Հա

Օրակարգ

23/08/2016 - 12:20

Սերգէյ Մինասեանը՝ ստեղծւելիք հայ-ռուսական ԶՈՒ-ի միացեալ խմբաւորման մասին.- «Սկզբունքօրէն լուրջ բաներ չեն փոխւի»

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրէն, ռազմական փորձագէտ Սերգէյ Մինասեանը, «tart.am»-ի հետ զրոյցում խօսելով ՀՀ-ի եւ ՌԴ-ի զինւած ուժերի միացեալ խմբաւորման համաձայնագրի մասին, ասաց, որ ոչ թէ ՀԱՊԿ-ի շրջանակներում ձեռք բերւած համաձայնութիւն է, այլ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան երկկողմ ռազմական յարաբերութիւններին:

«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրէն, ռազմական փորձագէտ Սերգէյ Մինասեանը, «tart.am»-ի հետ զրոյցում խօսելով ՀՀ-ի եւ ՌԴ-ի զինւած ուժերի միացեալ խմբաւորման համաձայնագրի մասին, ասաց, որ ոչ թէ ՀԱՊԿ-ի շրջանակներում ձեռք բերւած համաձայնութիւն է, այլ վերաբերում է Հայաստան-Ռուսաստան երկկողմ ռազմական յարաբերութիւններին:
«Այն հայ-ռուսական զօրախումբն է, որն իր մէջ ներառում է ռուսական 102-րդ ռազմաբազան եւ հայկական արեւմտեան սահմանում տեղակայւած 5-րդ բանակային կորպուսը»,- ասաց Սերգէյ Մինասեանը՝ նկատելով, որ այն ոչ թէ նոր խմբաւորում է, այլ իրենից ենթադրում է եղած խմբաւորման համալրում: Նա նաեւ նշեց, որ խօսակցութիւններ կան, որ չորրորդ բանակային կորպուսն էլ պէտք է համալրւի:
Յիշեցնենք, որ օգոստոսի 16-ին Երեւանում ՀԱՊԿ-ի անդամ պետութիւնների պաշտպանութեան նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանութեան նախարարներ Սէյրան Օհանեանն ու Սերգէյ Շոյգուն ստորագրեցին «ՀՀ զինւած ուժերի եւ ՌԴ-ի զինւած ուժերի միացեալ զօրքերի (ուժերի) խմբաւորման շահերից բխող ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանութեան ոլորտում իրավիճակի բացայայտման եւ գնահատման փոխգործակցութեան մասին» համաձայնագիրը:
«Կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում է դա ակտիւացնել, որովհետեւ կարծում է, որ իրաւական նոր ձեւակերպումներ տալով՝ կարող է երաշխաւորել առաւել ակտիւ հայ-ռուսական ռազմական համագործակցութիւն,- ասաց Սերգէյ Մինասեանը՝ յաւելելով,- Հայկական կողմի համար յոյս կայ, որ նոր ռազմատեխնիկական համագործակցութեան շրջանակներում ռազմական միջոցներ ձեռք բերելու հնարաւորութիւն կը լինի: Ես իրականում չեմ կարծում, որ սկզբունքօրէն լուրջ բաներ կը փոխւեն»:
Հարցին, թէ այս համաձայնագիրը հայկական զինւած ուժերին կախման մէջ է գցելու Ռուսաստանից, թէ համալրման հերթական քայլ է, Սերգէյ Մինասեանը պատասխանեց. «Իրականում խօսքը Հայաստանում զինւած ուժերի մէկ մասի՝ 5-րդ բանակային կորպուսի (որը ամենախոշորը չէ բոլոր հինգ կորպուսների մէջ- Ս.Մ.) համալրման մասին է, որը գտնւում է թուրքական սահմանի ուղղութեամբ: Ես չեմ կարծում, որ պէտք է քաղաքականացնել այս հարցը»:
Նա նաեւ նշեց, որ անհրաժեշտութեան դէպքում, համաձայնագիրը որեւէ ձեւով չի կարող խոչընդոտել Հայաստանի զինւած ուժերի օգտագործմանը հայ-ադրբեջանական սահմանին. «Հակառակը կարծում եմ, որ այդ զօրախմբի ներկայութիւնը կարող է աւելացնել հնարաւորութիւններ մեր՝ թուրքական սահմանի ուղղութեամբ. քանի որ ռուսական ռազմաբազան տեղակայւած է Գիւմրիում, եւ Թուրքիայից սահմանն աւելի երկար է, ապա այստեղ նաեւ Հայաստանի շահերից էր բխում՝ ունենալ ինչ-որ ռազմախումբ, որը կը կարողանար նաեւ թուրքական ուղղութեամբ գործողութիւններ իրականացնել»:
Հարցին, թէ ռուս-թուրքական յարաբերութիւնների լաւացման ֆոնին, ռուսական ռազմաբազայի ընդլայնումով կարո՞ղ ենք մեզ ապահով զգալ, Սերգէյ Մինասեանը պատասխանեց. «Ռազմավարական պլանաւորումը կապւած չէ այսօրւայ տակտիկական ռէւերանսների հետ: Այո՛, հնարաւոր է, որ այս պահին ռուս-թուրքական յարաբերութիւնները բարելաււում են, բայց դէ դա այն աստիճանի չէ, որ շատերը վախենում են Հայաստանում: Բայց նախորդ տարի Ռուսաստանը եւ Թուրքիան համարեա պատերազմի առջեւ էին կանգնած, այնպէս որ, դա կարող է փոխւել ամէն պահի»:
Հարցին, թէ որքանով է հաւանական, որ հայ-ռուսական զօրամիաւորումը նաեւ անհրաժեշտութեան դէպքում պաշտպանութեան կանցնի հայ-ադրբեջանական սահմանում, Սերգէյ Մինասեանը պատասխանեց. «2010 թւականից, երբ որ փոփոխութիւններ էր արւել հայ-ռուսական պաշտպանական համագործակցութեան պայմանագրի մէջ, ռուսական ռազմակայանը պարտաւորութիւններ ունէր ռազմական աջակցութիւն տրամադրել Հայաստանին, երբ Հայաստանի Հանրապետութեան սահմանները վտանգւած կը լինէին: Այո՛, այդ խմբաւորումը կարող է օգտագործւել Տաւուշի մարզում, Նախիջեւանի ուղղութեամբ, չնայած գլխաւոր նպատակը թուրքական ուղղութիւնն է»:

