Հա

Օրակարգ

27/08/2016 - 12:20

Լեւոն Մնացականեան.- «Մենք դեռ հնարաւորութիւն կունենանք վերադարձնելու մեր կորցրած դիրքերը»

ԼՂՀ-ի պաշտպանութեան նախարար Լեւոն Մնացականեանը հարցազրոյց է տւել «REGNUM»-ին, որում խօսել է ապրիլեան չորսօրեայ պատերազմի մասին:
Հարցազրոյցը ներկայացնում ենք յապաւումներով:
Հարցին՝ ինչո՞ւ այդքան մեծ եղան մարդկային եւ տարածքային կորուստները, կարո՞ղ է դա համարւել հետախուզութեան ձախողում, Մնացականեանը պատասխանել է.

ԼՂՀ-ի պաշտպանութեան նախարար Լեւոն Մնացականեանը հարցազրոյց է տւել «REGNUM»-ին, որում խօսել է ապրիլեան չորսօրեայ պատերազմի մասին:
Հարցազրոյցը ներկայացնում ենք յապաւումներով:
Հարցին՝ ինչո՞ւ այդքան մեծ եղան մարդկային եւ տարածքային կորուստները, կարո՞ղ է դա համարւել հետախուզութեան ձախողում, Մնացականեանը պատասխանել է. «Իսկ ո՞վ ասաց, որ կորուստները մեծ են: Բնական է, որ մեզ համար իւրաքանչիւր կորուստ անթոյլատրելի է, սակայն մարտական գործողութիւնները դրանով են դաժան, որ յանգեցնում են մարդկային եւ տարածքային կորուստների: Այդ պատճառով ասել՝ կորուստները շատ են եղել, թէ՝ քիչ, ընդհանրապէս ինչ-որ գնահատական տալ՝ սխալ է: Ադրբեջանական կողմի կորուստները շատ աւելին են եղել:
Ինչ վերաբերում է հետախուզութեանը, ապա մենք օգտագործել ենք մեզ համար հասանելի բոլոր հետախուզական միջոցները եւ որոշ տեղեկութիւն ենք ունեցել հակառակորդի գործողութիւնների մասին ու քայլեր ենք ձեռնարկել: Այդ պատճառով չի կարելի ասել, որ հետախուզութիւնը ձախողւել է: Այնուամենայնիւ, մենք չենք իմացել, որ նման մասշտաբի յարձակում կը լինի: Այդ իմաստով՝ որոշ բացթողումներ կան… Կարճ ժամանակում, սակայն, մեզ յաջողւեց վերադարձնել որոշ դիրքեր, եւ վստահ եմ, որ մենք դեռ հնարաւորութիւն կունենանք վերադարձնելու մեր կորցրած դիրքերը»:
Հարցին, թէ պատերազմի օրերին երկու կողմերը ակտիւօրէն անօդաչու սարքեր են կիրառել, ինչպէ՞ս իրենց դրսեւորեցին հայկական արտադրութեան անօդաչուները՝ Ադրբեջանի կողմից կիրառւող իսրայէլական անօդաչուների համեմատ, ԼՂՀ-ի պաշտպանութեան նախարարը պատասխանել է, որ դժւար է համեմատել սարքերը, քանի որ դրանք ուղղակիօրէն չեն կռւում միմեանց դէմ: «Ամէն դէպքում՝ մեր կողմից կիրառւած անօդաչու սարքերը ցոյց տւեցին իրենց արդիւնաւէտութիւնը. մեր առջեւ դրւած խնդիրները կատարւել են»,- շեշտել է նա:
Լրագրողը հետաքրքրւել է նաեւ՝ կա՞ն, արդեօք, մեթոդներ, որոնք օգնում են հակազդել իսրայէլական ժամանակակից հակատանկային հրթիռային համալիրներին, որոնք պատերազմի օրերին մեծ խնդիր դարձան: Ի պատասխան, Մնացականեանն ասել է. «Իհարկէ, մենք կատարելագործում ենք հակառակորդի հակատանկային համալիրների հետ պայքարի միջոցները՝ ինչպէս պասսիւ, այնպէս էլ ակտիւ: Մենք յոյս ենք դնում ժամանակակից տեխնոլոգիաների վրայ»:
Հարցին՝ ո՞ւր է ուղղւել Սփիւռքի կողմից հաւաքւած մօտ 8 մլն. դոլարը, արդեօք բանակը մթերքով, ժամանակակից զինամթերքով ապահովելու ուղղութեամբ, Մնացականեանը պատասխանել է, որ իրենք այդ ամէնի համար ունեն միջոցներ: «Աւելին՝ մենք ներդնում ենք շատ աւելի մեծ գումարներ, քան դուք նշեցիք»,- ընդգծել է նա:
«Ինչ վերաբերում է օգնութեանը, ապա, իհարկէ, այն դրականօրէն է ազդել մեր հնարաւորութիւնների վրայ»,- նշել է նախարարը:
Հարցին, թէ Ադրբեջանը պատերազմի օրերին սպառնացել է գնդակոծել Ստեփանակերտը, «Սմերչ» կիրառել, ինչպիսի՞ն կը լինի ԼՂՀ-ի պատասխանը տւեալ դէպքում, ԼՂՀ ՊՆ-ի ղեկավարը պատասխանել է. «Եթէ Ադրբեջանը հարւածի Ստեփանակերտին, ապա կը ձեռնարկւեն համապատասխան քայլեր: Ինչպիսի՞, թող հանելուկ մնայ: Ուղղակի պատասխանը անհամեմատելի կը լինի»:
Լրագրողին հետաքրքել է նաեւ ռազմական գործողութիւնների վերսկսման հնարաւորութիւնը:
«Իհարկէ, ռազմական գործողութիւնների վերսկսման հնարաւորութիւնը միշտ կայ, աւելին՝ այն բարձր է: Դատելով հակառակորդի այսօրւայ պահւածքից՝ նա դեռ լիովին չի հրաժարւել նման մտքից: Այդ պատճառով ցանկացած պահի հնարաւոր է մարտական գործողութիւնների վերսկսում: Այնուամենայնիւ, ապրիլեան պատերազմը որոշ զսպող ազդեցութիւն ունեցաւ հակառակորդի վրայ: Դա երեւում է նրանց յայտարարութիւններից. առաջ ասում էին, թէ կը յաղթեն 3 օրում, այժմ նման բան չեն ասում: Յոյս ունեմ, որ ընդհանրապէս կը հրաժարւեն նման մտքից»,- պատասխանել է ԼՂՀ ՊՆ-ի ղեկավարը:

«yerkir.am»
Թարգմանութիւնը՝ ԱՆԻ ՍԱՀԱԿԵԱՆԻ

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։