Հա

Օրակարգ

24/08/2016 - 13:00

Սէյրան Օհանեան.- «ԼՂ-ի հակամարտութիւնը կը շարունակւի, քանի դեռ կողմերն արժէքների համադրման եզրեր չեն գտել»

ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ձգձգման պատճառներից մէկը համարում է հակամարտող կողմերի արժէքների տարբերութիւնը: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ «Բազէ-2016» համահայկական երիտասարդական հաւաքի մասնակիցների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին՝ որքա՞ն է ձգձւելու հակամարտութիւնը, Սէյրան Օհանեանն ասաց.

ՀՀ պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան կարգաւորման ձգձգման պատճառներից մէկը համարում է հակամարտող կողմերի արժէքների տարբերութիւնը: «Արմէնպրես»-ի հաղորդմամբ՝ «Բազէ-2016» համահայկական երիտասարդական հաւաքի մասնակիցների հետ հանդիպմանը, պատասխանելով հարցին՝ որքա՞ն է ձգձւելու հակամարտութիւնը, Սէյրան Օհանեանն ասաց. «Մեզ մօտ եւ մեր հակառակորդի մօտ հերոսութեան դրսեւորումները տարբեր են: Մեզ մօտ հերոսանալ, նշանակում է նետւել պատերազմի յորձանուտի մէջ, կեանքը տալ յանուն հայրենիքի, անմահանալ, իսկ մեր հակառակորդի մօտ հերոսանալ, նշանակում է քնած մարդուն կացնով սպանել, գլուխներ կտրել եւ այլն: Նրանք իրենց այդ դէմքը ցոյց տւեցին նաեւ ապրիլեան քառօրեայ պատերազմի ընթացքում»,- ասաց նախարարը:
Նախարարը յաւելեց, որ ԼՂ-ի հակամարտութիւնը դեռ երկար ժամանակ կը շարունակւի, քանի դեռ հակամարտող կողմերը արժէքների համադրման եզրեր չեն գտել: «Այն կը շարունակւի այնքան, քանի դեռ լուծման միասնական տարբերակներ չեն գտնւի, քանի դեռ չեն ձեւաւորւի անվտանգութեան համակարգերի ձեւաւորման միասնական մօտեցումներ»,- ընդգծեց Սէյրան Օհանեանը:
Նախարարն ընդգծեց, որ հակամարտութիւնը պէտք է կարգաւորւի միայն խաղաղ ճանապարհով. դա է հայկական կողմի դիրքորոշումը: «Բայց վերջին տարիներին ուժի գործադրման միջոցով Ադրբեջանի իշխանութիւնները փորձում են ճնշում գործադրել հայկական կողմի վրայ եւ միակողմանի յաջողութիւններ արձանագրել: Եթէ կռիւ լինի, մենք կռւելու ենք մինչեւ վերջ եւ պահելու ենք մեր արժանապատւութիւնը: Հիմա մենք գտնւում ենք բանակցային փուլում: Եթէ հակառակորդը ուղղակի բանակցութիւնների իմիտացիա չի անում եւ դրան զուգահեռ ուժեր չի կուտակում նոր յարձակման համար, ապա կարելի է ինչ-որ արդիւնք ակնկալել: Եթէ նա այլ նպատակներ ունի, ապա հարցի լուծման միակ ճանապարհը Արցախի եւ Հայաստանի հզօրացումն է»,- եզրափակեց Սէյրան Օհանեանը:

«armenpress.am»

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։