Յարակից լուրեր

  • Մեխանիկօրէն միաւորե՞լ նախարարութիւնները, կամ 1917-ի յեղափոխութիւնն էլ էր բարեփոխում
    Մեխանիկօրէն միաւորե՞լ նախարարութիւնները, կամ 1917-ի յեղափոխութիւնն էլ էր բարեփոխում

    Նախօրէին նախագահ Արմէն Սարգսեանը հրամանագիր է ստորագրել 12 նախարար նշանակելու մասին։ Այսպիսով, Հայաստանի կառավարութիւնը ձեւաւորւած է, բայց առայժմ պարզ չէ՝ մասամբ, թէ ամբողջութեամբ։ Կառավարութեան կառուցւածքը փոխելու մասին պաշտօնական օրինագիծ առայժմ չկայ, թէեւ արդէն ասւել է, որ 12 նախարարութիւն է մնալու։

  • Արթուր Թովմասեան. «Մադրիդեա՞ն սկզբունքներն են սեղանին դրւած, թէ՞ կազանեան»
    Արթուր Թովմասեան. «Մադրիդեա՞ն սկզբունքներն են սեղանին դրւած, թէ՞ կազանեան»

    Բանակցութիւնների այլընտրանքը պատերազմն է. այս ճշմարտութիւնից ելնելով Արցախի խորհրդարանի իշխող «Հայրենիք» խմբակցութեան ղեկավար Արթուր Թովմասեանը ողջունում է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչութիւնների ղեկավարների վերջին երկարատեւ հանդիպումները եւ բանակցային գործընթացը վերսկսելուն ուղղւած ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը:

  • Ինչպէ՞ս փչացնել հարեւան-բարեկամի հետ յարաբերութիւնները
    Ինչպէ՞ս փչացնել հարեւան-բարեկամի հետ յարաբերութիւնները

    Հայաստանում աղմուկ է բարձրացնում Իրանի Իսլամական Հանրապետութեան զինւած ուժերի գլխաւոր շտաբի ղեկավար, գեներալ-լէյտենանտ Մոհամադ Բաղերի՝ Բաքւում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանն արած յայտարարութիւնը, թէ՝ Իրանը սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականութեանը․ ուժով ձեռք բերւող սահմանների փոփոխութիւնն անթոյլատրելի է, եւ Իրանն այդ հարցով միշտ Ադրբեջանի կողքին է։

  • «Հայ-իրանական խնդիր պէտք է փնտրենք այլ տեղում՝ աւելի գլոբալ կոնտեքստում». իրանցի վերլուծաբան
    «Հայ-իրանական խնդիր պէտք է փնտրենք այլ տեղում՝ աւելի գլոբալ կոնտեքստում». իրանցի վերլուծաբան

    «Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման հարցում իրանական դիրքորոշումը չի փոխւել»,- այս մասին «168.am»-ի հետ զրոյցում ասաց իրանցի վերլուծաբան Ալի Սալամին՝ անդրադառնալով նախօրէին Իրանի Իսլամական Հանրապետութեան Զինւած ուժերի Գլխաւոր շտաբի պետ Մոհամմեդ Բաղերիի Բաքու կատարած այցի ընթացքում Ղարաբաղեան թեմատիկայի արծարծմանը:

  • Կոնսենսուս Ղարաբաղի հարցով. Ինչ են յուշում Մոսկւայի, Բրիւսէլի ու Վաշինգտոնի ազդակները
    Կոնսենսուս Ղարաբաղի հարցով. Ինչ են յուշում Մոսկւայի, Բրիւսէլի ու Վաշինգտոնի ազդակները

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի, ինչպէս նաեւ երկու երկրների արտգործնախարարների միջեւ՝ Եւրոպայի անվտանգութեան եւ համագործակցութեան կազմակերպութեան (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքոյ տեղի ունեցած հանդիպումները դրական ազդակ են հաղորդում ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորմանը, այս մասին ասւում է Եւրոմիութեան դիւանագիտութեան ղեկավարի խօսնակ Մայա Կոսեանչիչի յայտարարութեան մէջ:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։