Հա

Օրակարգ

28/07/2016 - 12:30

Մեկնարկեց ՀամաՀՄԸՄ-ական խմբապետական 7-րդ համագումարը

ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ, յուլիսի 27-ին Երեւանում մեկնարկել է ՀամաՀՄԸՄ-ական խմբապետական 7-րդ համագումարը, որը տեւելու է մինչեւ յուլիսի 31-ը:
Համագումարին մասնակցում են 18 երկրներից 28 բարձրաստիճան խմբապետեր, ինչպէս նաեւ Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան խմբապետը ինչպէս նաեւ երկու օժանդակ խմբապետներ:

ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչութեան նախաձեռնութեամբ, յուլիսի 27-ին Երեւանում մեկնարկել է ՀամաՀՄԸՄ-ական խմբապետական 7-րդ համագումարը, որը տեւելու է մինչեւ յուլիսի 31-ը:
Համագումարին մասնակցում են 18 երկրներից 28 բարձրաստիճան խմբապետեր, ինչպէս նաեւ Թեհրանի Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան խմբապետը ինչպէս նաեւ երկու օժանդակ խմբապետներ:
Համագումարի բացմանը ներկայ էին՝ ՀՄԸՄ-ի Կենտրոնական վարչութեան անդամներ՝ Գառնիկ Մկրտչեանը, Վաչէ Նաճարեանը, Բագրատ Եսայեանը, Օշին Փիրումեանը եւ Անդօ Պահարեանը:
Իր ելոյթում Գառնիկ Մկրտչեանը ժողովին հրաւիրեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգել յիշատակն առյաւէտ բաժանւած ՀՄԸՄ-ական քոյրերի եւ եղբայրների, ինչպէս նաեւ յիշատակը Լիսբոնի հինգ նահատակ տղաների, որոնց նահատակութեան օրը զուգադիպել էր համագումարի բացմանը: Նա նաեւ շեշտեց համագումարի կարեւորութիւնը՝ նշելով, որ միութիւնն ունի ակնկալիքներ սկաուտական բարձրաստիճան այս հաւաքից:
160728a03aՀամագումարը 5 օրերի ընթացքում վերանայման է ենթարկելու սկաուտական բոլոր կարգերի գիտելիքները եւ նրա գործադրութեան եղանակը: Այն մշակելու է նաեւ դաստիարակչական ծրագրեր, եւ զբաղւելու է շրջանների խմբապետերի վերաորակաւորման ծրագրերով ու պատրաստելու է նաեւ համաՀՄԸՄ-ական 11-րդ բանակումի նախածրագիրը, որը նախատեսւում է իրագործել միութեան 100-ամեակին՝ 2018 թւականին:
Համագումարը յատուկ օրակարգով կարծարծի նաեւ ՀՄԸՄ-ի 100-ամեակի ձեռնարկների առաջարկները, ինչպէս նաեւ կանդրադառնայ այժմէական հրատապ այլ հարցերի:
Նշենք, որ յուլիսի 27-ի առաւօտեան համագումարի մասնակիցները այցելեցին ՀՀ Սփիւռքի նախարարութիւն, որտեղ իրենց դիմաւորեց փոխնախարար Սերժ Սրապիոնեանը: Նա իր ողջոյնի խօսքում նշեց, որ խմբապետերն այցելել են իրենց տունը, եւ պատիւ է նախարարութեան համար դիմաւորել եւ ընդունել նրանց:
Սրապիոնեանն ընդգծեց, որ ՀՄԸՄ-ն այն հնոցն է, որտեղ դաստիարակւում են հայեր:

«Ազդակ» օրաթերթ

Յարակից լուրեր

  • Առաջնորդ սրբազանը դասախօսում է միջազգային համագումարում
    Առաջնորդ սրբազանը դասախօսում է միջազգային համագումարում

