Հա

Օրակարգ

06/08/2016 - 13:40

Շաւարշ Քոչարեան.- «ԼՂ-ի հիմնախնդրի կարգաւորման հարցում չի կարող զիջում լինել, զիջումը բացառւում է»

«Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման հարցում չի կարող զիջում լինել, զիջումը բացառւում է»,- այս մասին ՀՀ կառավարութեան հերթական նիստից յետոյ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շաւարշ Քոչարեանը:

«Ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման հարցում չի կարող զիջում լինել, զիջումը բացառւում է»,- այս մասին ՀՀ կառավարութեան հերթական նիստից յետոյ լրագրողների հետ զրոյցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շաւարշ Քոչարեանը:
Հարցին, թէ օգոստոսի 10-ին Ռուսաստանում կայանալիք Սարգսեան-Պուտին հանդիպումից յետոյ Ղարաբաղեան հարցում ակնկալո՞ւմ են որեւէ նոր բեկում, Շաւարշ Քոչարեանը պատասխանեց. «Այնտեղ ամէն ինչ շատ յստակ է: Կայ երկու հարթութիւն. մի հարթութիւնը վերաբերում է նրան, ինչ արձանագրւեց Վիեննայում, դրանից յետոյ Սանկտ Պետերբուրգում: Այսինքն՝ խօսքը վստահութեան մթնոլորտի ստեղծման մասին է, որն առաջարկել են համանախագահող երկրները: Իսկ դա, առաջին հերթին, նշանակում է՝ շփման գծում չպէտք է լինեն սադրանքներ, կրակոցներ եւ այլն»:
Միեւնոյն ժամանակ, անդրադառնալով նոյն թեմային, ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը յայտարարել է, որ պաշտօնական Մոսկւան չի պատրաստւում Հայաստանին ու Ադրբեջանին պարտադրել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորմանն ուղղւած «ինչ-որ պատրաստի բաղադրատոմսեր»՝ յաւելելով, որ Մոսկւան պատրաստ է աջակցել հակամարտող կողմերի արած իւրաքանչիւր առաջարկին:
«Ուզում եմ առանձնայատուկ ընդգծել, որ մենք ամենեւին էլ չենք փորձում Ադրբեջանին ու Հայաստանին ինչ-որ պատրաստի «բաղադրատոմսեր» պարտադրել: Կողմերը պէտք է իրենք համաձայնութեան գան եւ, առանց արտաքին ճնշման, յանգեն երկուստեք ընդունելի լուծման: Սա է մեր յստակ դիրքորոշումը»,-նշել է ՌԴ նախագահը:
Վերջինս նշել է, որ փոխզիջման հասնելը ենթադրում է «տարածքային ամբողջականութեան եւ ժողովուրդների ինքնորոշման իրաւունքի սկզբունքների միջեւ օպտիմալ հաւասարակշռութեան ձեռքբերում»:
«Իհարկէ, կարգաւորման նպատակը պէտք է լինի պայմանաւորւածութիւնն առ այն, որ կողմերից եւ ոչ մէկը չի ճանաչւելու որպէս յաղթող կամ պարտւող: Զիջումները պէտք է փոխադարձ լինեն, իսկ դրանից բխող շահերը՝ ակնյայտ Ադրբեջանի ու Հայաստանի հանրութեան համար: Իսկ Ռուսաստանն իր հերթին պատրաստակամ է աջակցել հակամարտութեան լուծման այն տարբերակին, որը ձեռնտու կը լինի բոլոր կողմերին, ինչպէս նաեւ միւս միջնորդների հետ հանդէս գալ որպէս կարգաւորման երաշխաւոր»,- ընդգծել է Պուտինը:
Պուտինը յիշեցրել է, որ Ռուսաստանն Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ունի խոր պատմական արմատներ, յարաբերութիւնները կրում են ռազմավարական բնոյթ եւ մօտ են իրար աշխարհագրօրէն:
«Այդ պատճառով մենք անկեղծօրէն հետաքրքրւած ենք հարեւան տարածաշրջանում խաղաղութեան ու հանգստութեան վերահաստատման հարցում, որպէսզի այնտեղ այլեւս մարդիկ չզոհւեն, սահմանները բացւեն, վերականգնւեն տնտեսական կապերը: Մենք այդ ուղղութեամբ անում ենք հնարաւորը»,- յաւելել է Վլադիմիր Պուտինը:

«panorama.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։