Հա

Օրակարգ

17/08/2016

ՀԱՊԿ-ի պաշտպանութեան նախարարների երեւանեան նիստում քննարկւել են ռազմա-տեխնիկական համագործակցութեան հարցեր

Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, նիստի ընթացքում քննարկւել են ՀԱՊԿ-ի հաւաքական անվտանգութեան գօտիներում, այդ թւում՝ Կովկասեան տարածաշրջանում ձեւաւորւած ռազմա-քաղաքական իրադրութիւնը, նախանշւել են կազմակերպութեան ռազմական բաղադրիչի հետագայ զարգացման ուղղութիւնները:

Երեւանում օգոստոսի 16-ին կայացել է ՀԱՊԿ-ի անդամ պետութիւնների պաշտպանութեան նախարարների խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետութիւն էին ժամանել Ռուսաստանի Դաշնութեան պաշտպանութեան նախարար, բանակի գեներալ Սերգէյ Շոյգուի, Ղազախստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար Իմանգալի Տասմագամբետովի, Կիրգիզական Հանրապետութեան ԶՈւ-ի գլխաւոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ռաիմբերդի Դոյշենբիեւի, Տաջիկստանի Հանրապետութեան պաշտպանութեան նախարարի տեղակալ, գնդապետ Աբդուլխոշիմ Գուլոմզոդայի, Բելոռուսիայի Հանրապետութեան պաշտպանութեան նախարար, գեներալ-լէյտենանտ Անդրէյ Ռավկովի, ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղար Նիկոլայ Բորդիւժայի եւ ՀԱՊԿ-ի միացեալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխաւորած պատւիրակութիւնները:
Ինչպէս «Արմէնպրես»-ին տեղեկացրին ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան տեղեկատւութեան եւ հասարակայնութեան հետ կապերի վարչութիւնից, նիստի ընթացքում քննարկւել են ՀԱՊԿ-ի հաւաքական անվտանգութեան գօտիներում, այդ թւում՝ Կովկասեան տարածաշրջանում ձեւաւորւած ռազմա-քաղաքական իրադրութիւնը, նախանշւել են կազմակերպութեան ռազմական բաղադրիչի հետագայ զարգացման ուղղութիւնները:
Անդրադարձ է կատարւել ՀԱՊԿ-ի անդամ պետութիւնների զինւած ուժերի փոխգործակցութեան կատարելագործմանը, ռազմական շինարարութեան զարգացմանը եւ ռազմա-տեխնիկական համագործակցութեան արդիւնաւէտութեան բարձրացմանը, ինչպէս նաեւ հակաօդային պաշտպանութեան ոլորտում բազային գիտա-հետազօտական կազմակերպութիւնների ստեղծմանը վերաբերող խնդիրներին: Նշւած, ինչպէս նաեւ նիստի ընթացքում քննարկւած մի շարք այլ հարցերի առնչութեամբ ստորագրւել են համապատասխան փաստաթղթեր:
Նիստի ընթացքում որոշում է կայացւել ՀԱՊԿ-ի անդամ պետութիւնների պաշտպանութեան նախարարների խորհրդի յաջորդ նիստն անցկացնել Երեւանում՝ ընթացիկ տարւայ հոկտեմբեր ամսին:
Նիստի աւարտին ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանն ու ՀԱՊԿ-ի գլխաւոր քարտուղար Նիկոլայ Բորդիւժան հանդէս են եկել համատեղ յայտարարութեամբ:

«armenpress.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։