Հա

Օրակարգ

18/08/2016

«Իզւեստիա».- «Ռուսաստանը մատակարարելու է Հայաստանին նոյն սպառազինութիւնն, ինչ Ադրբեջանին»

Ռուսաստանն արդէն սկսել է 200 միլիոն դոլարի վարկի դիմաց Հայաստանին զէնքի մատակարարումը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին գրում է ռուսական «Իզւեստիա» թերթը՝ «Ռուսաստանը Հայաստանին կը մատակարարի նոյն զէնքը, ինչ Ադրբեջանին» խորագրով յօդւածում:
Թերթը գրում է, որ բացի Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելուց, Ռուսաստանը կը զբաղւի նաեւ զէնքերը սպասարկող հայ մասնագէտների վերապատրաստման աշխատանքներով:

Ռուսաստանն արդէն սկսել է 200 միլիոն դոլարի վարկի դիմաց Հայաստանին զէնքի մատակարարումը: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին գրում է ռուսական «Իզւեստիա» թերթը՝ «Ռուսաստանը Հայաստանին կը մատակարարի նոյն զէնքը, ինչ Ադրբեջանին» խորագրով յօդւածում:
Թերթը գրում է, որ բացի Հայաստանին ռազմական տեխնիկա մատակարարելուց, Ռուսաստանը կը զբաղւի նաեւ զէնքերը սպասարկող հայ մասնագէտների վերապատրաստման աշխատանքներով: Հայաստանի Պաշտպանութեան նախարարութիւնից հաստատել են, որ զէնքի մատակարարման աշխատանքները սկսւել են, սակայն հրաժարւել են հրապարակել մատակարարւող զէնքերի ցանկը: Փորձագէտները ենթադրում են, որ խօսքն առաջին հերթին գնում է սպառազինութեան ծանր համակարգերի մասին, որոնք էականօրէն կը բարելաւեն հայկական զինւած ուժերի հնարաւորութիւնները: Թերթը, յղում կատարելով իր աղբիւրին, նշում է, որ թէեւ զէնքի մատակարարումն արդէն սկսւել է, սակայն կողմերը դեռեւս վերջնականապէս չեն յստակեցրել մատակարարւող սպառազինութեան ցանկը: «Զէնքի մատակարարման գործընթացն արդէն սկսւել է, զուգահեռաբար կիրականացւի նաեւ մասնագէտների վերապատրաստումը եւ համապատասխան տեխնիկական աշխատանքները»,- թերթի հետ զրոյցում ասել է ՀՀ Պաշտպանութեան նախարարութեան մամուլի խօսնակ Արծրուն Յովհաննիսեանը:
Հեղինակը յիշեցնում է «Իզւեստիա» թերթի հրապարակումներից մէկը, որի համաձայն Հայաստանը մտադիր է Ռուսաստանից ձեռք բերել «Սմերչ» եւ «ՏՈՍ-1A» համակարգեր, «ԻԳԼԱ-հ» հրթիռային համակարգեր, «9Ծ113Ծ» կառավարւող հրթիռներ, «ՌՓԳ-26» նռնականետեր, «Դրագունովի» դիպուկահար զէնքեր, «ՏԻԳՐ» զրահամեքենաներ:
Այնուհետեւ թերթը յիշեցնում է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինի խօսքերը օգոստոսի 10-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսեանի հետ կայացած հանդիպման ժամանակ. «Ինչ վերաբերում է սպառազինութեանը, գոյութիւն ունի Հայաստանի հետ աշխատելու ծրագիր: Հայաստանը ՀԱՊԿ-ի անդամ է, մեր դաշնակիցն է: Մենք փոխադարձ պարտաւորութիւններ ունենք, եւ Ռուսաստանը միշտ կատարում է իր պարտաւորութիւնները»:
«Սպառազինութեան արտահանում» ամսագրի գլխաւոր խմբագիր Անդրէյ Ֆրոլովը նշել է, որ Մոսկւան Հայաստանին մատակարարում է նոյն զէնքը, ինչ աւելի վաղ ՌԴ-ից գնել է Ադրբեջանը՝ յաւելելով, որ այդ սպառազինութիւնը, անկասկած, կը բարելաւի ռազմական հաւասարակշռութիւնը ի օգուտ Հայաստանի: Հայաստանի եւ Ադրբեջանի ռազմական բիւջէների տարբերութիւնը շատ մեծ է։ Այս պայմաններում հնարաւոր է միայն յստակ հասցէագրւած ներդրումներով իրավիճակը չհասցնել կրիտիկականի: Դա կուժեղացնի հայերին եւ կապահովի տարածաշրջանում ուժերի հաւասարակշռութիւնը»,- ասել է փորձագէտը:

«armenpress.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։