    Չորեքշաբթի կէսօրից յետոյ ժամը 14։00-ին Իսլամական Յարաբերութեանց եւ Մշակոյթի կազմակերպութեան յարկի տակ տեղի ունեցաւ իսլամ եւ Հարաւային Կորէայի կաթոլիկ եկեղեցու համագումարը «Կրօնը եւ բնապահպանութիւն» խորագրով։

  • Բագրատ Եսայեան. «Երբեք մի լսէք նախկիններին»
    Բագրատ Եսայեան. «Երբեք մի լսէք նախկիններին»

    ՀՅԴ անդամ Բագրատ Եսայեանն իր ֆէյսբուքեան էջում գրում է. «Ինձ թւում է կրկնւում է նոյն սխալը, ինչ ԼՏՊ-ի ժամանակ։ Այն ժամանակ էլ այդ մարդու շրջապատում գտնւող՝ ՀՅԴ ներքին դասաւորումներին, ներքին քննարկումներին ծանօթ որոշ «գիտակներ» նրան ներշնչեցին, որ ՀՅԴ-ն իր ամբողջութեան մէջ պատրաստ կը լինի ընդունել իր քաղաքական ուղեգիծը, իր վտանգաւոր մօտեցումները տարբեր, այդ թւում ՀՅԴ-ի համար ծրագրային նշանակութիւն ունեցող Արցախեան հարցում, եւ միակ արգելքը այդ ճանապարհին ՀՅԴ Բիւրոյի օրւայ ներկայացուցիչ Հրայր Մարուխեանի «անհաշտ» դիրքորոշումն է։

  • Տեղի ունեցաւ դպրաց դասի համագումարը
    Տեղի ունեցաւ դպրաց դասի համագումարը

    Հովանաւորութեամբ՝ Թեհրանի Հայոց Թեմի Բարեջան Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Սեպուհ Արք. Սարգիսեանի եւ հրաւէրով՝ Թեմիս Քրիստոնէական Դաստիարակութեան Բաժանմունքի, ուրբաթ, 23 նոյեմբեր, 2018-ի յետմիջօրէի ժամը 5։00-ին, տեղի ունեցաւ Թեմիս դպրաց դասերի համուագումարը, նիւթ ունենալով «Դպրաց Դասերի Առաքելութիւնը»։

  • Բագրատ Եսայեան. «Ներազգային ճակատում արիւն թափելը դեռեւս յեղափոխական լինելու նշան չէ»
    Բագրատ Եսայեան. «Ներազգային ճակատում արիւն թափելը դեռեւս յեղափոխական լինելու նշան չէ»

    Դաշնակցութիւնն ազգային նկարագրի, ազգային աւանդոյթների պահպանման հետեւորդ քաղաքական ուժ է, բայց նաեւ սոցիալիստական կուսակցութիւն է. «Երկիր մեդիա»-ի «Հարցեր` դաշնակցականներին» հաղորդման ժամանակ ասաց ՀՅԴ ցուցակով պատգամաւորի թեկնածու Բագրատ Եսայեանը` պատասխանելով հարցին, թէ արմատական ի՞նչ կը փոխւի, եթէ ՀՅԴ-ն յայտնւի խորհրդարանում: 

  • Բագրատ Եսայեան. «27 տարի ժողովուրդն առաջնորդւում է փրկչի սպասումով եւ դրանով էլ անընդհատ խաբւում»
    Բագրատ Եսայեան. «27 տարի ժողովուրդն առաջնորդւում է փրկչի սպասումով եւ դրանով էլ անընդհատ խաբւում»

    Ժողովրդի այն մտայնութիւնը, թէ երկիրը ստեղծւած վիճակից դուրս բերելու համար մեսիա կամ փրկիչ է պէտք, գնալով խորանում է, ինչը, բնաւ, չի նպաստում հասարակութեան քաղաքական մշակոյթի զարգացմանը. «Երկիր մեդիա»-ի «Հարցեր՝ դաշնակցականներին» հաղորդման ժամանակ նման տեսակէտ է յայտնել ՀՅԴ անդամ Բագրատ Եսայեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։