Հա

Օրակարգ

10/08/2016 - 12:10

Յ. Սահակեան.- «ԼՂ-ի հարցի վերաբերեալ նախագահը երկու թէզ է առաջ քաշել, որոնց հիման վրայ էլ կառուցւած են հետագայ քննարկումները»

Ղարաբաղեան հիմնախնդրի վերաբերեալ հայկական կողմի դիրքորոշումը յստակ է, իսկ երկու երկրների՝ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը դիւանագիտական հարցերի քննարկումների համար դրական ազդեցութիւն կունենայ:
Այս մասին «tert.am»-ի հետ զրոյցում ասաց ԱԺ-ի «Հանրապետական» խմբակցութեան պատգամաւոր Յովհաննէս Սահակեանը՝ անդրադառնալով օգոստոսի 10-ին Մոսկւայում կայանալիք ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի եւ ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպմանը:

«Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսեան-Վլադիմիր Պուտին հանդիպումն ու նման ձեւաչափով հանդիպումներ ունենալն աւելի դրական է, քան նմանատիպ հանդիպումներ չունենալը, հարցերը չքննարկելը, որը կարող է յանգեցնել պատերազմի»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է Ղարաբաղեան հիմնահարցի հնարաւոր քննարկմանը, Յովհաննէս Սահակեանն ասաց, որ Ղարաբաղեան հարցի վերաբերեալ հայկական կողմը բազմիցս նշել է իր դիրքորոշումը, ինչի մասին բոլորովին վերջերս կրկին բարձրաձայնել է ՀՀ նախագահը. «Մեր դիրքորոշման մասին մենք բազմիցս նշել ենք, այդ հարցի շուրջ նախագահական նստավայրում վերջերս կրկին խօսեց ՀՀ նախագահը, ով առանձնացրեց երկու թէզ՝ Ղարաբաղը երբեք Ադրբեջանի մաս չի կազմի, եւ երկրորդը՝ միակողմանի զիջումներ չեն լինի: Հետեւաբար, այդ երկու սկզբունքների հիման վրայ էլ կառուցւած են հետագայ քննարկումներն ու դիրքորոշումները: Մենք պէտք է ամէն ինչ անենք, որ այս երկու ձեւաչափից բխեն արդիւնքները»:
Սահակեանի ասութեամբ՝ մնացած քննարկումներում եւ դիւանագիտական հարցերում եւս Հայաստանի Հանրապետութիւնն ունի իր շահը, եւ պէտք է անել ամէն ինչ, որպէսզի խնդիրները լուծւեն ի շահ Հայաստանի Հանրապետութեան:
Յիշեցնենք, որ օգոստոսի 1-ին Սերժ Սարգսեանը նախագահի նստավայրում հանդիպում էր ունեցել հասարակութեան տարբեր շերտերի ներկայացուցիչների հետ, որտեղ պարեկապահակային գնդի շուրջ ստեղծւած իրավիճակի թեմայից բացի անդրադարձել էր Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգաւորմանը, մասնաւորապէս, զիջումներին՝ նշելով, որ միակողմանի զիջումներ չեն լինելու եւ Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։