Հա

Օրակարգ

21/07/2016

Կիրօ Մանոյեան.- «Աշխարհի ուշադրութինը Թուրքիայից շեղւեց դէպի Հայաստան»

«Մենք այս ոճին դէմ ենք: Սա անհեռանկար մօտեցում է, եթէ չասեմ, որ նաեւ վնասակար: Իրականում ամենամեծ վնասը մեզ համար սրա հետեւանքով եղաւ նաեւ արտաքին ճակատի վրայ: Դեռ չգիտենք, թէ ինչպէս կաւարտւի այս միջադէպը եւ եթէ նոր զոհեր խլելու գնով պիտի լինի, ապա դա առաւել խայտառակ է անելու Հայաստանը միջազգային հանրութեան առաջ»,- «Ա1+»-ի հետ զրոյցում նշեց Կիրօ Մանոյեանը:

«Մենք այս ոճին դէմ ենք: Սա անհեռանկար մօտեցում է, եթէ չասեմ, որ նաեւ վնասակար: Իրականում ամենամեծ վնասը մեզ համար սրա հետեւանքով եղաւ նաեւ արտաքին ճակատի վրայ: Դեռ չգիտենք, թէ ինչպէս կաւարտւի այս միջադէպը եւ եթէ նոր զոհեր խլելու գնով պիտի լինի, ապա դա առաւել խայտառակ է անելու Հայաստանը միջազգային հանրութեան առաջ»,- «Ա1+»-ի հետ զրոյցում նշեց ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի քաղաքական հարցերով գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը՝ խօսելով յուլիսի 17-ին «Սասնայ ծռեր» նախաձեռնութեան անդամների կողմից ՀՀ ոստիկանութեան ՊՊԾ-ի շէնքը գրաւելու եւ մինչ այսօր այնտեղ մնալու մասին:
Յիշեցնենք, որ դրանից մէկ օր առաջ էլ՝ յուլիսի 16-ին Թուրքիայում, ռազմական յեղաշրջման փորձ էր տեղի ունեցել:
Կիրօ Մանոյեանի ասութեամբ՝ Երեւանում տեղի ունեցածն այնքան անսպասելի ու արագ կատարւեց, որ ամբողջ աշխարհի մինչ այդ Թուրքիայի վրայ կենտրոնացած ուշադրութիւնը շեղւեց դէպի Հայաստան:
«Ոչ միայն մեր երկրում ուշադրութիւնը շեղւեց Թուրքիայի իրադարձութիւններից, այլեւ դրսի ուշադրութիւնը եւ մարդիկ սկսեցին նմանութիւններ փորձել գտնել, որ նմանութեան եզր ոչ մի տեղ չկայ: Այսինքն՝ Հայաստանում տեղի ունեցածն ինչ-որ մի խումբ դժգոհ մարդկանց արարք է եւ ոչ թէ իսկապէս հանրութեան աջակցութիւնը վայելող շարժում, մինչդեռ Թուրքիայում տեղի ունեցածը մի խումբ զինւորականների փորձ էր, որը վստահ եմ, որ կար նրանց կողմնակից մի որոշ խաւ, բայց ոչ այնքան մեծ, որ թուրք զինւորականները յաջողէին: Իսկ Հայաստանում այդ խաւը չկայ էլ»,- ընդգծում է պարոն Մանոյեանն ու միեւնոյն ժամանակ նկատում.
«Այսինքը դա չի նշանակում, որ դժգոհութիւն չկայ Հայաստանում, այլ պարզապէս նշանակում է, որ Հայաստանում ժողովուրդը հասկանում է, որ այս միջոցներով հարց չի լուծւի մեր երկրում»:
Կիրօ Մանոյեանից հետաքրքրւեցինք նաեւ, թէ ՀՅԴ-ի համար ընդունելի՞ է յեղափոխութեան այս տարբերակը:
«Ներողութիւն, սա յեղափոխութիւն չէ: Յեղափոխութիւնը մէկ արարքով չի լինի, յեղափոխութիւնը, եթէ իսկապէս հասունացած լինէր, մենք այսօր կունենայինք հարիւրհազարաւոր ճամբայ իջած ժողովուրդ, ով իր դժգոհութիւնը կարտայայտեր, բայց դա չի եղել: Դա է յեղափոխութիւնը, բայց ոչ թէ այսպէս ինչ-որ մարդիկ առաւօտւայ ժամին փորձեն ինչ-որ արարք գործեն, թէկուզ ոստիկանական ինչ-որ կենտրոնի վրայ եւ յաջողութեան հասնեն այդ պահին: Վերջը՞: Սրա շարունակութիւնը կամ վերջը ո՞րն է: Լաւ, հիմա իշխանութիւնները համբերում են, բայց մինչեւ երբ պիտի համբերեն»,- պատասխանեց նա:
Դուք զինւած խմբի անդամներին ահաբեկիչներ համարո՞ւմ էք, քանզի իշխանութիւնների կողմից այդ տերմինն է շրջանառութեան մէջ դրւել՝ զինւած խմբի անդամներին բնութագրելու համար,- հարցրեցինք պարոն Մանոյեանից:
«Թող արարքը վերջանայ, գործողութիւնն էլ բարով-խերով վերջանայ, վերջը գնահատականները կը տանք: Հիմա առաջնահերթութիւնը հնարաւորինս խաղաղ, առանց զոհերի այդ ամէնի վերջանալն է»,- եզրափակեց նա:

«a1plus.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։