Հա

Օրակարգ

20/07/2016

Դոկտ.- Ալի Աքբար Սալեհին այցելել է Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատուն

Դոկտ. Սալեհին, Թեհրանի հայոց թեմի գերեզմանատների վարչութեան ատենապետ Ջուաննէս Աւետեանի եւ Նոր Բուրաստան գերեզմանատան պատասխանատուների ընկերակցութեամբ այցելել է Իրան-Իրաք ութ ամեայ պարտադրեալ պատերազմի տարիներին զոհւած հայ նահատակների, Իսլամական խորհրդարանի ժամանակի պատգամաւոր դոկտ. Լեւոն Դաւթեանի, եւ ժամանակին իր հետ համալսարանում դասախօսած դոկտ. Կարօ Լուքասի շիրիմներին՝ աղօթելով նրանց հոգիների խաղաղութեան համար:

«ԱԼԻՔ» - Երէկ՝ յուլիսի 19-ին, Իրանի Ատոմական էներգիայի կազմակերպութեան գլխաւոր տնօրէն դոկտ. Ալի Աքբար Սալեհին անակնկալ այցելել է Թեհրանի Նոր Բուրաստան գերեզմանատուն:
Դոկտ. Սալեհին, Թեհրանի հայոց թեմի գերեզմանատների վարչութեան ատենապետ Ջուաննէս Աւետեանի եւ Նոր Բուրաստան գերեզմանատան պատասխանատուների ընկերակցութեամբ այցելել է Իրան-Իրաք ութ ամեայ պարտադրեալ պատերազմի տարիներին զոհւած հայ նահատակների, Իսլամական խորհրդարանի ժամանակի պատգամաւոր դոկտ. Լեւոն Դաւթեանի, եւ ժամանակին իր հետ համալսարանում դասախօսած դոկտ. Կարօ Լուքասի շիրիմներին՝ աղօթելով նրանց հոգիների խաղաղութեան համար: Նա ծաղիկներ է մատուցել նրանց շիրիմներին:
Դոկտ. Սալեհին նաեւ մօտկից ծանօթացել է Բուրաստանում ծաւալւող շինարարական աշխատանքների հետ:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։