմ է դուրս գալիս բոլոր այն մարդկանց դէմ, որոնք ընդդիմանում են նրան: Նա իրապէս դիկտատոր է: Բոլոր ընդդիմադիր կուսակցութիւններն ունեն մտահոգութիւններ: Բոլոր նրանք, որոնք դէմ են Էրդողանին, ունեն լուրջ մտահոգութիւններ, թէ ինչ կը պատահի նրանց հետ հետագայում: Մենք չունենք սահմանադրութիւն. Էրդողանն ասում է՝ ես ինչ կասեմ, դա կը լինի սահմանադրութիւն, եւ դա պէտք է արւի: Դրանից յետոյ չես կարող քեզ անվտանգ զգալ»,- ասաց Կարօ Փայլանը՝ աւելացնելով,- «Սա նշանակում է՝ մենք հիմա դժւար ժամանակներ ենք ապրում»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։