Հա

Օրակարգ

26/07/2016

Ղարաբաղում կռւած լինելն իրաւունք չէ

Եթէ Ղարաբաղում կռւելն ամէն տեղ անցնում է, ապա Վիտալի Բալասանեանի ասածն ամէն տեղ անցնում է: Բայց, եթէ նրա ասածն ամէն տեղ չի անցնում, ուրեմն Պաւլիկ Մանուկեանի եւ Արայիկ Խանդոյեանի խօսքն էլ ամէն տեղ չպէտք է անցի: Չի կարող Պաւլիկ Մանուկեանը միշտ ճիշտ ասել, Վիտալի Բալասանեանը՝ միշտ սուտ, կամ՝ հակառակը, եթէ բոլորի համար Ղարաբաղում կռւելը անցագիր է:

ՅՈՎԻԿ ԱՖԵԱՆ


Եթէ Ղարաբաղում կռւելն ամէն տեղ անցնում է, ապա Վիտալի Բալասանեանի ասածն ամէն տեղ անցնում է: Բայց, եթէ նրա ասածն ամէն տեղ չի անցնում, ուրեմն Պաւլիկ Մանուկեանի եւ Արայիկ Խանդոյեանի խօսքն էլ ամէն տեղ չպէտք է անցի: Չի կարող Պաւլիկ Մանուկեանը միշտ ճիշտ ասել, Վիտալի Բալասանեանը՝ միշտ սուտ, կամ՝ հակառակը, եթէ բոլորի համար Ղարաբաղում կռւելը անցագիր է:
Բայց, եկէք լուրջ խօսենք: Չի կարող Ղարաբաղում կռւած լինելը ամբողջ կեանքում քեզ համար ճանապարհներ բացել, բոլոր քայլերդ իրաւացի դարձնել, մի ամբողջ ժողովուրդ քեզ պարտական դարձնել: Ղարաբաղում կռւած լինելը իրաւունք չէ, պարտականութիւն է, այն քեզ ոչինչ չի տալիս, այն քեզնից միշտ միայն վերցնում է:
Դու պէտք է տաս, դու այդ ճանապարհն ես ընտրել՝ այն օրը, երբ «Մամ ջան, չտխրես, շատ չմտածես» երգելով եղբօրդ հետ կռիւ գնացիր: Դա տալու ճանապարհն էր, վերցնելուց, ակնկալելուց հրաժարւելու պահն էր, եւ դա քո ընտրութիւնն էր:
Պաւլիկ Մանուկեանը, Վիտալի Բալասանեանը, Արայիկ Խանդոյեանը եւ էլի շատերը ընտրել են տալու ճանապարհը: Այնպէս է ստացւել, որ յետոյ, օրինակ՝ Վիտալի Բալասանեանը նաեւ ստացել է, բայց այստեղ մի կարեւոր բան կայ, նրան ընտրել է Արցախի ժողովուրդը, որպէս Արցախի խորհրդարանի պատգամաւոր: Այսինքն նա ոչ մէկից ոչ մի բան չի խնդրել, չի պահանջել, նրան ոչ ոք ոչ մի բան չի բաշխել: Պաւլիկ Մանուկեանն ու Արայիկ Խանդոյեանը ուզում են, որ իրենց բաշխեն:
Ոչ թէ մէկ-երկու պաշտօն, այլ բոլոր պաշտօնները յանձնեն իրենց ու հեռանան, իրենք էլ կորոշեն, թէ ով, որ պաշտօնին է գնում: Անշուշտ նման բաները միայն ժողովրդի հետ եւ ժողովրդի անունից են պահանջում: Պահանջում են զէնքով, բոլորը հասկանում են, որ դա ճիշտ ճանապարհ չէ, բայց բոլորը հասկանում են, որ Պաւլիկենք բացառութիւն են, ու գիտէ՞ք ինչու են բացառութիւն, այո, որովհետեւ Ղարաբաղում են կռւել, հերոս են: Էհ, բա Վիտալի Բալասանեանը որտե՞ղ է կռւել, Աֆղանստանո՞ւմ : Պաւլիկենց հետ, նրանց կողքին չի կռւե՞լ, եթէ անգամ Պաւլիկենք են դա ընդունում, ուրեմն կռւել է:
Իսկ եթէ կռւել է, ուրեմն կարող է անել այն ամէնը, ինչը անում են Պաւլիկենք եւ հակառակը, չի կարող անել այն ամէնը, ինչը չեն կարող անել Պաւլիկենք: Վերջին բաներն աւելի շատ են եւ աւելի կարեւոր: Ղարաբաղում կռւածն աւելի շատ բաներ չի կարող անել, քան կարող է: Թշնամու վրայ զէնք բարձրացրածը չի կարող այդ զէնքն իր երկրում բարձրացնել եւ դեռ տականք անւանել նրանց, ովքեր կոչ են անում ցած դնել զէնքերը:
Տղերք, ձեզ մայրեր են կոչ անում ցած դնել զէնքերը, կրկնո՞ւմ էք, թէ ինչ էք ասում նրանց: Ոչ ոք պարտաւոր չէ ձեր յետեւից գալ, ինչպէս որ ոչ մի քաղաքացի պարտաւոր չէ դառնալ հանրապետական: Տղերք, ժողովուրդը ձեզանից ոչ մէկի առջեւ պարտաւորութիւն չունի, չունէր եւ չի ունենալու երբեք: Պարտաւորը դուք էք, իրաւունքը՝ ժողովրդինը: Դուք էք որոշել՝ կռիւ գնալ, եւ ինքն է որոշելու՝ գա՞լ ձեր յետեւից, թէ՞ ոչ: Կարող է չգալ, իրաւունք ունի:
Դուք իրաւունք չունէք ժողովրդից բան պահանջելու, քանի որ եթէ սա ժողովրդավարական երկիր է, որտեղ ինչպէս դուք էք ասում ձեր հանրահաւաքներում՝ իշխանութիւնը պատկանում է ժողովրդին, ապա նա ինքը կը որոշի՝ լցնե՞լ Խորենացի փողոցը, թէ՝ երեխայի ձեռքը բռնած երեկոյեան զովին դուրս գայ զբօսնելու եւ, իմիջիայլոց, դրանով իսկ ոչ պակաս կարեւոր գործ անելու, քան անում են Խորենացիում հաւաքւածները:
Ղարաբաղում կռւած լինելը իրաւունք չէ, պաստառ չէ, դէմքի արտայայտութիւն չէ, դա համաժողովրդական կամքին խոնարհում է, դա այն է, որ եթէ ոչ թէ Սեֆիլեանը, այլ ժողովուրդը ասի՝ վայր դրէք զէնքը, ուրեմն պէտք է կատարէք: Պարտաւոր էք, այդ ճանապարհն էք ընտրել:
Իսկ գիտէ՞ք ժողովուրդն ինչպէս է ասում նման բաները, տւեալ պարագայում՝ Խորենացի չգալով: Դուք իհարկէ կասէք, որ այդ փողոցը մարդաշատ է, ես էլ կասեմ, որ այո մարդաշատ է, մի քանի հազար, գուցէ տասը հազարն անց մարդ կայ երեկոյեան ժամերին, միայն՝ երեկոյեան ժամերին:

«yerkir.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։