Հա

Օրակարգ

20/08/2016 - 12:10

Հազարաւոր մարդիկ պահանջում են վերացնել Միհրան Յարութիւնեանի նկատմամբ անարդար որոշումը

8000-ից աւելի մարդ է մասնակցել «Change.org» կայքում նախաձեռնւած ստորագրահաւաքին, որի պահանջը մէկն է՝ վերականգնել օգոստոսի 16-ին Ռիօ դէ Ժանէյրոյում անցկացւող 31-րդ Օլիմպիական խաղերի յունահռոմէական ոճի ըմբշամարտի եզրափակիչում՝ սերբ ըմբիշ Դաւոր Շտեֆանեկի հետ մենամարտում պարտւած հայ ըմբիշ Միհրան Յարութիւնեանի ոսկէ մեդալը:

«#Mihranismychampion»


8000-ից աւելի մարդ է մասնակցել «Change.org» կայքում նախաձեռնւած ստորագրահաւաքին, որի պահանջը մէկն է՝ վերականգնել օգոստոսի 16-ին Ռիօ դէ Ժանէյրոյում անցկացւող 31-րդ Օլիմպիական խաղերի յունահռոմէական ոճի ըմբշամարտի եզրափակիչում՝ սերբ ըմբիշ Դաւոր Շտեֆանեկի հետ մենամարտում պարտւած հայ ըմբիշ Միհրան Յարութիւնեանի ոսկէ մեդալը:
Կայքում տեղադրւած խնդրագրի տեքստն այսպիսին է. «Օգոստոսի 16-ին Ռիօ դէ Ժանէյրոյում անցկացւող 31-րդ Օլիմպիական խաղերի յունահռոմէական ոճի ըմբշամարտի եզրափակչում՝ սերբ ըմբիշ Դաւոր Շտեֆանեկի հետ մենամարտի ժամանակ, հայ ըմբիշ Միհրան Յարութիւնեանը զրկւեց ոսկէ մեդալից կանխակալ մրցավարութեան պատճառով: Դա խայտառակութիւն է յունահռոմէական ոճի ըմբշամարտի համար, եւ ամբողջ աշխարհը դարձաւ այն փաստի վկան, թէ իրականում, ով է չեմպիոնը:
Անարդարութիւնը կարող է ազդել, եւ տաղանդաւոր մարդիկ կարող են հեռանալ մեծ սպորտից: Արդեօք դա պատւի՞ է բերում Ռիօ-2016-ին: Կոչ ենք անում տարբեր երկրների ֆեդերացիաներին, յունահռոմէական ոճի ըմբշամարտի ֆեդերացիաներին միանալ եւ վերականգնել արդարութիւնը: Իւրաքանչիւր անարդար որոշում ստւեր է նետում Օլիմպիական խաղերի վրայ: Ռիօ դէ Ժանէյրոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները պէտք է միանան այս խնդրագրին եւ միջոցներ ձեռնարկեն արդարութիւնը վերականգնելու ուղղութեամբ»:
Բացի այդ, սոցիալական ցանցերում բազմաթիւ երկրպագուներ եւս պահանջում են վերականգնել արդարութիւնը եւ կոչ անում Հայաստանի սպորտի ղեկավարութեանը՝ բողոքարկել նման որոշումը:
Մասնաւորապէս, Հայաստանի նախկին վարչապետ Արմէն Դարբինեանը իր ֆէյսբուքեան էջում գրել էր. «Միհրանի նկատմամբ իրագործւած դատաստանը, պարզւում է, երկար պատմութեան շղթայի մէկ օղակն է միայն. տղայի բոլոր առումներով վաստակած չեմպիոնութիւնն արդէն որերորդ անգամ գողանում են իրենից: Պատճառը՝ սեփական ԵՍ-ի, արժանապատւութեան բարձր զգացումն է, անհնազանդութիւնը իրենց միջազգային սպորտի «արքայ» հռչակած սափրագլուխներին, նաեւ՝ որոշումը Հայաստան տեղափոխւելու եւ մեր Եռագոյնի տակ իր սպորտային կեանքը շարունակելու: Մեր սպորտի պատասխանատուները ուղղակի պարտաւոր են այս դէպքի կապակցութեամբ մեծ աղմուկ բարձրացնել, միջազգային հետաքննութիւն պահանջել եւ սպորտային դատավարութեան ամենաբարձր ատեաններում վերականգնել արդարութիւնը: Ազգովի պիտի բարձրացնենք նման տղաներին պատւանդան»:
Նկատենք, որ Օլիմպիական խաղերում չեմպիոն դարձած յունահռոմէական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանեանը իր ֆէյսբուքեան էջում դիմելով Միհրան Յարութիւնեանին, գրել էր. «Ես քո ցաւը տանեմ, դու ես իսկական չեմպիոնը»:
Նշենք նաեւ, որ ակտիւօրէն շրջանառւում է նաեւ «#Mihranismychampion»՝ հեշթեգը:

«panorama.am»

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։