Հա

Օրակարգ

09/08/2016 - 13:00

«Ռուսաստանը փորձում է ձեռքերը լւանալ»

Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանի գնահատմամբ՝ Բաքւում ձեւաւորւում է նոր ձեւաչափ Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի մասնակցութեամբ, որոնք հանդիպման օրակարգում ներառել են նաեւ ղարաբաղեան հարցը:

Քաղաքագէտ Հրանտ Մելիք-Շահնազարեանի գնահատմամբ՝ Բաքւում ձեւաւորւում է նոր ձեւաչափ Ռուսաստանի, Իրանի եւ Ադրբեջանի մասնակցութեամբ, որոնք հանդիպման օրակարգում ներառել են նաեւ ղարաբաղեան հարցը:
«Նախնական խնդիրները, որոնք քննարկւել են, առնչւում են համագործակցութեանը հաղորդակցման եւ տրանսպորտի ոլորտներում, սակայն, ըստ էութեան, մենք գործ ունենք մի երեւոյթի հետ՝ այսինքն՝ մի նոր ձեւաչափի, որը հետագայում մի շարք այլ հարցեր է դարձնելու քննարկման առարկայ: Նրանք փորձելու են տարածաշրջանում իրենց քաղաքականութիւնը համաձայնեցնել, թէ՛ անվտանգութեան, թէ՛ տնտեսութեան եւ թէ՛ տարածաշրջանային զարգացման հարցում: Այս ձեւաչափում միանշանակ քննարկւել է նաեւ ղարաբաղեան հարցը»,- լրագրողների հետ զրոյցում նշեց նա:
Քաղաքագէտի կարծիքով՝ ինչպէս Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ ունեցած հանդիպման ընթացքում, այդպէս էլ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը վարել է նոյն քարոզչական քաղաքականութիւնը:
«Նա հանդէս է եկել նոյն թէզերով, որոնք տարիներ շարունակ բարձրաձայնւել են պաշտօնական Բաքւի կողմից, այն է՝ Ալիեւի մաքսիմալիստական պահանջատիրութիւնը, թէ՛ հայկական կողմի, թէ՛ միջազգային հանրութեան հանդէպ՝ շահարկելով տարածքային ամբողջականութեան հարցը»,- ասաց քաղաքագէտը:
Հրանտ Մելիք-Շահնազարեանի տպաւորութեամբ՝ հակամարտութեան հարցում Ռուսաստանը գործընթացների զարգացումը կարծես թողնում է ներքին հանգուցալուծման:
«Եթէ մինչ այս պահը Ռուսաստանն ամէն ինչ անում էր ցոյց տալու, որ ինքը խաղաղութիւն ապահովող կողմն է, ապա այժմ կարծես փորձում է ձեռքերը լւանալ: Տպաւորութիւն է ստեղծւում, որ Ռուսաստանում հասկացել են, որ Հարաւային Կովկասում իրենց ակտիւութիւնը բերում է հակամարտութեան զուգահեռ ակտիւացմանը, իսկ ապրիլեան իրադարձութիւնները, ըստ էութեան՝ տարածաշրջանում Եւրասիական տնտեսական միութեան ազդեցութիւնը մեծացնելու հետեւանքն էին»,- ասաց քաղաքագէտը:
Օգոստոսի 8-ին Բաքւում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում Իրանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահներ Հասան Ռոհանիի, Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիեւի մասնակցութեամբ: Նրանք յայտարարեցին, որ Ռուսաստանը, Իրանը եւ Ադրբեջանը միջոցներ կը ձեռնարկեն տրանսպորտային ենթակառուցւածքների, այդ թւում՝ «Հիւսիս-Հարաւ» միջանցքի զարգացման գծով:

«168.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։