Հա

Օրակարգ

27/07/2016 - 13:00

Նախադէպը կարող է քայքայել պետութիւնները

Հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանը Հայաստանի ոստիկանութեան պարեկապահակային ծառայութեան գնդի տարածքի գրաւման շուրջ ստեղծւած ճգնաժամը լուծելու նախադրեալներ է տեսնում: Պատանդների ազատ արձակումը եւ շարունակւող բանակցութիւնները Լեւոն Մկրտչեանին յոյս են ներշնչում, որ Հայաստանում արդէն 9-րդ օրը շարունակւող ճգնաժամը լուծւում է:

Լրատւական ցանց, յուլիսի 26 - Հայաստանի Հանրապետութեան կրթութեան եւ գիտութեան նախարար Լեւոն Մկրտչեանը Հայաստանի ոստիկանութեան պարեկապահակային ծառայութեան գնդի տարածքի գրաւման շուրջ ստեղծւած ճգնաժամը լուծելու նախադրեալներ է տեսնում: Պատանդների ազատ արձակումը եւ շարունակւող բանակցութիւնները Լեւոն Մկրտչեանին յոյս են ներշնչում, որ Հայաստանում արդէն 9-րդ օրը շարունակւող ճգնաժամը լուծւում է:
«Պատասխանատւութիւն կայ մեր ժողովրդի բոլոր խաւերում, նոյնիսկ այն խաւերը, որոնք, բաւարար քաղաքական փորձառութիւն կամ գիտելիքներ չունեն, բնազդով ունեն այդ պատասխանատւութիւնը: Վստահ եմ, որ այս խնդիրն էլ կը լուծւի այդ նոյն ձեւաչափով: Արդէն պատանդների արձակումը եւ բանակցային գործընթացը այդպիսի յոյս են տալիս»,- Գիւմրիում լրագրողների հետ զրոյցի ժամանակ ասել է Լեւոն Մկրտչեանը:
Զինւած խմբի գործունէութիւնն անթոյլատրելի համարելով՝ նախարարը մտահոգութիւն յայտնեց, որ այս գործելաոճը նախադէպ չդառնայ. «Պետութիւնը, եթէ ինքնիշխան եւ անկախ պետութիւն է, շատ կարեւոր է այստեղ նախադէպային թոյլատրութիւն չլինի, որովհետեւ, գիտէ՞ք, ի վերջոյ, նախադէպը կարող է քայքայել պետութիւնները, որոնք դեռեւս երկար կեանքի փորձ չունեն: Մենք ընդամենը 20-25 տարւայ պետականաշինութեան փորձ ունենք, եւ նախադէպի գոյութիւնը կարող է առաջացնել այնպիսի պատկերացում, որ որեւէ խումբ կարող է իր համար՝ ճիշտ նպատակի համար կատարել քայլեր, որոնցից յետոյ մենք պարզապէս պետութիւն եւ պետականութիւն չենք ունենայ»:

Յարակից լուրեր

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

  • «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը
    «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը

    Հեղինակաւոր «Ալ Ջազիրա» լրատւամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալէպից Երեւան տեղափոխւած 31-ամեայ ոսկերիչ Վահէ Յովհաննիսեանի կեանքի պատմութեանը:

  • Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ
    Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ

    Իսրայէլի պաշտպանութեան նախարարութիւնը թոյլ է տւել «Aeronautics Defense Systems Ltd» ընկերութեանը վերսկսել Ադրբեջանին «Orbiter 1K» մարտական անօդաչու-կամիկաձեներ առաքելը։ Պաշտօնատար անձինք շարունակում են մնալ պատժամիջոցների տակ, բայց ընկերութիւնն այսուհետ ազատ է իր գործողութիւններում։ Տարօրինակ ոչ մի բան չկայ, որ նման որոշում ընդունւել է հէնց այս ժամանակահատւածում։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։