Հա

Օրակարգ

03/08/2016 - 12:30

Դեմիրթաշ.- «Էրդողանը բաց թողեց խաղաղութեան հասնելու բացառիկ հնարաւորութիւնը»

Թուրքիայում, ռազմական յեղաշրջման ձախողած փորձից յետոյ, խորհրդարանում ներկայացւած չորս կուսակցութիւնները հանդէս եկան դատապարտող համատեղ յայտարարութեամբ, ինչը մարմնաւորում էր ազգային միասնութիւնը՝ ռազմական յեղաշրջման դէմ:
Սակայն, երբ, նախագահ Թայիբ Էրդողանը հանդիպեց իշխող եւ ընդդիմադիր կուսակցութիւնների առաջնորդների հետ, հիւրերի թւում բացակայում էր քրդամէտ «Ժողովրդների դեմոկրատական» (ԺԴԿ) կուսակցութեան առաջնորդի անունը:

«ԱԼԻՔ» - Թուրքիայում, ռազմական յեղաշրջման ձախողած փորձից յետոյ, խորհրդարանում ներկայացւած չորս կուսակցութիւնները հանդէս եկան դատապարտող համատեղ յայտարարութեամբ, ինչը մարմնաւորում էր ազգային միասնութիւնը՝ ռազմական յեղաշրջման դէմ:
Սակայն, երբ, նախագահ Թայիբ Էրդողանը հանդիպեց իշխող եւ ընդդիմադիր կուսակցութիւնների առաջնորդների հետ, հիւրերի թւում բացակայում էր քրդամէտ «Ժողովրդների դեմոկրատական» (ԺԴԿ) կուսակցութեան առաջնորդի անունը:
Էրդողանը, ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» եւ «Ազգային շարժում» կուսակցութիւնների առաջնորդներին հրաւիրել է մասնակցելու օգոստոսի 7-ին Ստամբուլում կայանալիք «Ժողորդավարութիւն եւ նահատակների մեծարում» հանրահաւաքին: Հրաւիրեալների ցուցակից դարձեալ բացակայում է քրդամէտ կուսկացութեան առաջնորդի անունը:
ԺԴԿ-ի համանախագահ Սալահէդդին Դեմիրթաշի կարծիքով՝ Էրդողանը բաց է թողել յետյուլիս 15-եան հնարաւորութիւնը՝ երկրի քրդաբնակ շրջաններում լարւածութեանը վերջ տալու համար: Այս մասին նա յայտարարել է «BBC»-ի հետ զրոյցի ընթացքում՝ նշելով, որ Էրդողանը չունի որեւէ ցանկութիւն քրդերի հետ խաղաղութեան գործընթացը վերականգնելու համար, քանզի նրան մտահոգում է ազգայնական շրջանակների քւէի կորուստը:
Յետյուլիս15-եան շրջանում, երկրում կայունութեան հաստատման համար, Դեմիրթաշը կարեւորել է Թուրքիայի արեւելեան շրջաններում խաղաղութեան վերականգնումը, որը, ըստ նրա՝ հետագայում կը կանխի ռազմական յեղաշրջման հնարաւորութիւնը:
Դեմիրթաշին, սակայն, մտահոգում է այն իրողութիւնը, որ Էրդողանը քայլում է հակառակ ուղղութեամբ: Դրա վառ ապացոյցը նա համարում է երկրում արտակարգ դրութեան մտցնումը, որը իրականացւում է ապստամբների դէմ պայքարի, եւ երկրի վարչական ու զինւորական կառոյցների մաքրագործման պատրւակով:
Քուրդ գործիչը տեղեկացրել է, որ Թուրքիայում արտակարգ իրավիճակի հաստատումից յետոյ, իրավիճակն աւելի է վատացել երկրի արեւելեան շրջաններում:
Ըստ նրա՝ կառավարութեան մօտ բացակայում է քաղաքական բաւարար կամք եւ քաջութիւն՝ վերականգնելու քրդերի հետ խաղաղութեան գործընթացը:
«Երկխօսութեան մեկնարկի համար մենք միշտ էլ պատրաստ ենք: Առաջին քայլը վերցնելու համար մենք ունենք բաւարար քաջութիւն: Սակայն, իր հրաժարականի նախօրէին, Դաւութօղլուն մերժեց երկխօսութեան մեր առաջարկը, որից յետոյ կառավարութեան նոր կազմից ու իշխող կուսակցութիւնից ոչ ոք չխօսեց քրդերի հետ խաղաղութեան մասին: Նրանք չունեն այդ քաջութիւնը: Կառավարութիւնը չի ցանկանում խօսել այդ մասին»:
Հաշւի առնելով ներկայ վիճակը, Դեմիրթաշը կարծում է, թէ տեսանելի ապագայում անիմաստ է խօսել Թուրքիայում խաղաղութեան ու կայունութեան վերականգնման մասին: Այդուհանդերձ, դա չի նշանակում, որ նման հնարաւորութիւնը բացառւած է:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։