Հա

Օրակարգ

08/08/2016 - 13:10

Հանդուրժող Իրանը եւ յղփացած Ադրբեջանը...

Նախագահ Ռոհանիի՝ երէկ Բաքւում արած յայտարարութիւնը յօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան, դեռեւս չի նշանակում 1994 թ.-ից ի վեր առաջացած հայ-ադրբեջանական սահմանային ստատուս քւոյի փոփոխութեանը միտող դիրքորոշում:

Դ. Մ.


Նախագահ Ռոհանիի՝ երէկ Բաքւում արած յայտարարութիւնը յօգուտ Ադրբեջանի տարածքային ամբողջականութեան, դեռեւս չի նշանակում 1994 թ.-ից ի վեր առաջացած հայ-ադրբեջանական սահմանային ստատուս քւոյի փոփոխութեանը միտող դիրքորոշում: Թէպէտ Բաքւի իշխանաւորները իրենց քարոզչամիջոցներով, անշուշտ փորձելու են հակառակը պնդելու չարաշահումները, բայց փաստը մնում է այն, որ Իրանի նախագահը շեշտադրեց այն հանգամանքը (այն էլ երկու անգամ), որ հայ-ադրբեջանական հակամարտութեան լուծման մէկ ու միակ լուծման տարբերակը ըստ Իրանի՝ դա բանակցութիւններն ու խաղաղ կարգաւորումն է:
«....Հայաստանն էլ է մեր հարեւանը» ընդգծելով՝ նախագահ Ռոհանին կարեւորեց խաղաղ ու անվտանգ տարածաշրջանում հարեւան երկրների հետ փոխադարձ յարաբերութիւնների ընդլայնումն ու զարգացումը: Այնպէս որ՝ Իրանի Իսլ. Հանրապետութիւնը մէկ անգամ եւս ցուցաբերեց իր հաւասարակշիռ ու տրամաբանական մօտեցումը՝ Արցախեան հիմնահարցի ուղղութեամբ ու այդպիսով հասկացրեց Բաքւին, որ Իրանին յարակից սահմաններում չի հանդուրժելու ռազմաուժային եղանակներով կոնֆլիկտները լուծելու արկածախնդրութիւնները:
Մէկ կարեւոր հանգամանք եւս. Իրանը Ադրբեջանի հետ փոխյարաբերութիւններում, մշտապէս փորձել է զուսպ, համբերատար քաղաքականութեան որդեգրումը, խուսափելով (որոշ պարագաներում քննադատելի) Ադրբեջանի կողմից ընդգծւած հակաիրանական քայլերի գծով «փակագծերը» բացելուց..., բայցեւայնպէս՝ Իրանը նոյն զսպւածութեամբ հասկացրել է Բաքւին, որ վերջինս իր համընդհանուր ազգային-պետական անլիարժէքութեան բարդոյթից մղւած՝ աւելորդ տուրք չտայ տարածաշրջանը խռովայոյզ ու տագնապային փափագող այնպիսի արտաքին դերակատարների, որպիսին Իսրայէլն է:
Ահաւասիկ, ժամանակը կապացուցի շուտով, թէ արդեօք (եւ յատկապէս իսրայէլական զէնքերով յղփացած) Ադրբեջանը հարկ եղած դասն առնելու է հզօր հարեւան Իրանի հանդուրժող ու բարեացակամ վերաբերմունքից թէ՞...

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։