Հա

Օրակարգ

04/08/2016 - 12:10

Պապ Ֆրանցիսկոսից՝ «Սասնայ Ծռեր»...

Առաջին հայեացքից միմեանց հետ ոչ մի աղերս չունեցող՝ Ֆրանցիսկոս Պապի «Քրիստոնեայ առաջին երկիր՝ Հայաստան ուխտագնացութիւնը» եւ «Սասնայ Ծռեր» զինեալների երկշաբաթեայ «ապստամբութիւնը», գէթ մէկ տեսանկիւնից ուղղակի առնչակից են եղել... եւ դա, անշուշտ՝ արտաքին տեսադաշտը վերահսկող միջազգային լրատւացանցերի արձագանգներն էին:

Դ. Մ.


Առաջին հայեացքից միմեանց հետ ոչ մի աղերս չունեցող՝ Ֆրանցիսկոս Պապի «Քրիստոնեայ առաջին երկիր՝ Հայաստան ուխտագնացութիւնը» եւ «Սասնայ Ծռեր» զինեալների երկշաբաթեայ «ապստամբութիւնը», գէթ մէկ տեսանկիւնից ուղղակի առնչակից են եղել... եւ դա, անշուշտ՝ արտաքին տեսադաշտը վերահսկող միջազգային լրատւացանցերի արձագանգներն էին:
Բոլորս էլ յիշում ենք Պապի եռօրեայ այցելութեան ողջ ընթացքում միջազգային ծանրակշիռ լրատւամիջոցների ըստ էութեան Հայաստանի Հանրապետութեան պետական հեղինակութեան հաշւին դրական արձագանգները: Եւրոպայի եւ առհասարակ արեւմտեան, ինչպէսեւ՝ միւս ցամաքամասերում հեղինակութիւն վայելող հաղորդացանցեր, թերթեր, համացանցային տարողութեամբ լոյս էին սփռում միլիարդանոց լսարանի առջեւ Կաթոլիկ աշխարհի հոգեւոր (եւ ոչ միայն) պետի «Հայաստանեան ուխտագնացութեան» իրադարձութեան վրայ, տեղ-տեղ նաեւ ընդգծելով նոյնինքն Պապի՝ Հայոց համազգային պահանջատիրութեան խնդրում արդարամիտ կեցւածքի ու նրա կրկնակի՝ ցեղասպանութիւն եզրոյթի կիրառման համարձակ քայլը:
Արդիւնքում՝ խանդավառ էր ու գոհունակ ողջ հայութիւնը, իր Հայաստանեան թէ՛ Սփիւռքեան հատւածներով, ի տես համաշխարհային հանրային կարծիքի մօտ Հայաստան աշխարհի օգտին գրանցւած գերազանցապէս դրական ու հայանպաստ քարոզչութեան, յատկապէս դրան նախորդող՝ «ապրիլեան քառօրեայի» հայ-ադրբեջանական պատերազմի ֆոնին...
Գալով յուլիսի 17-ից սկիզբ առած՝ «Սասնայ Ծռեր» զինեալների «ապստամբութեանը», պէտք է ասել, որ գրեթէ միեւնոյն հեղինակաւոր BBC-CNN- Euronews-ներն ու ծանրակշիռ միւս լրատւացանցերը երկու շաբաթ շարունակ տեսադաշտի առաջին հորիզոնականներում պահեցին նոյն Հայաստանին, անշուշտ նրա այսպէս ասած՝ «խռովայոյզ» կադրերի ցուցադրմամբ, որոնք, ինչ խօսք՝ մեծ խանդավառութեամբ ու անասելի գոհունակութեամբ շահագործում էին թուրք-ադրբեջանական քարոզչամեքենաները, անշուշտ, առաջին հերթին՝ Արցախեան հարցի ոչ-հայանպաստ լուծման հաշւին:
....Այս օրերին Հայաշխարհում շատ է բարձրաձայնւում այս կամ այն իրադարձութիւնից «դասեր առնելու» պարտաւորութեան մասին: Առաւել քան երբեւէ, նմանօրինակ դասերը սերտելու պարտաւորութիւնն աւելիով է հնչեղ ու ահազանգային դառնում, երբ ազգովի ընդառաջ ենք գնում Հայաստանի անկախութեան վերականգնման քառորդդարեայ ձեռքբերմանը:

Յարակից լուրեր

  • Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը
    Հայաստան սփիւռք յարաբերութիւնների հոլովոյթը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետևում անգտանելի մի աշխարհի որի կարօտը միշտ զգում էինք և ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած և կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը
    Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հոլովութը

    Մեր մանկա-պատանեկան տարիներին, Հայաստանը Սովետական երկաթեայ վարագոյրից ներս գտնւելու բերումով, մեզ համար մանկական հեքիաթների նման, համարւում էր եօթն սարերի հետեւում անգտանելի մի աշխարհի, որի կարօտը միշտ զգում էինք եւ ճար ու դարման էլ չունէինք մեր կարօտին յագուրդ տալու: Առաւել մեզ խեղճ էինք զգում, ի տես մեր բնակարաններում պատերից կախւած եւ կամ արծաթեայ մի քանի սպասների վրայ քանդակւած, Մայր Հայաստանի պատկերը, տխուր ու տրտում դէմքով, ձեռքը ծնօտին՝ Հայաստանի աւերակների վրայ նստած:

  • Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է
    Արցախը Հայաստանի անվտանգութեան թիկունքն է

    Ինչպէս Սօս Սարգսեան ըսած է, «Ձեզի համար Ղարաբաղը հողատարածք է, մեզի համար հայրենիք է»: Պատմական ճշմարտութիւն եւ քաղաքական տրամաբանութիւն կայ այս հաստատումին մէջ։

    Եւ կայ աւելին։ Արցախի պահպանումը աշխարհաքաղաքական պարտադրանք է ու հայրենիքի անվտանգութեան ճիշդ ռազմավարութեան հրամայականն է։ 

  • «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը
    «Ալ Ջազիրա»-ն անդրադարձել է Երեւանում բնակւող սիրիահայ փախստական ոսկերչի կեանքի պատմութեանը

    Հեղինակաւոր «Ալ Ջազիրա» լրատւամիջոցն անդրադարձել է Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմի սկզբում Հալէպից Երեւան տեղափոխւած 31-ամեայ ոսկերիչ Վահէ Յովհաննիսեանի կեանքի պատմութեանը:

  • Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ
    Թող Իսրայէլը ԱԹՍ վաճառի Ադրբեջանին. Փաշինեանը չի փչացնի յարաբերութիւնները Իրանի հետ

    Իսրայէլի պաշտպանութեան նախարարութիւնը թոյլ է տւել «Aeronautics Defense Systems Ltd» ընկերութեանը վերսկսել Ադրբեջանին «Orbiter 1K» մարտական անօդաչու-կամիկաձեներ առաքելը։ Պաշտօնատար անձինք շարունակում են մնալ պատժամիջոցների տակ, բայց ընկերութիւնն այսուհետ ազատ է իր գործողութիւններում։ Տարօրինակ ոչ մի բան չկայ, որ նման որոշում ընդունւել է հէնց այս ժամանակահատւածում։ 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։