Հա

Օրակարգ

Երկուշաբթի, 01 Օգոստոսի 2016 13:00

Արմէն Ռուստամեան.- «Որեւէ հաշւեյարդար չպէտք է իրականացւի այդ անձանց նկատմամբ»

ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը «Երկիր մեդիա»-ի խնդրանքով մեկնաբանել է զինեալների կողմից զէնքը վայր դնելու որոշումն ու քաղաքական ստեղծւած իրավիճակը: Այն ներկայացնում ենք ամբողջութեամբ.

ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմէն Ռուստամեանը «Երկիր մեդիա»-ի խնդրանքով մեկնաբանել է զինեալների կողմից զէնքը վայր դնելու որոշումն ու քաղաքական ստեղծւած իրավիճակը: Այն ներկայացնում ենք ամբողջութեամբ.
«Մենք ողջունում ենք յանձնւելու մասին զինւած խմբի որոշումը, քանի որ դա միակ ճանապարհն էր նոր զոհերից խուսափելու եւ արիւնահեղութիւնը բացառելու համար: Եւ, բնականաբար, մեր հիմնական հարցն այն էր, որ կարողանայինք հէնց այս հանգուցալուծմանը հասնել: Ես դա համարում եմ նաեւ 2 կողմերի ողջախոհութեան արդիւնք, որովհետեւ այն, ինչ իշխանութիւնները համբերատարութեամբ արեցին հետեւելով գործընթացին, նոյնպէս նպաստեց դրան:
Նաեւ այն, որ զինւած խմբի անդամները, իսկապէս հասկանալով եւ լինելով իրենց երկրի հայրենասէրը, եւ ընկալելով, որ այս ամէնը կարող է բերել նոր զոհերի, ոչ մի բան աւելին չարժէ, քան այն, որ կանխւեն նոր զոհաբերութիւնները եւ նոր արիւնահեղութիւնը: Սա իսկապէս գնահատելի է, եւ այս իրավիճակում, բնականաբար, գլխաւոր հարցը մնում է հետեւեալը. մնացած առումներով գործընթացը պէտք է տեղի ունենայ այն տրամաբանութեամբ, որի մասին մենք յայտարարել էինք: Որեւէ հաշւեյարդար չպէտք է իրականացւի այդ անձանց նկատմամբ: Մենք պէտք է հետեւենք, եւ հասարակութիւնն էլ դա պէտք է անի, որ իսկապէս օրինական եւ ամենամեղմ տրամաբանութեամբ մեղադրանքները, որ ներկայացւելու են կապւած որոշակի յանցագործութիւնների հետ, որոնք անհերքելի են, բայց մնացած խնդիրները, որոնք թոյլ են տալիս, նաեւ օրէնսդրութիւնն է թոյլ տալիս, որ ամենամեղմ կերպով վերաբերւեն կատարւածին:
Միեւնոյն ժամանակ հասկանում ենք, որ, բնականաբար, այն պատճառները, որոնք այդ մարդկանց հասցրել են այդպիսի յուսահատ քայլի, հասարակութեան մէջ խորն արմատներ գցած պատճառներ են, դրանք պէտք է օր առաջ վերացնել, պէտք է ամէն ինչ անել, որպէսզի մեր երկրում այս աստիճանի դժգոհութիւնները պակասեն եւ վերանան:
Դրա համար մտածւած քայլեր են անհրաժեշտ: Ընդունելով այս դժգոհութիւնը վերացնելու բոլոր մօտեցումներն ու հնարաւորութիւնները՝ մենք չենք ընդունում այն ճանապարհը, որը կարող է մեզ իսկապէս հեռացնել այդ նպատակներին հասնելու առումով, եւ սա հիմնական դասն է, որ պէտք է քաղեն բոլորը՝ ե՛ւ իշխանութիւնները, ե՛ւ հասարակութիւնը, ե՛ւ քաղաքական ուժերը: Կուտակւած խնդիրները լուծելու միակ տրամաբանական ճանապարհն այն ողջամիտ եւ ամբողջ աշխարհում յայտնի ձեւերն ու մեթոդներն են, որոնցով պէտք է թէ՛ ժողովրդավարութիւն հաստատւի, թէ՛ իրաւական պետութիւն ամրագրւի, թէ՛ մարդու իրաւունքները պաշտպանւեն, որ այս դժգոհութիւնն ու բողոքը, որոնք օբիեկտիւօրէն ժողովրդի եւ հասարակութեան մէջ առկայ են, տեսնենք, որ վերանում են:
Սակայն դրա համար պէտք է տքնաջան աշխատանք, գիտակցւած մօտեցում, մարդիկ, ովքեր դա կարող են անել, այդ գործին պէտք է լծւեն: Սա իսկապէս մեզ բոլորիս պէտք է դաս լինի, որ օր առաջ մեր երկրում հաստատենք այնպիսի կարգեր, այնպիսի համակարգ, որ ոչ ոքի մտքով չանցնի, որ կարող է ոտնահարել իր հայրենակցի իրաւունքները եւ մեզ շեղել մեր ընդհանուր ազգային պետական նպատակներից»:

Related items

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։

Joomla-ի վրիպազերծման կառավարակետ

Աշխատաշրջան

Հարցումների հսկման արդյունքները

Հիշողության օգտագործում

ՏԲ-ի հարցումներ