Հա

Օրակարգ

Կիրակի, 31 Յուլիսի 2016 12:20

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի յայտարարութիւնը՝ յուլիսի 29-ի դէպքերի կապակցութեամբ

Սիրելի հայրենակիցներ, յուլիսի 29-ի երեկոյեան տեղի ունեցաւ այն, ինչը բացառելուն ուղղւած էին բազմաթիւ քաղաքական, հասարակական կազմակերպութիւնների, անհատների՝ երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ մարդկանց խօսքն ու գործը:

Սիրելի հայրենակիցներ, յուլիսի 29-ի երեկոյեան տեղի ունեցաւ այն, ինչը բացառելուն ուղղւած էին բազմաթիւ քաղաքական, հասարակական կազմակերպութիւնների, անհատների՝ երկրի ու ժողովրդի ճակատագրով մտահոգ մարդկանց խօսքն ու գործը: Ցաւօք, ողջամտութեան ու հանդուրժողականութեան կոչերն ու յորդորները, խնդրի խաղաղ, բոլոր կողմերին եւ ամենակարեւորը՝ հասարակութեան ամենալայն զանգւածին բաւարարող լուծմանը բերող ջանքերը առայժմ ցանկալի արդիւնքի չեն հասել, երկխօսութեան փխրուն գործընթացը խանգարւեց:
Մէկ կողմից հանրահաւաքի ու բողոքի մասնակիցներին այլ նպատակների համար օգտագործելուն ուղղւած որոշ անձանց ու շրջանակների սադրանքները, միւս կողմից՝ իրաւապահների անհամարժէք ու որոշ դէպքերում նոյնիսկ հակաօրինական գործողութիւնները յանգեցրին այսօրւայ իրողութեանը: Ոստիկանութեան կողմից առանձին դէպքերում անհամաչափ ուժ է կիրառւել ոչ միայն հանրահաւաքի ու երթի մասնակիցների, իրենց մասնագիտական գործունէութիւնն իրականացնող լրագրողների, այլեւ գործընթացի հետ որեւէ առնչութիւն չունեցող քաղաքացիների հանդէպ:
Ցաւօք տեղ են գտել նաեւ թաղային հեղինակութիւնների եւ կրիմինալ տարրերի կողմից սադրանք հրահրելու եւ ցուցարարների հետ հաշւեյարդարի երեւոյթներ: Մենք խստօրէն դատապարտում ենք տեղի ունեցածը եւ անհրաժեշտ ենք համարում անյապաղ պատժել բոլոր մեղաւորներին:
Մէկ անգամ եւս հաստատում ենք. գործընթացները պէտք է տեղափոխւեն բացառապէս իրաւական, օրինական դաշտ, պէտք է բացառւեն բռնութեան ու նոր բախումների ցանկացած դրսեւորում: Պէտք է հրաժարւել այն սկզբունքից, որ նպատակը արդարացնում է ցանկացած միջոց: Ակնյայտ է, որ երկրում առկայ իրավիճակը չի գոհացնում հասարակութեան լայն շերտերին եւ անհրաժեշտ են համոզիչ քայլեր իրավիճակն արմատապէս վերափոխելու ուղղութեամբ:
Խաղաղ հանգուցալուծումը հնարաւոր դարձնելու համար, զինւած խմբի անդամները, նրանց աջակիցները, հանրահաւաքների կազմակերպիչները պէտք է հրաժարւեն անիրատեսական պահանջներից, պայքարի ոչ-օրինական մեթոդներից ու ծայրայեղական քայլերից. իսկ իշխանութիւնը, պիտի բացառի զինւած խմբի անդամների հետ հաշւեյարդար տեսնելու հնարաւորութիւնը եւ ժողովրդի նկատմամբ՝ իրաւապահ մարմինների կողմից անհամաչափ գործողութիւնները, ու կոնկրետ քայլերով ելքեր առաջարկի զինւած խմբի յանձնւելը հնարաւոր դարձնելու, հասարակական կեանքը բնականոն հուն վերադարձնելու համար:

ՀՅԴ Հայաստանի
Գերագոյն մարմին

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